Հայկական ծագմամբ բյուզանդական կայսրերի ցանկ
Հայաստանը եղել է բազմաթիվ բյուզանդական մեծ կայսրերի և զորավարների հայրենիքը[1]։ Հայկական ծագմամբ, ամենաքիչը 16 կայսրեր և 11 կայսրուհիներ նստել են բյուզանդական գահին, միասնաբար կառավարելով կայսրությունը իր պատմության գրեթե մեկ երրորդի չափով։ Հայկական ծագում են ունեցել երեք կայսերական հարստություններ՝ Հերակլիոսների, Հայկական և Լակապինների[2]. Եվս երկու հարստություններ՝ Փոկասները և Դուկասները, ենթադրվում է, որ հնարավոր է ունենային հայկական ծագում։
![](http://up.wiki.x.io/wikipedia/commons/thumb/c/cb/Byzantine_Empire_Themes_1025-en.svg/220px-Byzantine_Empire_Themes_1025-en.svg.png)
Հայերը Բյուզանդիայում առանձին ժամանակներում եղել են առավել նշանակալի ազգային փոքրամասնություն, կայսրության իշխող դասակարգում զբաղեցնելով նշանավոր տեղ[3]. Կայսրությունը իր գագաթնակետին է հասել 9-10-րդ դարերում, երբ հայերը զինվորների և սպաների, պաշտոնավոր անձանց և կայսրերի տեսքով տիրապետող էին կայսրության սոցիալական, զինվորական և քաղաքական կյանքում ու շատ գործերում պատասխանատու էին նրա մեծության համար։ Փաստացի Բյուզանդական կայսրությունը այս երկու դարերի ընթացքում դառնում է հունա-հայկական պետություն[4], որտեղ բոլոր կայսրերը, սկսած Բարսեղ Ա-ի թագադրումից (867 թ․) մինչև Բարսեղ Բ-ի մահը (1025 թ.), ունեցել են հայկական, կամ մասամբ հայկական ծագում[5]։ Համաձայն Ալեքսանդր Կաժդանի հաշվարկների, 11-12-րդ դարերում հայերը կազմել են կառավարող ազնվականության 10-15%-ը[3], հաշվի առնելով նաև այն անհատները և ընտանիքները, որոնց հայկական ծագումը ամբողջապես հավաստի չէ, այս հարաբերակցությունը գնալով ավելի է բարձրանում։
Ստորև ներկայացված են Բյուզանդական կայսրության կայսրերի ցանկը, որոնք ունեն հայկական ծագում ըստ ժամանակագրական կարգի։ Ծագումը որոշվել է ծնողներից մեկի էթնիկ ծագումով։
Կայսրերի ցանկ
խմբագրելԱնունը | Կառավարման տարիներ | Նշումներ | |
---|---|---|---|
Մորիկ լատին․՝ Flavius Mauricius Tiberius լատին․՝ Flavius Mauricius Tiberius Augustus հուն․՝ Μαυρίκιος |
օգոստոսի 14, 582 — նոյեմբերի 23, 602 | Տիբերիոս Բ-ի փեսան։ Հավանական է համարվում հայկական ծագումը[6]։ Գլխատվել է ուզուրպատոր Փոկասի հրամանով։ | |
Հերակլիոս Ա լատին․՝ Flavius Heraclius լատին․՝ Flavius Heraclius Augustus հուն․՝ Ηράκλειος |
հոկտեմբերի 5, 610 — փետրվարի 11, 641 | Աֆրիկայի եքսարքոս Հերակլիոս Ավագի որդին, նրա շնորհիվ տապալել է Փոկասին։ Հերակլիոսների հարստության հիմնադիրը[7]։ | |
Կոստանդին Գ լատին․՝ Heraclius Novus Constantinus հուն․՝ Κωνσταντίνος Γ' Ηράκλειος |
