Հանբոկ
Հանբոկ (հանգըլ՝ 한복), կորեացիների ազգային, ավանդական հագուստ։ Այն կարում են վառ միագույն գործվածքով։ «Հանբոկ» բառացիորեն նշանակում է «կորեական հագուստ», XXI դարում գործածվող այդ բառը նշանակում է Հանբոկի դինաստիա Չասոն։ Այդ հագուստը օգտագործում են փառատոներին և տոներին։ Ժամանակակից հանբոկները տարբերվում են հին հանբոկներից, XX դարում հարմարության համար դրանք ենթարկվեցին մեծ փոփոխության[1]։ Իր ամբողջ պատմության ընթացքում, հարուստ կորեացիները հաճախ համադրում էին արտասահմանյան հագուստի հետ, իսկ հասարակ մարդիկ հագնում էին տարբեր տեսակի հանբոկներ[2][3]։
Կառուցվածք
խմբագրելԱվանդական կանանց հանբոկները կազմված են չոգորիից, բլուզից, վերնաշապիկից կամ ժիլետից, չհիմայից, երկար շրջազգեստից։ Այդպիսի ամբողջությունը հաճախ անվանում են «չհիմա չոգորի»։ Դրանք օգտագործում են դպրոցական համազգեստի փոխարեն՝ Ճապոնիայի կորեական դպրոցներում։ Տղաների հանբոկները կազմված են չոգորիից և ազատ փաջի տաբատներից[1]։
Չոգորի
խմբագրելՉոգորի – բլուզ, որը հանբոկի մի մասն է։ Աղջիկները հագնում են այն «չհիմա» շրջազգեստով, իսկ տղաները՝ «փաջի» տաբատով։ Չոգորի համազգեստը փոփոխվել է ժամանակի ընթացքում[4], բայց տղաների չոգորին համեմատաբար մնացել է անփոփոխ, աղջիկների չոգորին մեծապես կրճատվել է Չասոնների դինաստիայի ժամանակ։ Ամենակարճ չոգորիները հագել են XIX դարի վերջերին։ Այնուհանդերձ, ժամանակի ընթացքում, չոգորին դարձավ ավելի երկար՝ ելնելով հարմարությունից, չնայած գոտկատեղից երկար չոգորիներ չեն հագնում։ Ավանդական ժապավենները՝ «կառիմ», կարճ էին և նեղ, բայց ժամանակի ընթացքում կառիմը դարձավ երկար և հաստ։
Չհիմա
խմբագրելՉհիմա – շրջազգեստ հանբոկի համար, հայտնի է նաև սան (裳) կամ կուն (裙) անուններով[4][5][6]։ Դրա տակի շրջազգեստը կոչվում է սակչհիմա։ Դատելով կոգուրյական որմնանկարներից և հողային խաղալիքներից՝ առաջացած Հվաման-Դոնգում (Կյոնջու)։ Կոգուրյան աղջիկները սկզբից հագնում էին չհիման, իսկ վերևում՝ չհիմայի փակող գոտին էր՝ չոգորին[7][8]։ Չնայած գծավոր շրջազգեստները, որոնք կարում էին գունավոր սեպերից, դրանք արդեն իսկ հայտնի էին Կոգուրյում[6], սկսած Չասոն գերդաստանից չհիման պատրաստում էին ուղղանկյուն ձև ունեցող կտորից[9]։ Չհիմայի գոտին անում էին լայն, այնպես, որ այն դուրս գա իր սահմաններից, իսկ շրջազգեստի կապերը ձգում էին մարմնի շուրջ[10]։ Սակչհիմա օգտագործվում էր նույն ձևով, ինչպես եվրոպական ներքին շրջազգեստները՝ կրծքակալով և ուսակապերով զգեստ[11], ավելի ուշ ուսակապերը հանեցին[12]։ XX դարի կեսերին արտաքին չհիման սկեց ամրացնել կրծկալը, որի վրա հագնում էին չագորին[13][14]։
Փաջի
խմբագրելՓաջի - ազատ լայն տաբատներ, որոնք ներառվում են տղամարդկանց հանբոկի մեջ։ Փաջիի դիզայնը փոխվել է, հօգուտ ոտքերը լայն բացելու համար, հատակին նստելիս[15]։ Ժամանակակից հագուստ հագնելիս, փաջին ունի վարտիքի կամ տաբատի դեր, բայց բառը օգտագործվում է ցանկացած տաբատների համար։ Առջևի մասում կան երկու կապեր, որոնք օգնում են ձգել տաբատը ցանկացած քաշի համար։
Փհո
խմբագրելՓհո (կոր.՝ 포, 袍) - ցանկացած իկնոց կամ վերարկու, որոնք հիմնականում տղամարդիկ էին հագնում Կորյո մինչև Չոսոն դարաշրջանը[16][17]։ Տուրումագին (두루마기) - փհոի տեսակներից է, այն հանգում էին ցուրտ ժամանակ, որպես ամենօրյա և ծիսական հագուստ[18]։
Չոկի և մագոջա
