Հայկ Եգանյան
Հայկ Գագիկի Եգանյանը (սեպտեմբերի 7, 1984, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ) հայ գործարար և ֆինանսիստ, հանդիսանում է Հայաստանի ֆոնդային բորսայի գլխավոր տնօրենը 2017 թվականի հուլիսի 19-ից[1]։
Հայկ Եգանյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 7, 1984 (40 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Ազգություն | հայ |
Կրթություն | Կիպրոսի Մելքոնյան վարժարան Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարան Լոնդոնի Կայսերական քոլեջ |
Աշխատավայր | Հայաստանի ֆոնդային բորսա |
Ծնողներ | Գագիկ Կիմի Եգանյան |
Զբաղեցրած պաշտոններ | Գլխավոր տնօրեն ՀԿԴ խորհրդի անդամ |
Կրթություն
խմբագրելՄիջնակարգ կրթությունը ստացել է Կիպրոսի Մելքոնյան վարժարանում, այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Թագավորության Լեսթերի համալսարանում՝ ստանալով ֆինանսական տնտեսագիտության բակալավրի աստիճան։ Ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի կոչում Լոնդոնի կայսերական քոլեջում։
Աշխատանքային գործունեություն
խմբագրելԱշխատանքային գործունեությունը սկսել է 2006 թ.-ին՝ որպես «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Տնտեսական անվտանգության բաժնի մասնագետ, այնուհետև 2007-2010 թթ․ ստեղծել ու ղեկավարել է Արժեթղթերով գործառույթների վարչությունը՝ համակարգելով առաջնային հրապարակային առաջարկի նախապատրաստական աշխատանքները, որի շրջանակում կազմակերպել է Հայաստանում առաջին հանրային պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը[2]։ Աշխատել է Լոնդոնում մասնավոր բանկային ծառայությունների ոլորտում և զուգահեռաբար հանդիսացել է Միացյալ Թագավորությունում Հայաստանի կենտրոնական բանկի խորհրդատու՝ կենսաթոշակային բարեփոխումների հետ կապված միջազգային կառավարիչների գործարար հարաբերությունների զարգացման գծով[3]։ Շարունակելով խորհրդատվական գործունեությունը՝ 2013-2016 թթ. եղել է Հայաստանի կենտրոնական բանկի նախագահի խորհրդական, իսկ 2016-2017 թթ.-ին եղել է «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ի դիտորդ խորհրդի անդամ։ Հայկ Եգանյանը «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի խորհրդի անդամ է[4]։
Ներդրումը Հայաստանում
խմբագրելԴեռևս 2020 թվականին Վարշավայի ֆոնդային բորսան Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի հետ ստորագրել է պայմանաթերթ` ՀՀ ԿԲ-ից Հայաստանի ֆոնդային բորսայի 65%-ը ձեռք բերելու վերաբերյալ[5] և ավելի ուշ 2022 թվականին Դավոսում նախաստորագրվեց Վարշավայի ֆոնդային բորսայի կողմից Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի ձեռքբերման մտադրությունների վերաբերյալ հուշագիր, որին հաջորդել է ՀՀ ԿԲ-ի նախագահ Մարտին Գալստյանի և Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլի հետ Հայաստանի ֆոնդային բորսայի բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրի կնքումը[6]։
Այս գործարքը ևս մեկ կարևոր քայլ էր՝ ամրապնդելու հայ-լեհական գործարար հարաբերությունները, ակտիվացնելու հայ-լեհական տնտեսական կապերը և Հայաստանում ներդնելու բիզնես համագործակցության մշակույթը, որում մեծ է Հայկ Եգանյանի ներդրումը։
Նրա գործունեությունը նպաստում է Լեհաստանի և Հայաստանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացմանը, խթանում է Հայաստանում ընկերությունների հիմնման գործընթացին և զարգացնում է հայկական ձեռնարկությունների միջազգային ներուժը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Հայաստանի ֆոնդային բորսա - Կառավարման խորհուրդ
- ↑ Արժեթղթերի շուկայի մասին Հայաստանի օրենք
- ↑ Կենսաթոշակային բարեփոխումներ
- ↑ Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա - Խորհուրդ
- ↑ Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան - ՀՀ ԿԲ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
- ↑ Հայաստանի ֆոնդային բորսա - Պատմություն
Արտաքին հղումներ
խմբագրել- Հայաստանի ֆոնդային բորսայի պաշտոնական կայք։
- Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի պաշտոնական կայք։