փետրվարի 11, 641 — մայիսի 24, 641 գահակից, եղբոր՝ Հերակլիոս Բ-ի հետ |
Հերակլիոս Ա-ի ավագ որդին։ | |
Հերակլիոս Բ լատին․՝ Constantinus Heraclionus հուն․՝ Ηράκλειος Β′ |
փետրվարի 11 — մայիսի 24, 641 գահակից, եղբոր՝ Կոստանդին Գ-ի հետ մայիսի 24 — սեպտեմբեր 641 միանձնյա |
Հերակլիոս Ա-ի կրտսեր որդին։ Հեռացվել է սենատի կողմից և ուղարկվել աքսորի։ | |
Մժեժ լատին․՝ Mezezius հուն․՝ Μιζίζιος |
668 — 669 | Ուզուրպատոր, հռչակվել է Կոստանդ Բ-ին սպանած դավադիրների կողմից։ Կառավարել է Սիցիլիայում։ | |
Կոստանդին Դ հուն․՝ Κωνσταντίνος Δ' (ο Πωγώνατος) լատին․՝ Constantinus IV |
սեպտեմբերի 15, 668 — հուլիսի 10, 685 | Կոստանդ Բ-ի (Հերակլիոս Ա-ի թոռը) և Ֆաուստա Արշակունու որդին[8][9]։ | |
Տիբերիոս Գ հուն․՝ Τιβέριος Γ' ο Αψίμαρος լատին․՝ Tiberius Augustus |
698 — 705 | Հայկական ծագումը համարվում է հավանական[10]. Հռչակվել է բանակի կողմից, տապալել և վանքում մեկուսացրել Լեոնտիոս Բ-ին։ Գահընկեց է արել Հուստինիանոս Բ-ն, ապա նրան մահապատժի ենթարկել Լեոնտիոս Բ-ի հետ միասին։ | |
Փիլիպպիկոս Վարդան հուն․՝ Φιλιππικὸς Βαρδάνης լատին․՝ Philippicus Bardanes |
դեկտեմբերի 11, 711 — հունիսի 3, 713 | Հռչակվել է բանակի կողմից, տապալել և մահապատժի ենթարկել Հուստինիանոս Բ-ին (Կոստանդին Դ-ի որդին)։ Գահընկեց է եղել իր քարտուղար Արտեմիոսի կողմից, ով հետո դառնում է կայսր` Անաստասիոս Բ անունով։ | |
Արտավազդ հուն․՝ Ἀρταύασδος լատին․՝ Artabasdos |
հունիս, 741 — նոյեմբերի 2, 743 (բացի Փոքր Ասիայից) |
Սկզբում` Արմենիակոն բանակաթեմի կառավարիչ։ Կայսր է հռչակվել բանակի կողմից։ Եղել է Կոստանդին Ե-ի մրցակիցը, ով կառավարում էր Փոքր Ասիայում։ Կոստանդին Ե-ի հաղթանակից հետո Արտավազդը կուրացվել է և ուղարկվել վանք։ | |
Լևոն Ե Հայ հուն․՝ Λέων Ε΄ ὁ Ἀρμένιος լատին․՝ Leo V Armenius |
հուլիսի 11, 813 — դեկտեմբերի 23, 813 միանձնյա դեկտեմբերի 23, 813 — դեկտեմբերի 25, 820 դարձրել է որդուն՝ Կոստանդին Սմբատին գահակից |
Հռչակվել է բանակի կողմից, հասել է Միքայել Ա Ռանգաբեի գահից հրաժարմանը իր օգտին։ Սպանվել է Միքայել Բ Ամորացու կողմնակիցների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարում, Սուրբ Ծննդյան ծառայության ժամանակ։ | |
Կոստանդին Սմբատ հուն․՝ Κωνσταντίνος Συμβάτιος |
դեկտեմբերի 23, 813 — դեկտեմբերի 25, 820 | Իր հոր՝ Լևոն Ե Հայի գահակիցը։ Սպանվել է Միքայել Բ Ամորացու կողմնակիցների կողմից Սուրբ Սոֆիայի տաճարում, Սուրբ Ծննդյան ծառայության ժամանակ։ | |
Թեոդորա հուն․՝ Θεοδώρα |
հունվարի 20, 842 — 856 | Թեոփիլոս կայսեր կինը։ Կառավարել է, որպես որդու՝ Միքայել Գ-ի խնամակալ։ Սերվում էր հայկական ընտանիքից, հավանաբար` Մամիկոնյանների իշխանական տոհմից։ | |
