Հայկ Կանայան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կանայան (այլ կիրառումներ)
Հայկ Մկրտչի Կանայան (փետրվարի 4 (16), 1875[1], Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] - օգոստոսի 10, 1950[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ ակնաբան-վիրաբույժ, ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ (1947), դոցենտ (1929)։
Ծնվել է | փետրվարի 4 (16), 1875[1] |
---|---|
Ծննդավայր | Իգդիր, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | օգոստոսի 10, 1950[1] (75 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Ազգություն | հայ |
Կրթություն | Օդեսայի ազգային համալսարան (1905)[1] |
Մասնագիտություն | ակնաբան-վիրաբույժ |
Աշխատավայր | Երևանի պետական համալսարան[1] |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԻնը տարեկանում ընդունվել է Երևանի ռուսական գիմինազիան և միջնակարգ կրթություն ստանալուց հետո՝ 1893 թվականին, ընդունվել Սանկտ Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիա։ Հիվանդության պատճառով վերադարձել է հայրենիք և մանկավարժական աշխատանքի անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ Այնուհետև ընդունվել է Օդեսայի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որն ավարտել է 1904 թվականին և երկու տարի եղել ականավոր ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովի կլինիկայի ավագ օրդինատոր։ Երկար տարիներ աշխատել է Քիշնևում, Վլադիկավկազում և Բաքվում, այնուհետև տեղափոխվել է Երևան, աշխատել Երևանի քաղաքային բուժարանում։ 1925 թվականից սկսած դասախոսել է Երևանի համալսարանի բժշկական ֆակուլտետում, կազմակերպել աչքի հիվանդությունների ամբիոն և կլինիկա։ 1929 թվականին նրան շնորհվել է դոցենտի կոչում։
Նա բարձր հմտությամն կատարել է աչքի վիրահատություններ։ 1920-1930-ական թվականներին մշակել է միջոցառումներ Հայաստանում աչքի հիվանդություններով (հատկապես՝ տրախոմա) տառապողներին ժամանակին հայտնաբերելու և բուժելու համար։
Ակնաբույժ մասնագետների պատրաստման գործում էական նշանակություն է ունեցել ռուսերենից նրա թարգմանած Ա. Ա. Կրյուկովի և Վիկտոր Օդինցովի «Աչքի հիվանդությունների մասին» գիրքը[2]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Կենսագրական հանրագիտարան, Ե., ԵՊՀ հրատ., 2009, էջ 284։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 232)։ |