Հաշվողական տեխնիկայի միություն
Հաշվողական տեխնիկայի միություն (անգլ.՝ Association for Computing Machinery, ACM), համակարգչային բնագավառում հնագույն և ամենախոշոր միջազգային կազմակերպություն է, որը միավորում է շուրջ 83 000 մասնագետների։ Գլխամասը գտնվում է Նյու Յորքում։
Հաշվողական տեխնիկայի միություն | |
---|---|
Տեսակ | մասնագիտական միություն, գիտական ընկերություն, հրատարակչություն, ազատ հասանելիության հրատարակություն և կազմակերպություն |
Երկիր | ԱՄՆ[1][2] |
Հապավում | ACM[1][3][4] |
Հիմնադրված | սեպտեմբերի 15, 1947 |
Գլխադասային գրասենյակ | Նյու Յորք, ԱՄՆ[5][6][7][…] |
Գլխավոր քարտուղար | Վինթոն Գրեյ Սերֆ[8], Wendy Hall?[8], Stuart Feldman?[8], Maria Klawe?[8], Stephen R. Bourne?[8], Jean E. Sammet?[8], Բարբարա Սիմոնս[9], Ադել Գոլդբերգ[9], Vicki Lynne Hanson?[9], Cherri M. Pancake?[10], Ալեքսանդր Լ. Վուլֆ[9], Gabriele Kotsis?[11], David H. Brandin?[9], Walter M. Carlson?[9], John W. Carr?[9], Yannis Ioannidis?[12] և Daniel D. McCracken? |
Կայք | acm.org(անգլ.) |
Ամեն տարի միությունը շնորհում է Թյուրինգի և Գրեյս Մյուրեր Հեպերի մրցանակներ։ Ընկերությունը շնորհում է նաև Գյոդելի, Դեյկստրի, Կնուտի, Գորդոն Բելի և Պարիս Կանելլակիսի մրցանակներ։
Գործունեություն
խմբագրելՀաշվողական տեխնիկայի միությունը կազմված է ավելի քան 170 տարածքային բաժանմունքներից և 35 հատուկ թեմատիկ խմբերից (անգլ.՝ special interest group, SIG), որոնց շրջանակներում իրականացվում է հիմնական գործունեությունը։
- SIGACT` ալգորիթմների և հաշվարկների տեսություն
- SIGAI` արհեստական բանականություն
- SIGCHI` մարդ-մեքենա փոխազդեցություն
- SIGCOMM` տվյալների փոխանցում
- SIGGRAPH — համակարգչային գրաֆիկա
- SIGKDD` տվյալների մշակում
- SIGMM` մուլտիմեդիա
- SIGMOD` տվյալների կառավարում
- SIGOPS — օպերացիոն համակարգ
- SIGPLAN` ծրագրավորման լեզու
- SIGSOFT` ծրագրային ապահովման մշակում
- SIGWEB` համաշխարհային սարդոստայն
Բացի այդ գոյություն ունեն 500 բուհական բաժանմունքներ։ Կազմակերպության առաջին ուսանողական մասնաճյուղը ստեղծվել է 1961 թվականին Լուիզիանայի համալսարանում, Լաֆեյտում։ Թեմատիկ խմբերը պարբերաբար կազմակերպում են սիմպոզիումներ, սեմինարներ, հրատարակում են մասնագիտական ամսագրեր, որոնցից շատերը ստացել են բարձր գիտամեթոդական գնահատականներ[13][14][15]։
Հաշվողական տեխնիկայի միությունը ֆինանսավորում է նաև համակարգչային գիտության հետ կապված միջոցառումներ, ինչպիսիք են`
- ACM/ICPC-ի կազմակերպում-ուսանողների համար ծրագրավորման գծով միջազգային օլիմպիադաների կազմակերպում։
- Գարրի Կասպարովի և IBM Deep Blue համակարգչի միջև շախմատային խաղի կազմակերպում։
Ծառայություններ
խմբագրելАСМ Press հրատարակում է Journal of the ACM (JACM) հեղինակավոր ամսագիրը և ընդհանուր ամսագրեր համակարգչային պրոֆեսիոնալների համար` Communications of the ACM (ինչպես նաև հանրահայտ Communications կամ CACM) և Queue: ACM-ի այլ հրապարակումները ընդգրկում են`
- ACM Crossroads, ԱՄՆ-ում հանրամատչելի ուսանողական համակարգչային ամսագիր։