Միքայել Գ հուն․՝ Μιχαήλ Γ' (ο Μέθυσος) |
840 — հունվարի 20, 842 հոր՝ Թեոփիլոսի գահակից հունվարի 20, 842 — 856 մոր՝ Թեոդորա կայսրուհու խնամակալությամբ 856 — մայիսի 26, 866 միանձնյա մայիսի 26, 866 — սեպտեմբերի 24, 867 դարձնում է Բարսեղ Ա Մակեդոնացուն գահակից |
Թեոփիլոս կայսեր և Թեոդորա կայսրուհու որդին։ Սպանվել է Բարսեղ Ա Մակեդոնացու կողմնակիցների կողմից։ | |
Բարսեղ Ա Մակեդոնացի հուն․՝ Βασίλειος Α΄ (ο Μακεδών) |
մայիսի 26, 866 — սեպտեմբերի 24, 867 Միքայել Գ-ի գահակից սեպտեմբերի 24, 867 — օգոստոսի 29, 886 միանձնյա, միևնույն ժամանակ՝ հունվարի 6, 868 — սեպտեմբերի 3, 879 նրա գահակից է եղել որդին՝ Կոստանդին Մակեդոնացին 870-ին գահակից է դարձրել 2-րդ որդուն՝ Լևոն Զ-ին 879-ից գահակից է դարձրել 3-րդ որդուն՝ Ալեքսանդր Գ-ին |
Ծագումով հայ է, ծնվել է Մակեդոնիա թեմում, որից էլ առաջացել է իր կողմից հիմնադրված Մակեդոնական հարստության անվանումը։ Իշխանության է եկել՝ սկզբում դառնալով Միքայել Գ-ի գահակիցը, ապա կազմակերպելով նրա սպանությունը։ | |
Կոստանդին Մակեդոնացի հուն․՝ Κωνσταντίνος Μακεδών |
հունվարի 6, 868 — սեպտեմբերի 3, 879 Բարսեղ Ա-ի գահակիցը բացի դրանից, 870-ից եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը |
Բարսեղ Ա-ի ավագ որդին և գահակիցը։ Նախատեսվել էր, որ նա պետք է ժառանգի գահը, բայց 879 թվականին մահացել է։ | |
Լևոն Զ Իմաստասեր հուն․՝ Λέων ΣΤ΄ Μακεδών (ο Σοφός) |
870-ից հոր՝ Բարսեղ Ա-ի և եղբոր՝ Կոստանդինի գահակիցը սեպտեմբերի 3, 879-ից հոր՝ Բարսեղ Ա-ի գահակիցը, իսկ 879-ից եղբոր՝ Ալեքսանդր Մակեդոնացու գահակիցը օգոստոսի 29, 886 — մայիսի 15, 908 եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի գահակիցը մայիսի 15, 908 — մայիսի 11, 912 եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի և իր որդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը |
Բարսեղ Ա-ի որդին և ի սկզբանե նրա գահակիցը, որի մահից հետո կառավարել է իր եղբոր՝ Ալեքսանդր Գ-ի և որդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի հետ։ Կա մի տեսություն, ըստ որի Լևոնը կարող էր լինել Միքայել Գ-ի ապօրինի ծնված որդին, քանի որ նրա մայրը՝ Եվդոկիա Ինգերինան մինչև Բարսեղի հետ ամուսնանալը Միքայել Գ-ի սիրուհին էր։ | |
Ալեքսանդր Գ Մակեդոնացի հուն․՝ Αλέξανδρος Μακεδών |
879-ից հոր՝ Բարսեղ Ա-ի և եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը օգոստոսի 29, 886-ից եղբոր՝ Լևոն Զ-ի գահակիցը մայիսի 15, 908 — մայիսի 11, 912 եղբոր՝ Լևոն Զ-ի և եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը մայիսի 11, 912 — հունիսի 6, 913 եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը |
