Հայֆոն
Հայֆոն (վիետ․՝ Hải Phòng, ( արտասանություն)), քաղաք Վիետնամում, Հարավ-չինական ծովի Բաբկո ծոցը թափվող Կինմոն գետի ափին։ 1,3 միլիոն բնակիչ (1976 թվական)։ Բնակչության թվով երրորդն է երկրում, Հոշիմինից և Հանոյից հետո։
Բնակավայր | ||
---|---|---|
Հայֆոն | ||
վիետ․՝ Thành phố Hải Phòng | ||
Երկիր | Վիետնամ | |
Համայնք | Վիետնամ | |
Ներքին բաժանում | An Dương?, An Lão?, Cát Hải?, Đồ Sơn?, Dương Kinh?, Hải An?, Hồng Bàng?, Kiến An?, Kiến Thụy?, Lê Chân?, Ngô Quyền?, Thủy Nguyên?, Tiên Lãng?, Vĩnh Bảo? և Bạch Long Vĩ Island? | |
Մակերես | 1526,52 կմ² | |
ԲԾՄ | 12 մետր | |
Բնակչություն | ▼2 088 020 մարդ (2022)[1] | |
Ժամային գոտի | Հնդկաչինի ժամանակ | |
Հեռախոսային կոդ | 225 | |
Փոստային դասիչ | 04000–04999[2][3] և 05000–05999[2][3] | |
Պաշտոնական կայք | haiphong.gov.vn(վիետ.), en.haiphong.gov.vn(անգլ.), jp.haiphong.gov.vn(ճապոներեն) և kr.haiphong.gov.vn(կոր.) | |
| ||
Պատմություն
խմբագրելՀիմնադրվել է 19-րդ դարի 70-ականներին։ Անվանումը ստուգաբանվում է որպես «ծովային պաշտպանություն» քաղաքը սկզբնապես ծովային ամրոցի դեր է կատարել[4]։
Քաղաքի հիմնադրման կոնկրետ ժամանակ գոյություն չունի, բայց հայտնի է, որ Հայֆոնական նավահանգիստը գոյություն ունի ամենաքիչը մի քանի դար։ Վիետնամի Ֆրանսիայի կողմից գաղութացումից հետո Հայֆոնը դարձավ ֆրանսիական ռազմածովային կարևոր հենակետերից մեկը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ օկուպացվել է Ճապոնիայի կողմից։
1954 թվականի հոկտեմբերին դարձել է «Անկախության երթ» օպերացիայի մեկնարկային կետը, որի ժամանակ 293 հազար փախստական տարահանվել է կոմունիստական Հյուսիսային Վիետնամից ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերով դեպի Հոշիմին Հյուսիսային Վիետնամի մայրաքաղաք։ 1972 թվականին մեծապես տուժել է ամերիկյան ավիացիայի ռմբակոծություններից, հանդիսանում է Հյուսիասյին Վիետնամի խոշորագույն նավահանգիստը։
Էկանոմիկա
խմբագրելՊատերազմից հետո վերակառուցվել է որպես խոշոր առևտրա-արդյունաբերական և ձկնորսական կենտրոն։ Հանդիսանում է որպես տուրիստական կենտրոն կարելի է այցելել Հալոնգ ծովախորշ։
Տրանսպորտ
խմբագրելՀայֆոնը գտնվում է Հանոյից 108 կմ[5] հյուսիս արևելք և կապվում է նրա հետ երկաթգծով և վճարովի ավտոմայրուղով։ Նավահանգիստը երկրորդն է Վիետնամում շրջանառությամբ։ Հայֆոնում գործում է նաև օդանավակայան` Կատեբի միջազգային օդանավակայան։
Եղբայր քաղաքներ
խմբագրել- Դանանգ, Վիետնամ
- Ինչհոն, Կորեայի Հանրապետություն (1997)
- Վլադիվոստոկ, Ռուսաստան
- Սանկտ-Պետերբուրգ, Ռուսաստան
- Տյանցզին, Չինաստան (1999)
- Լիվոռնո, Իտալիա
- Սիեթլ, ԱՄՆ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://www.gso.gov.vn/en/px-web/?pxid=E0201&theme=Population%20and%20Employment
- ↑ 2,0 2,1 http://postcode.vn/
- ↑ 3,0 3,1 https://mabuuchinh.vn/
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
- ↑ Атлас дорог Вьетнама = Tập bản đồ Giao thông đường bộ Việt nam. — Ханой: Cartographic Publishing House, 2006. — P. 121. — 15 000 экз.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայֆոն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 216)։ |