Հայերը համաշխարհային կինոյում
Բազմաթիվ հայեր բնակություն են հաստատել տարբեր երկրներում և իրենց ստեղծագործական հմտություններով նպաստել տեղի մշակույթի, նաև կինոյի զարգացմանը։ Աշխարհում հայտնի հայ կինոգործիչների մեծ մասն ապրում ու ստեղծագործում է ԱՄՆ-ում և Ֆրանսիաում։
Հայ դերասաններ
խմբագրելՌուբեն Մամուլյան
խմբագրելՀանրաճանաչ ռեժիսոր Ռուբեն Մամուլյանը 1920 թ.-ին Թիֆլիսից մեկնել է Լոնդոն, ապա՝ ԱՄՆ։ Ռոչեսթր քաղաքում ստեղծել է օպերային ստուդիա՝ դնելով ամերիկյան օպերայի հիմքը։ 1927 թ.-ից գործել է Նյու Յորքում։ Առաջին կինոնկարը («Ծափահարություններ») նկարահանել է 1929 թ.-ին։ Մամուլյանը «Բեքի Շարպ» (1935 թ.)՝ աշխարհում առաջին գունավոր ֆիլմում գունահամակարգն օգտագործել է բարդ հոգեբանական և դրամատուրգիական խնդիրներ արտացոլելու և երանգավորելու համար։ Այլ ժապավեններից են՝
- «Երգ երգոց» (1933 թ.)
- «Քրիստինա թագուհին» (1933 թ.)
- «Ոսկի տղան» (1939 թ.)
- «Արյուն և ավազ» (1941 թ.)
- «Մետաքսե գուլպաներ» (1957 թ.) և այլն։
Դերասան Ակիմ Թամիրովը (Հովակիմ Թամիրյանց) նկարահանվել է շուրջ 100 ֆիլմում («Քրիստինա թագուհին», 1933 թ., «Գեներալը վախճանվում է լուսաբացին», 1936 թ., «Ո՞ւմ համար են ղողանջում զանգերը» (1943 թ., երկուսն էլ՝ Օսկար մրցանակ) և այլն։
Առլեն Ֆրենսիսը (Գազանջյան) խաղացել է «Թեոդորա» (1978 թ.), «Բեմահարթակի դռան մոմը» և այլ կինոնկարներում։ Ամերիկյան կինոյի նշանավոր դեմքերից են նաև ռեժիսորներ Հենք Մունջյանը («Վտանգավոր կապեր», 1989 թ. , Օսկար մրցանակ), Արա Ավագյանը, Ալեք Քեշիշյանը, հնչյունային ռեժիսոր Լևոն Չալուքյանը, դերասաններ Ռոս Բաղդասարյանը («Ծովերի Ալյասկան», «Ռեդ Ուինդոու», երկուսն էլ՝ 1954 թ., և այլն), Ադրիեն Բարբոն («Մշուշ», 1980 թ., և այլն), Էդ Սեդրակյանը («Քոնդորի երեք օրերը», 1975 թ.), Մարկո Խանը (Խանլյան), Ժան Նշանյանը և Շաքե Թուխմանյանը («Զենքի բարոնը», 2005 թ., և այլն), Ռիչարդ Բաքալյանը, Գրիգոր Օհանյանը, Շերիլին Սարգսյանը (Շեր), սցենարիստ Սթիվեն Զաիլյանը և ուրիշներ։
Ատոմ Էգոյան
խմբագրելԿանադայում է ստեղծագործում ռեժիսոր Ատոմ Էգոյանը։ Հիմնել է «էգո Ֆիլմ Արտս Պրոդաքշն» սեփական կինոընկերությունը։ «Արարատ» 2002 թ. ֆիլմում արտացոլել է Մեծ եղեռնի թեման։ Նկարահանել է նաև «Ընտանեկան դիտում» (1987 թ.), «էկզոտիկա» (1994 թ.), «Ֆելիսիայի ճամփորդությունը» (2000 թ.), «Որտե՞ղ է թաքնվում ճշմարտությունը» (2005 թ.) և այլ կինոնկարներ։ Գրեթե բոլոր ֆիլմերում գլխավոր դերակատարը կինն է՝ Արսինե Խանջյանը։
Անրի Վերնոյ