Բարսեղ Ա-ի որդին և ի սկզբանե նրա գահակիցը, որից հետո կառավարել է եղբոր՝ Լևոն Զ-ի հետ, իսկ մի փոքր ուշ, եղբորորդու՝ Կոստանդին Է Ծիրանածնի հետ։ | |
Ռոմանոս Ա Լակապենոս հուն․՝ Ρωμανός Α΄ Λακαπήνος |
դեկտեմբերի 17, 920 — դեկտեմբերի 16, 944 փեսայի՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը, ապա հասել է իր 3 որդիների և 2 թոռների գահակից դառնալուն (կոչվում էին Լակապենոսներ) |
Սերվում էր հայ գյուղացիներ ընտանիքից։ Ռոմանոսը սկզբում ծառայել էր, որպես կայսերական նավատորմի հրամանատար, ապա իր դստերը կնության տալով կայսրին՝ Կոստանդին Ծիրանածնին, դարձել էր վերջինիս գահակիցը։ Կայսրության իրական իշխանությունը փաստացի նրա ձեռքում էր[11]. | |
Քրիստափոր Լակապենոս հուն․՝ Χριστόφορος Λακαπηνός |
մայիսի 20, 921 — օգոստոսի 14, 931 Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը |
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին։ | |
Ստեփաննոս Լակապենոս հուն․՝ Στέφανος Λακαπηνός |
դեկտեմբերի 25, 924 — հունվարի 26, 945 Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը, միևնույն ժամանակ՝ դեկտեմբերի 16, 944 — հունվարի 26, 945 եղել է ինքնիշխան |
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին։ 943 թվականին Ռոմանոս Ա-ի կազմած կտակից հետո, համաձայն որի նրա մահից հետո ավագ կայսր պետք է դառնար Կոստանդին Ծիրանածինը, Ստեփաննոսը եղբոր՝ Կոստանդինի հետ կազմակերպում է դավադրություն, և 944 թվականի դեկտեմբերի 20-ին եղբայրները իրենց հորը տանելով Պորտի կղզի, ստիպում են հրաժարվել գահից և բռնությամբ դարձնում վանական։ 40 օր կառավարելուց հետո, եղբայրները արտաքսվում են Կոստանդին Ծիրանածնի դեմ դավադրություն կազմակերպելու համար։ | |
Կոստանդին Լակապենոս հուն․՝ Κωνσταντίνος Λακαπηνός |
դեկտեմբերի 25, 924 — հունվարի 26 945 Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը |
Ռոմանոս Ա Լակապենոսի որդին, եղբոր՝ Ստեփաննոսի հետ գահընկեց է արել իրենց հորը։ | |
Ռոմանոս Լակապենոս հուն․՝ Ρωμανός Λακαπηνός |
927 — հունվարի 26, 945 Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը |
Լակապենոսների տոհմի ներկայացուցիչ, Քրիստոփոր Լակապենոսի որդին։ | |
Միքայել Լակապենոս հուն․՝ Μιχαήλ Λακαπηνός |
օգոստոսի 14, 931 — հունվարի 26, 945 Կոստանդին Է Ծիրանածնի և Լակապենոսների տոհմի ներկայացուցիչների գահակիցը |
Լակապենոսների տոհմի ներկայացուցիչ, Քրիստոփոր Լակապենոսի որդին։ | |
Ռոմանոս Բ Կրտսեր հուն․՝ Ρωμανός Β΄ |
ապրիլի 6, 945 — նոյեմբերի 9, 959 հոր՝ Կոստանդին Է Ծիրանածնի գահակիցը նոյեմբերի 9, 959 — մարտի 15, 963 միանձնյա 960-ից գահակից է դարձրել որդուն՝ Բարսեղ Բ-ին, իսկ 962-ից մյուս որդուն՝ Կոստանդին Ը-ին |
