Հանդե Էրչել
Հանդե Էրչել (թուրքերեն՝ Hande Erçel) (ծնվ. նոյեմբերի 24, 1993, Բալըքեսիր, Թուրքիա), թուրք դերասանուհի և մոդել:Առավել հայտնի է դարձել` մարմնավորելով Հայաթ Ուզունի դերը Սերը բառեր չի հասկանում հեռուստասերալում։ Վերջինս ցուցադրվում է Show TV-ով։ Հեռուստասերիալում Հանդեի խաղընկերը եղել է դերասան Բուրաք Դենիզը։ Հանդեի առաջին հաջողված դերը եղել է Սելին Յըլմազի դերը Գյունեշի դուստրերը հեռուստասերիալում։ Նա բավականին հայտնի դերասանուհի է արդեն ողջ Թուրքիայում։
Հանդե Էրչել թուրքերեն՝ Hande Erçel | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 24, 1993[1] (31 տարեկան) |
Ծննդավայր | Բանդրմա, Բալըքեսիրի մարզ, Թուրքիա |
Կրթություն | Միմար Սինանի անվան գեղարվեստի համալսարան |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Մասնագիտություն | դերասանուհի և մոդել |
Կենսագրություն
խմբագրելՀանդե Էրչելը ծնվել է 1993 թվականի նոյեմբերի 24-ին Թուրքիայի Բալըքեսիրի մարզում։ 2012 թվականին մասնակցել է “Miss Cilivaliton of the World” մրցույթին` զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը։ Հանդե Էրչելը պատկանում է թուրքական կինեմատոգրաֆիայի նոր սերնդին։ Ներկայումս Հանդեն սովորում է Միմար Սինանի անվան թուրքական ավանդական մշակույթի համալսարանում[2]։ Իր եղբոր հետ միասին բնակվում է Ստամբուլում։ Մարմնավորել է մի շարք կերպարներ, որոնցից ամենահայտնիներն են Ֆիլիզը դերը «Կյանքի ծառ» սերիալում և Հայաթի դերը Սերը բառեր չի հասկանում հեռուստասերիալում։
Նախկինում հանդիպել է Էքին Մերթ Դայմազի հետ, ով մարմնավորել է Վոլքանի դերը Ելակի բույրը հեռուստասերիալում։ Ներկայումս սիրային հարաբերությունների մեջ է Քերեմ Բյուրսինի հետ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ http://www.hierapolis-info.ru/hande-erchel-poslednie-novosti.html