խմբագրելՀայտնի են նաև ռեժիսորներ Արթո Բարաղամյանը, Լենա Երեցյանը, Կարինե Թորոսյանը (կարճամետրաժ կինոնկարները ցուցադրվել են Երևանում 1998 թ.-ին) և ուրիշներ։ Ռեժիսոր Անրի Վերնոյը (Աշոտ Մալաքյան) ապրել (1930 թ.-ից) և ստեղծագործել է Փարիզում։ Առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Սեղան մեռածների համար», նկարահանել է 1951 թ.-ին։ Ստեղծել է շուրջ 50 («Արգելված պտուղ», 1952 թ., «Մեղեդի նկուղից», 1963 թ., «Եվ... ինչպես Իկարը», 1978 թ., և այլն), հայկական թեմայով՝ «Մայրիկ» (1991 թ.) և «Պարադի փողոց, 588» (1992 թ.) կինոնկարները։ Հայկական թեմայով ֆիլմեր են նկարահանել նաև Ն. Կորգանյանը, Ռ. Քեշիշյանը և ուրիշներ։
Հայերը միջազգային կինոյում
խմբագրելՀայերը ֆրանսիական կինոյում
խմբագրելՖրանսիական կինոյում հայտնի են Փիթոևների ընտանիքը, ռեժիսորներ Սերժ Մալումյանը («Ֆրանսիան՝ դիտված երկնքից», 2 Օսկար մրցանակ), Առլեն Փափազյանը, ժորժ Քիլեջյանը, ժակ Կեբադյանը, Սերժ Ավետիքյանը (նաև՝ դերասան), Ռոբեր Կետիկյանը, դերասաններ Մաքս Մաքսուդյանը, Հյուգ դը Բագրատիդը, Թամարա Դեյկար-խանովան, Ռոզի Վարդը, Լորան Թերզիևը, էդմոն Թամիգը (նաև՝ ռեժիսոր), Իվ Վենսանը, Միշել Արդանը (Գագագյան), օպերատոր ժան Բադալը և ուրիշներ։
Հայերը անգլիական կինոյում
խմբագրելԱնգլիական կինոյում ճանաչված ռեժիսորներ են Սերգեյ Նալբանդովը (նաև՝ սցենարիստ), Գ. Ջերջյանը (վավերագրական կինո), դերասաններ Գևորգ Մալիքյանը, Վիկ Թաբլյանը, պրոդյուսեր Ա. Սարգսյանը և ուրիշներ։
Հայերը լեհական կինոյում
խմբագրելԼեհաստանում համաշխարհային կինոյի հանրաճանաչ դեմքերից է հայազգի ռեժիսոր Եժի Կավալերովիչը. նկարահանել է մոտ 20 կինոնկար ՝ («Գնացքը», 1959 թ., «Փարավոն», 1966 թ. , «Նախագահի մահը», 1978 թ., «Յո՞ երթաս», 2001 թ., և այլն)։ Հայտնի է նաև ռեժիսոր Ադամ Քիլյանը (մոտ 30 մուլտֆիլմ)։ Գերմանական կինոյի զարգացմանը նպաստել են ռեժիսորներ Վահագն Բադալը, Դոն Ասկարյանը, դերասաններ Գրիգոր Մելիքյանը, Անահիտ Հփլիքչյանը, կինոգործիչ Սերժ Ղամբարովը և ուրիշներ։
Հայերը իրանական կինոյում
խմբագրելԻրանում կինոգործև սկզբնավորել են հայերը։ Արտաշիր խանը (Պատմագրյան) Թեհրանում բացել է առաջին կինոթատրոնը (1912 թ.)։ Ջ. Բաղդասարյանը, ժոգեֆ Վայեգյանը, Սողոմոն (Սուլեյման) և Հրանտ Մինասյանները և այլն հիմնել են կինոստուդիաներ։ Ֆիլմեր են նկարահանել Մ. Ազարյանը, Արամայիս Աղամալյանը, Սամվել Խաչիկյանը, Վարուժան Քարիմ Մասիհին (Գրիգորյան), դերասաններից են Ա. Կոստանյանը, Մերի Ափիքը, Մ. Գրեգորին և ուրիշներ։
Հայերը Ռումինական կինոյում
խմբագրելՌումինական կինոյի հիմնադիրներից է Յոն Շահիկյանը։ ճանաչված են դերասաններ Յոն Պետրեսկուն, Գ. Պալքչյանը, Ա. Վերդյանը, ռեժիսոր Ալեքսանդրու Թադոսը (Թադևոսյան), հնչյունային օպերատոր Անուշավան Սալամանյանը, կինոգետ Պ. Խորասանճյանը և ուրիշներ։
