Հանս Կելզեն
Հանս Կելզեն (գերմ.՝ Hans Kelsen, հոկտեմբերի 11, 1881[1][2][3][…], Պրահա, Բոհեմիայի թագավորություն, Ցիսլեյտանիա, Ավստրո-Հունգարիա[4] - ապրիլի 19, 1973[1][5][6][…], Բերկլի, Ալամեդա շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[7]), ավստրիացի և ամերիկացի իրավաբան և փիլիսոփա, իրավունքի տեսաբան, պետության և իրավունքի, միջազգային իրավունքի տեսության տարբեր խնդիրների վերաբերյալ ավելի քան 400 աշխատանքների հեղինակ, իրավական պոզիտիվիզմի հիմնական տեսաբաններից մեկը, սահմանադրական դատարանի հայեցակարգի և սահմանադրական վերահսկողության հիմնադիրը, առաջին նմանատիպ դատարանի` Ավստրիայի Սահմանադրական դատարանի հիմնադիրը և դատավորը։
Կենսագրություն
խմբագրելՀանս Կելզենը ծնվել է 1881 թվականին հրեական ընտանիքում, երկու տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Վիեննա։ Առաջին աշխատանքները նվիրված էին պետական իրավունքի պատմությանը և խնդիրներին, մասնավորապես, այս հարցին Դանթե Ալիգիերիի հայացքներին։ 1918 թվականին դարձել է Վիեննայի համալսարանի պրոֆեսոր և մասնակցել է հետպատերազմյան Ավստրիայի սահմանադրական օրենքների մշակմանը։ Հրապարակել է «Հանրային իրավունքի ամսագիր»։ Ավստրիայի Սահմանադրական դատարանում 12 տարի աշխատելուց հետո, որի ստեղծողն ինքն էր, Կելզենը նախընտրեց Գերմանիան, որտեղ 1930 թվականին Քյոլնի համալսարանում նա ամբիոնի վարիչի պաշտոն է ստացել։ 1934 թվականին նա հրատարակել է «Իրավունքի զուտ տեսություն» գիրքը (Reine Rechtslehre, մեկ այլ թարգմանությամբ` «Զուտ գիտություն օրենքի մասին»), և այդ ժամանակից ի վեր նա անընդհատ համարվում է իրավունքի ոլորտում առաջատար փիլիսոփա։
Նացիստների իշխանության գալը ստիպել է նրան տեղափոխվել Ժնև 1930-ականների կեսերին, իսկ դրանից հետո, իր հայրենի Պրահա։ Գերմանիայի կողմից Չեխոսլովակիայի բռնազավթումից հետո Կելզենը 1940 թվականին արտագաղթել է Միացյալ Նահանգներ, որտեղ ապրել է մինչև իր կյանքի վերջը։
Հարվարդի իրավաբանական դպրոցը, իր առաջին աշխատավայրը նահանգներում, անհյուրընկալ էր նրա նկատմամբ. որպես հրավիրված գիտաշխատող (research associate) մեկ տարի աշխատելուց հետո, վարչությունը որոշեց, որ նրա ներդրումը իրավաբանական դպրոցի ակադեմիական զարգացման մեջ շատ հեռանկարային չէ։ 62 տարեկան հասակում նա կարիերայի ամենացածր կետում տեղափոխվել է Կալիֆոռնիայի համալսարան Բերքլիում, որտեղ աշխատել է քաղաքագիտության բաժնում մինչև թոշակի անցնելը։ Մինչև իր կյանքի վերջը, Կելզենը չի դադարեցրել իր գիտական գործունեությունը, որը տևել է մոտ 70 տարի։ Մահը ընդհատել է Կելզենի աշխատանքը առավել ընդհանրացված գրքի վրա` Allgemeine Theorie der Normen (Նորմերի ընդհանուր տեսություն), 400 էջանոց տրակտատ` շարադրված որպես ավելի մեծ ծավալի շարադրություն։
Պատկերված է Ավստրիայի 1981 թվականի փոստային նամականիշի վրա։
Գերմաներեն հիմնական աշխատություններ
խմբագրել- Die Staatslehre des Dante Alighieri (Wien, 1905)
- Hauptprobleme der Staatsrechtslehre (1911, 2. Aufl. 1923)
- Vom Wesen und Wert der Demokratie (1920, 2. Aufl. 1929)
- Österreichisches Staatsrecht (1923)
- Allgemeine Staatslehre (1925)
- Die philosophischen Grundlagen der Naturrechtslehre und des Rechtspositivismus (1928)
- Reine Rechtslehre (1934; 2. Aufl. 1960)
- Vergeltung und Kausalität (1941, опубл. 1946)
- Was ist Gerechtigkeit? (Wien, 1953)
- Sozialismus und Staat. Eine Untersuchung der politischen Theorie des Marxismus, Wien 1965
- Allgemeine Theorie der Normen (1979, посм.)