խմբագրելՉոկի (조끼) - բաճկոն, մագոջա (마고자) - պիջակ։ Չնայած այդ երկուսը ստեղծվել են Չոսոնի դարաշրջանի վերջում, երբ կորեական մշակույի վրա սկսեց ազդեցություն ունենալ արևմուտքը, հետագայում չոկին և մագոջին համարվեցին ավանդական կորեական համազգեստի մասերը։ Երկուսն էլ հագնում են չոգորիի վերևից։ Մագոջան ունի մանջուրական ծագում, հայտնվել է Կորեայում այն բանից հետո, երբ Հինսոն Տեվոնգունը (흥선대원군)՝ Կոջոն թագավորի հայրը, Մանջուրիայից վերադարձավ Կորեա, քաղաքական աքսորից հետո 1887 թ.[19][20]: Մագոջան նաև անվանում են «տոտ չոգորի» (արտաքին չոգորի) կամ մագվե[4]։
Մագոջան չունի «կիտ»՝ անջատվող մանյակ, «կորիմ» (կապելու ժապավեն), որոնք կան չոգորիի և տուրումագիի (두루마기) վրա։ Մագոջան սկզբում հագել են միայն տղամարդիկ, ապա նաև կանայք։ Տղամարդկանց մագոջան ավելի երկար է, քան կանանց մագոջան, իսկ կոճակները գտնվում են աջ կողմում[4]։ Մագոջան կարում են մետաքսից և ամրացնում մեկ կամ երկու սաթից կոճակներ։
Կոշիկներ
խմբագրելՀանբոկի հետ հագնում են հատուկ գուլպաներ՝ փոսոն և ռեզինե կոմուսին։
Կիմբակ
խմբագրելԿիմբակ - ոսկե փայլաթիթեղով հագուստների ձևավորման կորեական ավանդական արհեստ։ Արհեստավորները, ովքեր զբաղվում էին դրանով, կոչվում էին կիմբակչին, դրանցից մեկը Քիմ Տոկհվանն է (김덕환, 金德煥), նա համարվում է № 119 կորեական կենդանի ազգային գանձը[21][22][23][24]։
Մանկական հանբոկ
խմբագրելՀնում կկաչհի տուրումագին («կաչաղակի վերարկու», գունավոր վերարկու), հանգում էին, որպես սոլբիմ (설빔), նոր հագուստ (և կոշիկ), որոնք հագնում էին Սոլլալի ժամանակ, մեր օրերում այն հագնում են, որպես ծիսական հագուստ, այն հագցնում են երեխաներին իրենց առաջին ծննդյան օրվան՝ Տոլժանչհիի ժամանակ[25]։ Կկկաչհի տուրումագին հագնում էին չոգորիի և չոկիի վերևից, իսկ երկար պիջակները հաճախ հագնում էին վրայից։ Բացի այդ, այդ հագուստի հետ հագնում էին գլխի զարդարանքներ, օրինակ տղաները հագնում էին պոկկոն (սուր գագաթով լաթից գլխարկ)[26][27] կամ հոգոն (սուր գագաթով գլխարկ, որի վրա վագր էր պատկերված), իսկ աղջիկները կուլլե (դեկորատիվ գլխարկ)[28][29]։
Ժամանակակից մանկական հանբոկը բաղկացած է երկու կամ երեք մասից, այն հեշտ հագցնելը։ Սովորաբար հանբոկը հագնում են հատուկ տոներին, օրինակ՝ Չուսոկին կամ Սոլլալին, դրա համար այն կարում են ոչ անկ նյութերից։ Երեխաներին հագցնում են հանբոկ իր առաջին տարեդարձին՝ Տոլժանչհիին[30][31]։
Հատուկ դեպքեր
խմբագրելՀանբոկները դասակարգում են ըստ նպատակի. ամենօրյա և ծիսական։ Ծիսական հանբոկները կրում են միայն տոներին։ Կան նաև հատուկ հանբոկներ, որոնք հագնում են միայն շամանները և չինովնիկները[15]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 «Traditional clothing». KBS Global. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ McCallion, 2008, p. 221—228
- ↑ «옷의 역사» (Korean). Daum / Global World Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 4,0 4,1 4,2 4,3 «치마» (Korean). Nate / Энциклопедия Британника.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «치마» (Korean). Nate / EncyKorea.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ 6,0 6,1 «치마» (Korean). Doosan Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Cho, Woo-hyun. «Characteristics of the Korean Costume and Its Development». 9 (3). Koreana.