Հայրենիք (թերթ, Բոստոն)

թերթ, Պոսթըն
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հայրենիք (այլ կիրառումներ)

Հայրենիք, գրական, հասարակական, քաղաքական շաբաթաթերթ, երկօրյա, ապա՝ օրաթերթ։ Դաշնակցություն կուսակցության թերթը։ Լույս է տեսել 1899 թվականից, Watertown-ում Բոստոնի մոտ։

Լույս է տեսնում 1899 թ․-ից (1899-1900-ը՝ Նյու Յորքում, 1900 թ․-ից Ուոթերթաունում), մինչև 1913 թ․-ը՝ շաբաթաթերթ, 1913-1915-ին երկօրյա, 1915 թ․-ի դեկտեմբերից՝ օրաթերթ։

Առաջին խմբագիր՝ Թ. Չարշավճյան, այնուհետև, տարբեր տարիներ խմբագրել են՝ Մ. Մինասյան, Ա. Վռամյան, Արամ Աշոտ (Ս. Մինասյան), Ն. Թաշճյան, Սիամանթո, Հ. Չագմաքճյան, Սիմոն Վրացյան, Մ. Համբարձումյան, Մ. Օզանյան, Ս. Չթճյան, Ն. Տեստեգյուլ և Մ. Վերածին, Ռ. Դարբինյան, Գ. Մխիթարյան, Վ. Վալադյան, Վ. Ահարոնյան, Խ. Ներսեսյան, Մ. Թեոլեոլյան, Ե. Խաթանասյան, Ա. Բաղդոյան, Օ. Պալյան, Գ. Տոնապետյան, Վ. Բրուտյան։

Հրապարակել է նյութեր Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության և նրա կազմակերպությունների գործունեության մասին, պաշտոնական փաստաթղթեր։ Լայնորեն է լուսաբանել է հայկական հարցը՝ դրա զարգացման բոլոր շրջաններում, արևմտահայերի դրությունը, հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարը թուրքական բռնապետության դեմ։

«Հայրենիք»-ի համարներում հրապարակված են բազմաթիվ վավերագրեր, ականատեսների վկայություններ, հուշագրություններ 1915-1923 թվականների ցեղասպանության վերաբերյալ։ Թերթը լուսաբանում է հայկական սփյուռքի, ԱՄՆ-ի հայ համայնքի կյանքը, հանդես գալիս հանուն սփյուռքահայ ուժերի համախմբման, հայ ինքնության պահպանման, նորաստեղծ անկախ Հայաստանին աջակցելու և սատարելու։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 212