Անգլերեն հիմնական աշխատություններ
խմբագրել- Society and Nature (1943)
- General Theory of Law and State (1945)
- The Law of the United Nations (1950)
- Principles of International Law (1952, 2. Aufl. 1966)
- The Communist Theory of Law Արխիվացված 2012-03-31 Wayback Machine (1955)
- What is Justice? (1957)
Ռուսերեն թարգմանություններ
խմբագրել- Кельзен Г. Общее учение о государстве. — Берлин: Изд. Шпрингера, 1925 // Революция права. — М.: Изд-во Ком. Акад., 1928, № 2. — С. 149—152
- Чистое учение о праве Ганса Кельзена. К XIII конгрессу Международной ассоциации правовой и социальной философии (Токио, 1987): Сборник переводов. Вып. 1 / Отв. ред.: Кудрявцев В. Н., Разумович Н. Н.; Пер.: Лезов С. В., Пивоваров Ю. С. — М.: Изд-во ИНИОН РАН, 1987. — 195 c.
- Чистое учение о праве Ганса Кельзена. Сборник переводов. Вып. 2 / Отв. ред.: Кудрявцев В. Н., Разумович Н. Н.; Пер.: Лезов С. В. — М.: Изд-во ИНИОН РАН, 1988. — 213 c.
- Кельзен Г. Судебная гарантия конституции (конституционная юстиция). Часть 1 // Право и политика. — М.: Nota Bene, 2006, № 8. — С. 5-14
- Кельзен Г. Судебная гарантия Конституции. (Конституционная юстиция. Часть 2. Окончание) // Право и политика. — М.: Nota Bene, 2006, № 9. — С. 5-18
- Кельзен Г. О теории толкования.
- Кельзен Г. Чистое учение о праве и аналитическая юриспруденция. Перев. с англ. А.А. Краевского // Российский ежегодник теории права. № 2. 2009. СПб., 2011. C. 432-453
Ռուսերեն գրականություն Կելզենի մասին
խմբագրել- Антонов М. В. Ганс Кельзен (1881—1973): основные вехи интеллектуального пути // Право. Журнал Высшей школы экономики. — 2013. — № 1. — С. 3—15. — ISSN 2072-8166. Архивировано из первоисточника 14 օգոստոսի 2016.
- Комарова Э. С. Кельзен Г. и философия права // Проблемы буржуазной теории права философия права. — М.: ИНИОН АН СССР, 1984. — В. 3. — С. 104—128.
- Краевский А. А. Российский ежегодник теории права // Российский ежегодник теории права. — 2011. — № 3. — С. 790—811.
- Сабо И. Ганс Кельзен и марксистская теория права // Против современной правовой идеологии империализма / Под ред. В. А. Туманова. — М.: Иностранная литература, 1962. — С. 297—341.
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Hans Kelsen — 2009.
- ↑ 3,0 3,1 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 Կերպարվեստի արխիվ
- ↑ 5,0 5,1 5,2 Internet Philosophy Ontology project
- ↑ 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 7,0 7,1 7,2 Deutsche Nationalbibliothek Record #118561219 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 6225 // GenTeam // GenTeam
- ↑ https://data.matricula-online.eu/de/oesterreich/wien/01-mariarotunda/01-06/?pg=235 — Vol. 6.
- ↑ 10,0 10,1 10,2 10,3 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ 11,0 11,1 CONOR.Sl
- ↑ 12,0 12,1 12,2 Bouriau C. Le « comme si » — 2013. — P. 152—164. — ISBN 978-2-204-09860-1
- ↑ http://geschichte.univie.ac.at/en/persons/hans-kelsen-prof-dr
- ↑ https://www.transatlanticperspectives.org/entry.php?rec=132
- ↑ Notre équipement actuel répond tout au plus au Paris de 1950 déclare le recteur Roche (ֆր.) / J. Fenoglio — Paris: Société éditrice du Monde, 1963. — P. 22. — ISSN 0395-2037; 1284-1250; 2262-4694
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հանս Կելզեն» հոդվածին։ |