Հայկ Բախչինյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բախչինյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հայկ Ֆելիքսի Բախչինյան (հուլիսի 8, 1973, Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գրականագետ, թարգմանիչ, ՀԳՄ անդամ (2009 թվականից)[1]։
Հայկ Բախչինյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1973 (51 տարեկան) |
Ծննդավայր | Ալավերդի, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մասնագիտություն | գրականագետ և թարգմանիչ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունք և Բաթումի համալսարան |
Անդամակցություն | ՀԳՄ |
Հայկ Բախչինյան Վիքիդարանում |
Կենսագրություն
խմբագրելՀայկ Բախչինյանը ծնվել է 1973 թվականի հուլիսի 8-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում։ Ավարտել է Թբիլիսիի պետական մանկավարժական համալսարանի հայկական բաժանմունքը և Բաթումի համալսարանի ասպիրանտուրան։ Նա գրել է հայ-վրացական և հայ-լիտվական գրական կապերի ուսումնասիրությանը նվիրված հոդվածներ և կատարել թարգմանություններ, որոնք տպագրվել են գրական մամուլում։
Երկեր
խմբագրելՀայկ Բախչինյանը 1999 թվականին գրել է «Ցնցոտիների մեջ փաթաթված խաչերը», 2007 թվականին՝ «Դիմակայության բարիկադների վրա», իսկ 2008 թվականին՝ «Հայաստանը Կոնստանտինե Գամսախուրդիայի ստեղծագործություններում» երկերը[1]։
Թարգմանություններ
խմբագրելՀայկ Բախչինյանը 2003 թվականին Երևանում լիտվերենից և ռուսերենից թարգմանել է «Յուրի Վինագրադով», «Քաղցր տաժանակրություն», իսկ 2004 թվականին՝ «Ալգիմանտաս Բուչիս», «Քո թշնամու թշնամին» գրքերը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «ՀԱՅԿ ԲԱԽՉԻՆՅԱՆ «Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2019 թ․ հուլիսի 9-ին.
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայկ Բախչինյան» հոդվածին։ |