Հայպետնախագիծ, Պետշինի պետական նախագծային ինստիտուտ Խորհրդային Հայաստանում։ Հիմնադրվել է 1954 թվականին, Երևանում։ Սինչև 1960 թ-ը կոչվել է «Հայբնակքաղշիննախագիծ»։ Ինստիտուտում մշակվել են երկրի քաղաքների, շրջկենտրոնների, բանավանների գլխավոր հատակագծեր (բացի Երևանից) և կառուցապատման, զանգվածային շինարարության և կարևորագույն շենքերի ու համալիրների նախագծեր։ 1958 թվականից սկսվել են մշակվել նաև բնակելի հասարակական շենքերի տիպային նախագծեր։

Հայպետնախագծում մշակված նախագծերով են կառուցվել «Հրազդան» մարզադաշտը, «Ռոսիա» կինոթատրոնի, Երիտասարդության պալատի շենքերը, Արևմտյան օդանավակայանը, Եղեռնի զոհերի հուշարձանը Երևանում, Սռավյանի անվան թատրոնի, հյուրանոցի շենքերը Լենինականում (այժմ՝ Գյումրի), Բյուրականի աստղադիտարանի կառույցները, Մեծամոր ավանը և այլն։ Ինստիտուտն ունեցել է ճարտարապետական գոտիական արվեստանոցներ, ինչպես նաև նախագծերի բազմացման ու թողարկման բաժիններ։ 1962 թվականին բացվեց «Հայպետնախագծի» արվեստանոցը Գյումրիում։

1996 թվականին ինստիտուտի սեփականաշնորհմամբ ստեղծվել է «Հայնախագիծ» բաց բաժնետիրական ընկերությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 201