- ACM Transactions կոչվող հատուկ համակարգչային գիտության ենթաճյուղերի համար նախատեսված ամսագրերի շարք։
- ACM Transactions on Computer Systems (TOCS)
- ACM Transactions on Database Systems (TODS)
- ACM Transactions on Graphics (TOG)
- ACM Transactions on Programming Languages and Systems (TOPLAS)
Չնայած Communications-ը այլևս չի հրատարակում առաջնային հետազոտությունների արդյունքները, շատ խոշոր բանավեճեր և համակարգչային գիտության պատմության վերաբերյալ նյութերը տպագրվում են հենց նրա էջերում։
Թվային գրադարան
խմբագրելՀաշվողական տեխնիկայի միության թվային գրադարանը (անգլ.՝ ACM Digital Library) կազմակերպության ամսագրերի, թերթերի և կոնֆերանսների արխիվն է։ Առցանց ծառայությունները ներառում են այնպիսի ֆորումներ, ինչպիսին է` Ubiquity և Tech News digest-ը։
Հաշվողական տեխնիկայի միությունը պահանջում է հրապարակման դեպքում նշել կազմակերպության կողմից տրված բոլոր նյութերի հեղինակային իրավունքը։ Հեղինակները կարող են իրենց նյութերը տեղադրել սեփական կայքերում, բայց պետք է հղում կատարեն Հաշվողական տեխնիկայի միության գրադարակի համապատասխան էջին։ Չնայած նրան, որ հեղինակին չի թույլատրվում միջոցներ ստանալ իրենց աշխատանքներից օգտվելու համար, այնուամենայնիվ Հաշվողական տեխնիկայի միության կայքի նյութերից օգտվելու համար գրանցումը վճարովի է։
Ղեկավարություն
խմբագրելՀաշվողական տեխնիկայի միության նախագահը ընտրվում է երկու տարին մեկ, 2016 թվականի հուլիսին այդ պաշտոնում ընտրվել է Վիկի Լինն Հենսոնը։
Հաշվողական տեխնիկայի միությունը կառավարվում է խորհրդի կողմից, որը կազմված է նախագահից, փոխնախագահից, գանձապետից, նախկին-նախագահից, SIG-ի (անգլ.՝ SIG Governing Board) կառավարական ղեկավարման նախագահից, մամուլի կենտրոնի ղեկավարից, (անգլ.՝ Publications Board), SIG-ի կառավարական ղեկավարման երեք ներկայացուցիչներից և յոթ ընտրովի անդամներից։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Library of Congress Library of Congress Name Authority File
- ↑ https://www.lobbyfacts.eu/datacard/acm-europe?rid=133002517679-87
- ↑ Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ "DIA NACIONAL DE LA CIBERSEGURIDAD". SE INSTITUYE COMO TAL EL 30 DE NOVIEMBRE DE CADA AÑO.
- ↑ https://www.acm.org/about-acm/contact-us
- ↑ Google Maps — 2005.
- ↑ https://www.vno.com/office/property/1601-broadway/3311646/landing
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 http://www.acm.org/about/past-presidents
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 https://www.acm.org/about-acm/past-presidents
- ↑ https://www.acm.org/about-acm/governance
- ↑ ACM Elects Gabriele Kotsis as President
- ↑ https://www.di.uoa.gr/en/highlights/ACMpresident
- ↑ Top journals in computer science | General | Times Higher Education
- ↑ Computing Research and Education Association of Australasia — CORE Արխիվացված 2010-05-05 Wayback Machine
- ↑ «Eigenfactor». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 26-ին.