Հայկաձոր (Շիրակի մարզ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայկաձոր (այլ կիրառումներ)
Հայկաձոր , գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 37 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ կողմում։ Նախկինում ունեցել է Կարմիր վանք, Կզըլքիլիսա Մեծ, Ղզըլքիլիսա, Ղոշավանք, Ղոշավանք Նոր, Ղուշավանք անվանումները։ Հայկաձոր է վերանվանվել 1950 թ-ին։ Տեղադրված է Գյումրի-Երևան ավտոմայրուղու ձախ կողմում։ Նախկինում մտել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառի մեջ։
Գյուղ | ||
---|---|---|
Հայկաձոր | ||
Երկիր | Հայաստան | |
Մարզ | Շիրակի | |
Համայնք | Շիրակի մարզ և Անիի շրջան | |
Գյուղապետ | Գևորգ Սարգսյան[փա՞ստ] | |
Այլ անվանումներ | Ղոշավանք | |
Մակերես | 30.2 կմ² | |
ԲԾՄ | 1450 մ | |
Պաշտոնական լեզու | հայերեն | |
Բնակչություն | 542[1] մարդ (2012) | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
| ||
Կլիմա
խմբագրելԿլիման բարեխառն լեռնային է, ձմեռը տևական, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Լինում են ուժեղ քամիներ, հաճախակի են ձնաբքերը և սառնամանիքները։ Ամառը տաք է, համեմատաբար խոնավ։ Տարեկան տեղումների քանակը 500-600 մմ[2]։
Բնակչություն
խմբագրելԳյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ. գաղթել են Մուշի, Բասենի, Մանազկերտի և Բուլանըխի շրջաններից 1829-1830 թթ։ Հնում այստեղ բնակվել են նաև հույներ։ Ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների համայնքը 2013 թ-ի հունվարի 1-ի դրությամբ ունեցել է 450 մարդ։ Սեռային կազմում տղամարդիկ և կանայք ունեն նույն համամասնությունը՝ կազմելով 50-ական տոկոս։ Տարիքային խմբերը բաշխված են հետևյալ կերպ. մինչաշխատունակներ՝ 34%, աշխատունակներ՝ 52%, հետաշխատունակներ՝ 14%։ Ունի 49 տնտեսություն։ Ունի դպրոց, գրադարան, բուժկետ, կապի հանգույց։
Հայկաձորի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տարի | 1831 | 1897 | 1926 | 1939 | 1959 | 1970 | 1979 | 1989 | 2001 | 2011 |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Բնակիչ | 152 | 1052 | 840 | 856 | 596 | 483 | 413 | 557[4] | 474[5] | 380[6] |
Գյուղատնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղատնտեսական հողահանդակները գրեթե ամբողջությամբ օգտագործվում են որպես վարելահողեր՝ կազմելով 1000 հա։ Պետական հողերը գլխավորապես օգտագործվում են որպես վարելահողեր, արոտավայրեր, կազմելով համապատասխանաբար 253 և 1459 հեկտար։ Գյուղատնտեսության մասնագիտացման ուղղությունը երկրագործությունն է։ Զբաղվում են նաև խոշոր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի դիմաց, Ախուրյանի աջ ափին է գտնվում Հոռոմոսի վանքը, որի թուրքերեն անունից առաջացել է գյուղի նախկին անունը՝ Ղոշավանք, պահպանվել են Սարգիս եպիսկոպոսի կառուցած Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (985 թ.), որը վերանորոգվել է 13-րդ դարում և հիշատակվում է նաև իբրև վանք և «Կարմիր» վանքը (V-XX դդ.)։ Նախկին գյուղը տեղադրված է այժմյանից 300-400 մ հարավ-արևմուտք։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://shirak.mtad.am/about-communities/634/
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 117» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Ապրիլի 30-ին.
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 5, էջ 752
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները