Հայնրիխ Ման
Հայնրիխ Ման (գերմ.՝ Heinrich Mann, մարտի 27, 1871[1][2][3][…], Լյուբեկ, Գերմանական կայսրություն[1] - մարտի 11, 1950[4][5][6][…], Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), գերմանացի գրող, հասարակական գործիչ, Թոմաս Մանի եղբայրը։
Հայնրիխ Ման գերմ.՝ Heinrich Mann | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1871[1][2][3][…] |
Ծննդավայր | Լյուբեկ, Գերմանական կայսրություն[1] |
Վախճանվել է | մարտի 11, 1950[4][5][6][…] (78 տարեկան) |
Վախճանի վայր | Սանտա Մոնիկա, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1] |
Գերեզման | Դորթեենշտադտի գերեզմանատուն |
Մասնագիտություն | գրող, բանաստեղծ, վիպասան, ակնարկագիր, սցենարիստ, կենսագիր, ինքնակենսագիր, արձակագիր, դրամատուրգ, թարգմանիչ, նկարազարդող և լրագրող |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Ֆրիդրիխ-Վիլհելմի համակսարան |
Ուշագրավ աշխատանքներ | Professor Unrat? և Der Untertan? |
Անդամակցություն | ԳԴՀ Արվեստների ակադեմիա |
Պարգևներ | |
Ամուսին | Մարիա Կանովա[7] և Նելլի Ման[7] |
Զավակներ | Լեոնիե Ման[7] |
Հայնրիխ Ման Վիքիքաղվածքում | |
Heinrich Mann Վիքիպահեստում |
Սովորել է Բեռլինի համալսարանում։ Վայմարյան հանրապետության ժամանակ եղել է Պրուսիայի Արվեստների ակադեմիայի գրականության բաժանմունքի անդամ (1926 թվականից), ապա՝ նախագահը (1930-1933)։
1933 թվականին տարագրվել է Ֆրանսիա։ 1936 թվականից եղել է Փարիզում ստեղծված գերմանական ժողովրդական ճակատի կոմիտեի նախագահը։
1940 թվականից ապրել է ԱՄՆ-ում։ Արևելյան Գերմանիայի (ԳԴՀ) կազմավորումից հետո, 1949 թվականին, հեռակա կարգով ընտրվել է Գերմանիայի Արվեստների ակադեմիայի անդրանիկ նախագահ։ 1900 թվականին լույս է ընծայել «Ավետյաց երկիր» երգիծական, քննադատական վեպը, 1903 թվականին՝ դեկադենտիզմի ազդեցությամբ գրված «Աստվածուհիներ» եղերգությունը, 1905 թվականին՝ «Վարժապետ Ունրսոոը» վեպը, որտեղ քննադատել է պրուսական «խստավարժությունը»։
Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918) սկսվելուց մեկ ամիս առաջ Մանն ավարտել է «Կայսրություն» եռերգության առաջին գիրքը՝ «Հպատակը» (1914, հրատարակված 1918-ին) վեպը, որտեղ տրված է կայզերական կայսրության բարքերի պատկերը։ Եռերգության հաջորդ վեպերն են «Չքավորներ» (1917) և «Գլուխը» (1925)։
Մանը հրապարակախոսական և գրաքննադատական գործունեությունն սկսել է 20-րդ դարի 10-ական թվականների սկզբներին։ 1920-1930-ական թվականներին։ Հիտլերիզմի դեմ են ուղղված «Ատելություն» (1933), «Կգա օրը» (1936), «Արիություն» (1939) հոդվածների ժողովածուները։ Մանի մի ուշ շրջանի գեղարվեստական ստեղծագործության բարձրակետն է «Հենրիխ IV-ի պատանեկությունը» (1935) և «Հենրիխ IV-ի հասունությունը» (1938) երկերգությունը։ «Լիդիցե» (1943), «Շնչառություն» (1949) և այլ վեպեր հատկանշված են սոցիալական քննադատության մեծ սրությամբ և գրական մաներայի խիստ բարդությամբ։ Մանի հրապարակախոսական գործունեության ամփոփումն է «Դարի տեսություն» (1946) ժողովածուն, որտեղ տվել է դարաշրջանի քննադատական գնահատականը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Краткая литературная энциклопедия (ռուս.) — М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 580—584.
- ↑ 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 http://www.dhm.de/lemo/biografie/heinrich-mann
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Kindred Britain
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ման» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայնրիխ Ման» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 209)։ |