Կոստանդին Ծիրանածնի և Հեղինե Լակապենոսի (Ռոմանոս Ա Լակապենոսի դուստրը) որդին։ | |
Նիկեփորոս Բ Փոկաս հուն․՝ Νικηφόρος Β΄ Φωκᾶς |
հուլիսի 2, 963 — դեկտեմբերի 10, 969 խորթ որդիների՝ Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի գահակիցը |
Սերվում էր Փոկասների տոհմից։ Եկած Կապադովկիայից, որի բնակչության զգալի մասը այդ շրջանում կազմում էին հայերը[12], Հավանական է, որ Փոկասները ունեին հայկական ծագում[12][13]։ Զորահրամանատար Վարդաս Փոկասի որդին, կայսր է հռչակվել բանակի կողմից, ամուսնացել Ռոմանոս Բ Կրտսերի այրի կնոջ՝ Թեոփանոյի հետ, ով իր որդիների՝ Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի խնամակալն էր։ Սպանվել է Հովհաննես Ա Չմշկիկի կողմից, կնոջ՝ Թեոփանոյի օգնությամբ։ | |
Հովհաննես Ա Չմշկիկ հուն․՝ Ιωάννης Α΄ Τζιμισκής |
դեկտեմբերի 10, 969 — հունվարի 10, 976 Բարսեղ Բ-ի և Կոստանդին Ը-ի գահակիցը |
Զորահրամանատար, մասնակցել է Նիկեփորոս Փոկասի սպանությանը։ Հավանաբար թունավորվել է։ | |
Կոստանդին Ժ Դուկաս հուն․՝ Κωνσταντίνος Ι΄ Δούκας |
նոյեմբերի 24, 1059 — մայիսի 22, 1067 1059-ից գահակից է դարձրել որդիներին՝ Միքայել Է Դուկասին և Կոստանդին Դուկասին |
Դուկասների տոհմի էթնիկ պատկանելությունը հավաստիորեն պարզված չէ։ Կա հիպոթեզ, ըստ որի նրանք հայակական ծագում ունեն, բայց դա ապացուցված չէ[14]։ Կոստանդին Դուկասը իշխանության է եկել, հասնելով Իսահակ Ա Կոմնենոսի հրաժարականին ի օգուտ իրեն։ | |
Անդրոնիկոս Գ Պալեոլոգոս հուն․՝ Ανδρόνικος Γ' Παλαιολόγος (ο Νέος) |
1325-ից իր պապի՝ Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի գահակիցը մայիս, 1328 — հունիսի 15, 1341 միանձնյա |
Միքայել Թ Պալեոլոգոսի և հայ կայսրուհի Ռիթա Բ-ի (Կիլիկիայի Լևոն Գ արքայի դուստր) որդին։ Անդրոնիկոս Բ Պալեոլոգոսի թոռը և գահակիցը։ |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Բրիտանիկա հանրագիտարան. Հոդվածներ։ Byzantine Empire, «The Macedonian era: 867—1025» բաժին։ Armenia, բաժին «Ancient and premodern Armenia»:Բնօրինակ տեքստ (անգլ.)
Basil II personally led two punitive expeditions against the Fāṭimids in Syria, but otherwise his eastern policy was to hold and to consolidate what had already been gained. The gains can be measured by the number of new themes (provinces) created by the early 11th century in the area between Vaspurakan in the Caucasus and Antioch in Syria. The annexation of Armenia, the homeland of many of the great Byzantine emperors and soldiers, helped to solidify the eastern wall of the Byzantine Empire for nearly a century.
