Հայ ազգային կոնգրես
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ ՀԱԿ (այլ կիրառումներ)
Հայ Ազգային Կոնգրես (ՀԱԿ), կուսակցություն Հայաստանում։ Հիմնադրվել է 2008 թվականին ստեղծված «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունների դաշինքի հիման վրա 2013 թվականին։ Նախագահն է Լևոն Տեր-Պետրոսյանը։ Փոխնախագահներ՝ Լևոն Զուրաբյանը և Արամ Մանուկյանը։ ՀՀՇ-ի և ՀԱԿ դաշինքի իրավահաջորդն է[1]։
Հայ ազգային կոնգրես Հայ ազգային կոնգրես | |
---|---|
Տեսակ | կուսակցություն |
Երկիր | Հայաստան |
Առաջնորդ | Լևոն Տեր-Պետրոսյան |
Կարգախոս | «Լրջանալու պահը» |
Հիմնադիր | Լևոն Տեր-Պետրոսյան |
Հիմնադրված | օգոստոսի 1, 2008 |
Գաղափարախոսություն | սոցիալական լիբերալիզմ |
Քաղաքական հայացք | Ցենտրիզմ/աջ ցենտրիզմ |
Կրոնք | Սոցիալ-լիբերալիզմ, Լիբերալիզմ |
Շտաբ | Երևան, Հայաստան |
Կայք | anc.am |
Armenian National Congress Վիքիպահեստում |
Կուսակցության մասին
խմբագրելԿուսակցության բարձրագույն մարմինը համագումարն է։ Համագումարն իրավասու է քննարկել և լուծել Կուսակցության գործունեությանը վերաբերող ցանկացած հարց։ Համագումարը՝ ընդունում է Կուսակցության ծրագիրն ու հաստատում կանոնադրությունը, փոփոխություններ և լրացումներ կատարում դրանց մեջ[2], իր աշխատանքները կազմակերպելու նպատակով ձևավորում է ժամանակավոր հանձնաժողովներ, քննարկում և որոշումներ է ընդունում Կուսակցության գործունեության կարևորագույն խնդիրների և առկա քաղաքական իրավիճակի վերաբերյալ, պատվիրակներից երկու տարի ժամանակով ընտրում է Կուսակցության նախագահ[3]։ Մինչ օրս, սկսած 1989թ. 17 համագումարներ է անցկացրել Հայոց համազգային շարժումը, 2 համագումար դաշինքը և 2013թ. Ապրիլի 14-ին տեղի ունեցավ Հայ Ազգային Կոնգրես կուսակցության 1-ին համագումարը։
2014-2015 թթ․ եղել է ոչ իշխանական եռյակ դաշինքի անդամ։
2015 թ․ պայքարել է սահմանադրական փոփոխությունների դեմ։
2017 թ․ մասնակցել է ԱԺ ընտրությունների «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքով։
2018 թվականին Երևանի ավագանու ընտրություններում սատարել է «Իմ քայլը» դաշինքին[4][5]։
2021 թ. մասնակցել է ԱԺ ընտրությունների սեփական ցուցակով։
Կուսակցությունը ԱԺ-ում
խմբագրելԿուսակցությունը մանդատներ է ստածել 5-րդ գումարման ԱԺ-ում, պատգամավոր են ընտրվել Արամ Մանուկյանը, Լևոն Զուրաբյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Լյուդմիլա Սարգսյանը, Ստեփան Դեմիրճյանը[6]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀԱԿ-ը վերածվում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության /լրացված/». armenpress.am. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Համագումար». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «Հանձնաժողովներ». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
- ↑ «ՀԱԿ-ի անդամը՝ «Իմ Քայլը» դաշինքի ցուցակում» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 10․06․2024 թվականին)
- ↑ «ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի» հոդված hraparak.am կայքում, (արխիվացված 24․07․2024 թվականին)
- ↑ «Պատգամավորներ». Հայ Ազգային Կոնգրես. Վերցված է 2021 թ․ հուլիսի 3-ին.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հայ ազգային կոնգրես» հոդվածին։ |