Հայկական սոցիոլոգիական ընկերակցություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հայկական Սոցիոլոգիական Ընկերակցություն (ՀՍԸ), գիտահասարակական կամավոր կազմակերպություն ՀՀ-ում։ Ստեղծվել է 1990 թ.-ին ԽՍՀՄ սոցիոլոգիական ասոցիացիայի հայկական բաժանմունքի (1984_90) հիման վրա։ Ղեկավար մարմինը ընդհանուր ժողովն է (հրավիրվում է տարին մեկ անգամ), որն ընտրում է նախագահ (Գ․Պողոսյան,1990 թ.-ից)-նախագահության (4 տարով)։ ՀՍԸ անդամ են նաև արտասահմանյան հայ գիտնականները։ ՀՍԸ 1992 թ.-ին անդամակցել է Միջազգային սոցիոլոգիական ասոցիացիային որպես լիիրավ ազգային անդամ։ Մասնակցել է 13-րդ համաշխարհային սոցիոլոգիական կոնգրեսին 1994 թ.-ին Գերմանիայում։ Նպատակն է Հայաստանում զարգացնել սոցիոլոգիան որպես գիտություն, աջակցել հայ մասնագետների պատրաստմանը արտասահմանում։ ՀՍԸ կոորդինացնում է սոցիոլոգիական ստորաբաժանումների և ծառայությունների գործունեությունը, կազմակերպում սեմինարներ, գիտական կոնֆերանսներ և այլն։ Ունի բաժանմունքներ Գյումրիյում և Արցախում։ 1996 թ.-ին ՀՍԸ գրանցվել է ՄԱԿ-ի կողմից ԺՆ-ում գումարված ԱՊՀ երկրներում փախստականների և միջազգային հարցերին նվիրված միջազգային համաժողովում՝ որպես ոչ պետական կազմակերպություն։
Հայկական սոցիոլոգիական ընկերակցություն | |
---|---|
Տեսակ | հասարակական կազմակերպություն |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1990 |