Հանչժոու (չինարեն՝ 杭州, ու՝ 杭州[ɦaŋ tsei]), Արևելյան ՉինաստանիՉժեցզյան նահանգի մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքը[1]։ Այն գտնվում է Հանչժոու ծոցի ափին, որը միմյանցից բաժանում է Շանհայ և Նինբո քաղաքները։ Հանչժոուն զարգացել է որպես Մեծ ջրանցքի հարավային դարպաս և վերջին հազարամյակում եղել է Չինաստանի ամենահայտնի և բարգավաճ քաղաքներից մեկը։ Քաղաքի տարածքում գտնվող Արևմտյան լիճը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՈ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, բնակավայրի ամենահայտնի վայրերից մեկն է։ Հանչժոուն ունի միջնահանգային նշանակության քաղաքի կարգավիճակ[2] և իր շուրջ ձևավորել է Հանչժոուի քաղաքային ագլոմերացիան, որն իր մեծությամբ չորրորդն է Չինաստանում[3]։ Ըստ Չինաստանում 2010 թվականին անցկացված մարդահամարի տվյալների, 34,585 կմ² տարածք զբաղեցնող ագլոմերացիայում ապրում է 21.102 մլն մարդ։ 2015 թվականին բուն քաղաքի բնակչությունը կազմել է 9,018,000 մարդ[4]։
2015 թվականի սեպտեմբերին Հանչժոուն իրավունք ստացավ անցկացնելու 2022 թվականի ասիական խաղերը։ Այն կլինի Չինաստանի երրորդ քաղաքը Պեկինից (1990) և Գուանչժոուից (2010) հետո, որը կհյուրընկալի ասիական խաղերը[5]։ Հանչժոուն, որը բարձր տեխնոլոգիաների կենտրոն և էլեկտրոնային առևտրի գիգանտ Alibaba խմբի տեղակայման վայրն է, ընդունել է նաև 2016 թվականին G-20-ի գագաթնաժողովը[6]։
↑«2012中国都市圈评价指数今年7月发布» (Chinese). 上海交通大学. 2012 թ․ հուլիսի 2. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 28-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 223)։