Բնօրինակ տեքստ (անգլ.)The dissatisfaction of the nakharars with Arshak II led to the division of Armenia into two sections, Byzantine Armenia and Persarmenia (c. 390). The former, comprising about one-fifth of Armenia, was rapidly absorbed into the Byzantine state, to which the Armenians came to contribute many emperors and generals.
- ↑ Robert H. Hewsen «Armenia: A Historical Atlas», The University of Chicago Press հրատ․, 2001. Էջ 92։ Բնօրինակ տեքստ (անգլ.)
If Armenia was strongly influenced by Byzantium, Byzantium was influenced by Armenia in return and, to paraphrase Toumanoff, Armenia gave more than it received. Apart from the Armenians living directly under imperial rule, a continuous stream of Armenians entered the empire for one reason or another over a period of several centuries: adventurers, scholars, clerics, refugees, and large numbers of common people—including the heterodox Paulician sectarians, forced to migrate from Byzantine-occupied Armenia to other parts of the empire by the imperial government itself. These immigrants early distinguished themselves in three environments: the army, the administration, and the general population.
Armenia, as we have seen, was a society dominated by a class of warrior nobility. Thus, when driven from their homeland for whatever reasons, it was natural for Armenian princes to enter the Byzantine military service, and from the time of Justinian I, we find them reaching the highest rank. Justinian himself, who fought wars on three fronts, had no fewer than nineteen Armenian generals in his service, including Narses of the house of Kamsarakan, who was probably the greatest general of his time. Thereafter, we hear of nearly two hundred Armenian officers who distinguished themselves in the imperial service: generals, admirals, officials, exarchs, provincial governors, courtiers, and members of the emperor’s entourage.
In the Byzantine administration, civil and ecclesiastical, Kaisar Bardos (Vard), who reestablished higher instruction at Constantinople in the ninth century, Leo the Philosopher, who was the most eminent scholar of his day, and the patriarchs Photios (858-857, 877-886) and John the Grammarian (837-843) were all Armenians. In a surprisingly short time, we find Armenians reaching the imperial throne itself, for the Armenians not only served the empire, they ruled it as well, and did so for almost a third of its history. No fewer than sixteen emperors and eleven empresses were of Armenian origin, including Mavrikios (Maurice, 582-602), Heraklios (Heraclius, 610-642), John Tzimiskes (969-976), and Basil II (976-1025), and Armenians founded three imperial dynasties: the Heraclids (of royal Arsacid origin, 610-711), the Basilids (876-1056), and the Lekapenoi, who interrupted the Basilids for twenty-five years (920-944). In addition, there were a number of isolated emperors of Armenian origin: Bardanes (Vardan, 711-713), Artabazdes (Artavazd, 742-743), Leo V “the Armenian” (813-820), and John Tzimiskes (969-976), who, though an emperor, was one of the greatest Byzantine military commanders as well. In addition, there were many Armenians who attempted the throne but failed to achieve it (Mzez Gnuni, his son John, another Bardanes, etc.). In the ninth century, the throne, the patriarchate, and the command of the imperial armies were all held by Armenians, and the empire was, in effect, in Armenian hands. Most of these Armenians, of course, were thoroughly hellenized, membership in the Greek Church being the sine qua non for advancement in the Byzantine world. Others such as the protospatharios John, who commissioned an Armenian Gospel manuscript that still survives, remained linked to their own culture. Yet as the Armenians became hellenized, there seems to be evidence that they, in turn, added something to the oriental influences that pervaded Byzantine civilization, and, as Der Nersessian notes, these appear to have been particularly strong in the realm of decorative arts precisely in the ninth and tenth centuries, when the role of Armenians in the highest levels of Byzantine society was at its height.
... - ↑ 3,0 3,1 Ալեքսանդր Կաժդան «Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.». — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1975. — С. 147. — 190 с. — 1000 экз.
