Հայկավան (Ստեփանակերտի թաղամաս)
Հայկավան (հայտնի է նաև՝ «ֆինսկի թաղ»), թաղամաս Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում՝ նրա հարավային հատվածում[1]։
Երկիր | Արցախ |
---|---|
Մասն է | Ստեփանակերտ |
Կարգավիճակ | Ստեփանակերտի թաղամաս |
Մտնում է | Ստեփանակերտ |
Հիմնական լեզու | մինչև 2023-ի բռնագաղթը՝ հայերեն |
Ազգային կազմ | մինչև 2023-ի բռնագաղթը՝ հայեր |
Կրոնական կազմ | մինչև 2023-ի բռնագաղթը՝ քրիստոնյաներ (ՀԱԵ) |
Նկարագրություն
խմբագրելՀայկավան թաղամասը ժողովրդի մեջ հայտնի է որպես «ֆինսկի թաղ», ի պատիվ նրան, որ թաղամասի տների մեծամասնությունը կառուցված է ֆիննական ոճով։ Թաղամասի տեսարժան վայրերից է թաղամասին կից գտնվող փոքրիկ ձորը, որին տեղացիները անվանում են՝ «Ծյոր»[1]։ Թաղամասը նաև առանձնանում է իր աղբյուրներով, որոնք հազվադեպ են Ստեփանակերտի համար[1]։ Թաղամասի մոտով հոսող գետին տեղացիները անվանում են՝ «սև դուրբա» (սև խողովակ)[1]։
Բնակիչների հիմնական մասը ունեցել է հողատարածք ու զբաղվում էին հողագործությամբ, ինչը Արցախի շրջափակման պայմաններում փրկություն է եղել իրենց համար[1]։
Հայկավանում էր գտնվում Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանը, որը գործել է մինչև 2020 թվականի 44-օրյա պատերազմը, հետո շենքը օգտագործվում է որպես ռուս խաղաղապահների տեղակայման վայր[1]։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից, երբ ադրբեջանական զինված ուժերը ներխուժում են Արցախ, շենքը ծառայում էր որպես ապաստարան[1]։ Թաղամասում էր գտնվում №5 դպրոցը[1], որը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ժամանակավորապես չի գործում, իսկ աշակերտները տեղափոխվում են սովորելու՝ №4 ու №8 դպրոցներ[2]։ Դպրոցը վերաբացվում է վերականգնողական աշխատանքներից հետո[3]։
2017 նոյեմբերից մինչև 2018 թվականի դեկտեմբերՆ ընկած ժամանակահատվածում թաղամասում իրականացվել է բարեկարգման աշխատանքներ[4]։ Ծրագրով նախատեսված է եղել ամբողջությամբ բարեկարգել փողոցները[4]։ Սողանքային գոտիներում ճանապարհի եզրերին կառուցվել են հենապատեր[4]։
Թաղամասում գործում էր մեկ երթուղային տրանսպորտ[1]։
Փողոցներ
խմբագրելՀայկավան թաղամասը ներառում է հետևյալ փողոցները.
Նշանակալի կառույցներ
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 «Ստեփանակերտի Հայկավան թաղամաս․ Իվանյան վարժարանի «արցախյան» ճակատագիրը». step1.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Առաջիկայում կվերաբացվեն Ստեփանակերտի 3-րդ, 4-րդ, 9-րդ,10-րդ և 12-րդ դպրոցները. ԱՀ ԿԳՄՆ». infoport.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Ստեփանակերտի թիվ 5 դպրոցը շուտով կընդունի իր աշակերտներին». artsakh.news. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 ««Հայկավան» թաղամասում ընթանում են բարեկարգման աշխատանքներ». artsakhpress.am. Արխիվացված է օրիգինալից 2023-11-24-ին. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.
- ↑ «Ստեփանակերտում նոր հուշահամալիր է կառուցվում». panorama.am. Վերցված է 2023 թ․ նոյեմբերի 24-ին.