Հայր և որդի
«Հայր և որդի» (ռուս.՝ «Отец и сын»), խորհրդային ֆիլմ, որը նկարահանել են ռեժիսորներ Վլադիմիր Կրասնոպոլսկին[1] և Վալերի Ուսկովը[2] «Մոսֆիլմ» կինոստուդիայում 1979 թվականին։
Հայր և որդի ռուս.՝ Отец и сын | |
---|---|
Երկիր | ![]() |
Թվական | 1979 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Վլադիմիր Կրասնոպոլսկի և Վալերի Ուսկով |
Սցենարի հեղինակ | Անատոլի Իվանով, Վլադիմիր Կրասնոպոլսկի և Վալերի Ուսկով |
Դերակատարներ | Վադիմ Սպիրիդնով, Ալեքսեյ Սերեբրյակով և Անդրեյ Սմոլյակով |
Երաժշտություն | Լեոնիդ Աֆանասև |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 178 րոպե |
Ֆիլմը ստեղծվել է Գեորգի Մարկովի համանուն վեպի հիման վրա։ Բաղկացած է երկու մասից՝ «Շրջված լռություն» (ռուս.՝ «Опрокинутая тишина») և «Հեռավոր կրակոցների արձագանքը» (ռուս.՝ «Эхо далёких выстрелов»)[3]: Պրեմիերան տեղի է ունեցել 1980 թվականի մարտի 31-ին։
Սյուժե
խմբագրելՍիբիր, 1920-ական թվականներ։ Բոլշևիկ Ռոման Բաստրիկովը սիբիրյան խորքում ստեղծում է առաջին կոմունան, բայց խորհրդային իշխանության թշնամիները սպանում են նրան։ Բաստրիկովի որդին՝ Ալյոշան, մեծանալով, շարունակում է հոր գործը։
Դերերում
խմբագրել- Վադիմ Սպիրիդոնով – Ռոման Բաստրիկով
- Անդրեյ Սմոլյակով – Ալեքսեյ, Ռոման Բաստրիկովի որդին (հնչյունավորել է Վադիմ Սպիրիդոնովը)
- Ալեքսեյ Սերեբրյակով – Ալեքսեյը մանկության տարիներին
- Բորիս Նովիկով – Պորֆիրի Իսաև
- Լյուդմիլա Խիտյաևա – Ուստինյա
- Սերգեյ Մարտինով – Գրիգորի Վեդեռնիկով, Սպիտակ բանակի պոդպորուչիկ
- Նադեժդա Բուտիրցևա – Լուշկա
- Վիկտոր Մամաև – Տերենտի Չերեմիսին
- Պավել Կորմունին – Տիխոն Սկոբեև (հնչյունավորել է Պյոտր Վելյամինովը)
- Բուդա Վամպիլով – Միշկա
- Իվան Լապիկով – Մատվեյ պապ
- Ֆիլիմոն Սերգեև – էպիզոդ
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսորներ՝ Վլադիմիր Կրասնոպոլսկի, Վալերի Ուսկով
- Սցենարիստներ՝ Անատոլի Իվանով, Վլադիմիր Կրասնոպոլսկի, Վալերի Ուսկով
- Օպերատորներ՝ Վլադիմիր Մինաև, Պյոտր Եմելյանով
- Ֆիլմի տնօրեն՝ Ալլա Ժավորոնկովա
- Կոմպոզիտոր՝ Լեոնիդ Աֆանասև
- Նկարիչ՝ Նիկոլայ Մարկին
- Ֆիլիմոն Սերգեև՝ «Գետ» երգի տեքստի հեղինակ։
Մրցանակներ
խմբագրել«Հայր և որդի» ֆիլմի համար ռեժիսորներ Վ. Կրասնոպոլսկին, Վ. Ուսկովը և դերասան Վ. Սպիրիդոնովը պարգևատրվել են Լենինի կոմերիտմիության մրցանակով[4]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Владимир Краснопольский
- ↑ Усков Валерий Иванович
- ↑ «Отец и сын». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 20-ին.
- ↑ «Отец и сын (фильм, 1979)». Արխիվացված է օրիգինալից 2015-09-25-ին. Վերցված է 2021-03-24-ին.