Հայրամ Բինգհեմ (անգլ.՝ Hiram Bingham, նոյեմբերի 19, 1875(1875-11-19)[1][2], Հոնոլուլու[3] - հունիսի 6, 1956(1956-06-06)[1][4][5], Վաշինգտոն, ԱՄՆ), ամերիկացի հնագետ և քաղաքական գործիչ, հայտնի է դարձել «ինկերի կորած քաղաք» Մաչու Պիկչուի բացահայտմամբ։

Հայրամ Բինգհեմ
 
Կուսակցություն՝ ԱՄՆ Հանրապետական կուսակցություն
Կրթություն՝ Եյլի համալսարան, Հարվարդի համալսարան, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի և Ֆիլիպսի ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, ճանապարհորդ հետազոտող, հնագետ, օդաչու, համալսարանի դասախոս, գրող և գիտնական
Ծննդյան օր նոյեմբերի 19, 1875(1875-11-19)[1][2]
Ծննդավայր Հոնոլուլու[3]
Վախճանի օր հունիսի 6, 1956(1956-06-06)[1][4][5] (80 տարեկան)
Վախճանի վայր Վաշինգտոն, ԱՄՆ
Թաղված Արլինգտոնի ազգային գերեզմանատուն
Քաղաքացիություն  ԱՄՆ
Հայր Hiram Bingham II?
Մայր Minerva Clarissa Brewster Bingham?
Ամուսին Alfreda Nonna Bingham Gregor?
Զավակներ Hiram Bingham IV?, Jonathan Brewster Bingham? և Woodbridge Bingham?[6]

Կենսագրություն

խմբագրել

Հայրամ Բինգհեմը ծնվել է 1875 թվականի նոյեմբերի 19-ին Հոնոլուլուում։ Նրա հայրը և պապը միսիոներներ էին, որոնք Հավայան կղզիների բնակիչներին քրիստոնեություն էին քարոզում։ Հորից Հայրամը սովորել է լեռնագնացության հմտություններ, որոնք նրան թույլ են տվել ճանապարհորդել դժվարանցանելի լեռնային վայրերում։ 1906 թվականին նա կրկնել է Վենեսուելայից Կոլումբիա Սիմոն Բոլիվարի ճանապարհը, իսկ երկու տարի անց Անդերը հատել է Բուենոս Այրեսից Լիմա ճանապարհով։

1911 թվականին Բինգհեմը գլխավորել է Եյլի համալսարանի կազմակերպած արշավը՝ ուղղված ինկերի կորած քաղաքի որոնմանը, որը չէին կարողացել գտնել իսպանական կոնկիստադորները։ Ըստ ինկերի քաղաքակրթության գրավոր աղբյուրների` քաղաքը պետք է փնտրել Կուսկոյի շրջակայքում` լեռնային անառիկ գագաթների շրջանում։

Կյանքը վտանգելով՝ Բինգհեմն այցելել է ինկերի քաղաքակրթության մի քանի հնագիտական հուշարձաններ. 1911 թվականի հուլիսի 24-ին հայտնաբերել է Մաչու Պիկչու ամրոցը, իսկ օգոստոսին տեսել Վիտկոսի կիսավեր պալատը, որտեղ ինկերի կառավարիչ Մանկո Յուպանկին թաքնվում էր կոնկիստադորներից։ Իր հայտնագործությունները նա նկարագրել է բեսթսելլեր դարձած «Ինկերի երկիրը» (1922), «Մաչու Պիկչու» (1930) և «Ինկերի կորած քաղաքը» (1948) գրքերում։

Բինգհեմը զբաղվել է նաև դասախոսական գործունեությամբ․ Հարվարդի և Փրինսթոնի համալսարաններում դասավանդել է պատմություն։ Դասախոսական գործունեության մեծ մասն անցկացրել է Եյլի համալսարանում[7]։

1922-1923 թվականներին Բինգհեմը Կոնեկտիկուտի փոխնահանգապետն էր, 1924 թվականին ընտրվել է որպես այդ նահանգի 84-րդ նահանգապետ, սակայն պաշտոնը ստանձնելու հաջորդ օրը պաշտոնաթող Է եղել, որպեսզի ընտրվի սենատ։ Նրա որդիները (ոսկերիչ Չարլզ Թիֆանիի թոռնուհու հետ ամուսնությունից) նույնպես նշանակալի դեր են խաղացել ամերիկյան քաղաքականության մեջ։

Բինգհեմը մահացել է 1956 թվականի հունիսի 6-ին Վաշինգտոնում։ Հուղարկավորվել է Վաշինգտոնի Արլինգթոնյան գերեզմանատանը։ 2008 թվականին ամերիկյան և պերուական կառավարությունները համաձայնություն ձեռք բերեցին Պերու վերադարձնել ինկերի քաղաքակրթության՝ Բինգհեմի կողմից ԱՄՆ տարված 40 հազար առարկաների մի մասը։

Հիշատակում

խմբագրել
  • Հայրամ Բինգհեմին համարում են Ինդիանա Ջոնսի նախատիպերից մեկը[8]։
  • Հայրամ Բինգհեմի պատվին լուսնի վրա խառնարան է անվանակոչվել։
  • Հայրամ Բինգհեմի պատվին անվանակոչվել է պերուական երկաթուղային ընկերությանը պատկանող գնացքներից մեկը, որը երթևեկում է Կուսկոյից (Պորոյ կայարան) դեպի Ագուաս Կալիենտես[9]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #11851105X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 Babelio (ֆր.) — 2007.
  5. 5,0 5,1 5,2 GeneaStar
  6. Geni(բազմ․) — 2006.
  7. «Hiram Bingham, III (1875-1956)». Find A Grave Memorial (անգլերեն).
  8. «The trail less trampled on». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 30-ին.
  9. «Belmond Hiram Bingham». Վերցված է 2018 թ․ փետրվարի 1-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայրամ Բինգհեմ» հոդվածին։