Հայերը թուրքական կինոյում
խմբագրելԱռաջին թուրքական ֆիլմերում նկարահանվել են Պայծառ Ֆասուլաճյանը, Գրիգոր Ավետյանը, էլիզ Գովանը, Վահրամ Փափազյանը, 1940-50-ական թթ-ին՝ Նվարդ Ալեքսանյանը, Նշան Խաչերյանը, ժերֆին էլմասը, Շավարշ Գարագաշը, Նուբար Թերգյանը և այլ դերասաններ։ Հայտնի ռեժիսորներ են Արշավիր Ալյանաքը, Արամ Գյուլեուզը, օպերատորներ Միսաք Ռաֆայելյանը, Օննիկ Գալոատյանը, կինոգետ Հ. Մագինաճյանը և ուրիշներ։ Լիբանանում առաջին գեղարվեստական ֆիլմերից մեկը («Լիբանանի հարսը», 1951 թ.) նկարահանել է Հարություն Թյուրապյանի «Թուրաֆիլմ» ընկերությունը։ Կինոյի զարգացմանը նպաստել են օպերատոր Անտուան Փարթամյանը, ռեժիսորներ Գարրի Կարապետյանը, Հերրի Սարգիսյանը, Նիկոլ Պեզճյանը, դերասաններ Ատիս Հարմանտյանը, Գրիգոր Սաթամյանը, Արփի Շանթը և ուրիշներ։
Հայերը Բուլղարական կինոյում
խմբագրելԲուլղարիայում ֆիլմեր են նկարահանել Գրիգոր Ագարյանը, Խաչո Բոյաջիևը,Սևդա Սևանը («Ցեղասպանություն», 1988 թ.) և ուրիշներ։ Հայ արվեստագետները (Արշավիր Շահխաթունի, Համո Բեկնազարյան, Վահրամ Փափազյան և ուրիշներ)
Հայերը ռուսական կինոյում
խմբագրելՌուսական կինոյում ստեղծագործել են 1910-ական թթ-ից։ Հայտնի են սցենարիստներ Նինա Աղաջանովա-Շուտկոն, Մարո Երզնկյանը, է. Ակոպովան, Ալեքսանդր Ադաբաշյանը (նաև՝ դերասան), կինոգետ Արմեն Մեդվեդևը, ռեժիսորներ Արշա Ավանեսովան, Հենրիկ Հովհաննիսյանը, Լև Ատամանովը, Թամարա Լիսիցյանը, էդմոնդ և Տիգրան Քեոսայանները, Ռոդիոն Նահապետովը (նաև՝ դերասան), Արա Գաբրիելյանը, Կարեն Շահնազարովը, Ֆրունզե Մկրտչյանը, օպերատորներ Լևոն Արիստակեսովը, Հենրիկ Մարանջյանը, հնչյունային օպերատոր էդվարդ Վանունցը, դերասաններ Արմեն Ջիգարխանյանը,Գուրգեն Թոնունցը, Դմիտրի Խառատյանը, Լաուրա Գևորգյանը, Սերգեյ Գազարովը, Վլադիմիր Թաթոսովը, Գեորգի Սահակյանը, Նինա Տեր-Օսիպյանը և ուրիշներ։
Հայերը Վրացական կինոյում
խմբագրելՀայ կինոգործիչները (ռեժիսորներ Համո Բեկնազարյան, Սերգեյ Փարաջանով, Պատվական Բարխուդարյան, Ամասի Մարտիրոսյան, դերասանուհի Օլգա Մայսուրյան, օպերատորներ Գարուշ Բեկնազարյան, Լևոն Արզումանով և ուրիշներ) նպաստել են նաև վրացական կինոյի ստեղծմանն ու զարգացմանը։
Հայերը ուկրաինական կինոյում
խմբագրելՈւկրաինական կինոյում ճանաչված են ռեժիսորներ Սերգեյ Փարաջանովը, Ռոման Բալայանը, օպերատոր Սուրեն Շահբազյանը և ուրիշներ։ Հայ կինոգործիչները մասնակցել են նաև այլ Երկրների (Հունգարիա, Բրազիլիա, Ավստրիա և այլն) և նախկին ԽՍՀՄ մյուս հանրապետությունների կինոյի առաջընթացին։