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «유행과 우리옷» [Fashion and Korean clothing] (Korean). Korea the sense. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Important Folklore Materials:117-23». Cultural Heritage Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «Important Folklore Materials: 229-1-4. Skirt belonging to a Jinju Ha clan woman, who died in 1646». Cultural Heritage Administration. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «World Underwear History: Enlightenment Era». Good People Co. Ltd. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «World Underwear History: Enlightenment Era». Good People Co. Ltd. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Recycle LACMA: Red Korean Skirt». Robert Fontenot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
- ↑ «Recycle LACMA: Purple Korean Skirt». Robert Fontenot. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2010 թ․ հունվարի 7-ին.
- ↑ 15,0 15,1 «Korea Information». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 5-ին.
- ↑ «포 (袍)» (Korean). Empas / Encykorea. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «포 (袍)» (Korean). Doosan Encyclopedia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ (կոր.) Durumagi(չաշխատող հղում), Doosan Encyclopedia
- ↑ «마고자» (Korean). Empas / Britannica. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Men's Clothing». Life in Korea. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ նոյեմբերի 1-ին.
- ↑ «금박 (金箔)» (Korean). Empas / Encykorea.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Noh Hyeong-seok (노형석) (2006 թ․ սեպտեմբերի 14). «'금박장' 33년만에 무형문화재 김덕환씨» (Korean). The Hankyorye.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Choi Eun Soo (최은수). «Research on the gold leaf presented on costumes (복식류(服飾類)에 표현된 금박(金箔))» (PDF) (Korean/English). The National Folk Museum of Korea.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://heritage.go.kr/cpomfile.do?action=select&optRep=K&cpfi_num=1826
- ↑ «까치두루마기» (Korean). Nate / EncyKorea. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ The Groom’s Wedding Attire Արխիվացված 2009-04-23 Wayback Machine Academia Koreana of Keimyung University
- ↑ «What are the traditional national clothes of Korea?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 10-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 6-ին.
- ↑ «두루마기» (Korean). Doosan Encyclopedia. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 30-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Hanboks (Traditional Clothings)». Headgear and Accessories Worn Together with Hanbok. Korea Tourism Organization. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 6-ին.
- ↑ «돌» (Korean). Empas Korean dictionary. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 28-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Geocities.com». Julia's Cook Korean site. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2007 թ․ նոյեմբերի 29-ին.
Աղբյուրներ
խմբագրել- History of Hanbok (կոր.)