- ↑ Peter Charanis «The Armenians in the Byzantine Empire», изд Calouste Gulbenkian Foundation Armenian Library, Lisbon, 1963. Стр. 57: Բնօրինակ տեքստ (անգլ.)
For something like five hundred years, Armenians played an important role in the political, military and administrative life of the Byzantine empire. They served as soldiers and officers, as administrators and emperors. In the early part of this period during the seventh and eighth centuries, when the empire was fighting for its very existence, they contributed greatly in turning back its enemies. But particularly great was their role in the ninth and tenth centuries when as soldiers and officers, administrators and emperors they dominated the social, military and political life of the empire and were largely responsible for its greatness. So dominant indeed was their role during this period that one may refer to the Byzantine empire of these two centuries as Graeco-Armenian; 'Graeco', because as always, its civilization was Greek, 'Armenian', because the element which directed its destinies and provided the greater part of the forces for its defense was largely Armenian or of Armenian origin. It was a role, moreover, of world-wide historical significance for it was during this period that the empire achieved its greatest success, when its armies triumphed everywhere, its missionaries spread the gospel and with it civilization among the southeastern Slavs, and its scholars resurrected Greek antiquity, thus making possible the preservation of its literature.
- ↑ Peter Charanis «The Armenians in the Byzantine Empire», изд Calouste Gulbenkian Foundation Armenian Library, Lisbon, 1963. Стр. 39: Բնօրինակ տեքստ (անգլ.)
Thus, every emperor who sat on the Byzantine throne from the accession of Basil I to the death of Basil II (867--1025) was of Armenian or partially Armenian origin.
- ↑ John H. Rosser. Historical Dictionary of Byzantium. — 2-րդ հրատ․. — Scarecrow Press, 2011. — P. 199.Բնօրինակ տեքստ (անգլ.)
Armenians were a significant minority within the empire. In the sixth century, Justinian I's General Narses was Armenian. The emperor Maurice (582-602) may have been Armenian. In the ninth and 10th centuries there were several Armenian emperors, including Leo V, Basil I, Romanos I Lekapenos, and John I Tzimiskes. Theodora, the wife of Theophilios, was Armenian.
- ↑ Գագիկ Պողոսյան (Խաղբակյան) К изучению роли армян в управлении византийскими экзархатами // Регион и мир : գիտա-վերլուծական ամսագիր. — 2015. — Т. VI. — № 1—2. — С. 27—33. — ISSN 1829-2437.
- ↑ Peter Charanis, 'The Armenians in the Byzantine Empire,' Byzantinoslavica 22 (1961), 196—240.
- ↑ Ալեքսանդր Կաժդան, «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 496, 2151
- ↑ Ալեքսանդր Կաժդան, «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 2084
- ↑ Բրիտաննիկա հանրագիտարան. Статья: Romanus I Lecapenus Բնօրինակ տեքստ (անգլ.)
Romanus I Lecapenus, (born c. 872—died 948), Byzantine emperor who shared the imperial throne with his son-in-law Constantine VII and exercised all real power from 920 to 944.
- ↑ 12,0 12,1 Ալեքսանդր Կաժդան Армяне в составе господствующего класса Византийской империи в XI—XII вв.. — Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատ․, 1975. — С. 72—73. — 190 с. — 1000 экз.
- ↑ Mark Whittow «The Making of Byzantium, 600—1025», էջ. 339, University of California Press, 1996. Բնօրինակ տեքստ (անգլ.)
The Phokades too followed a traditional path to success. Either the descendants of a converted Arab from Tarsos or, much more likely, of an Armenian family from Iberia, in either case by the mid-ninth century the Phokas family were established in Cappadocia on the Byzantine easter frontier, where in the 870s they attracted the notice of Basil I.
- ↑ Ալեքսանդր Կաժդան «Բյուզանդիայի օքսֆորդյան բառարան»(անգլ.), էջ 655