Հաուբից, (գերմ. Haubitze, < չեխերեն՝ houfnice, նախապես - քար նետելու գործիք) հրետանային հրետանային զենքի տեսակ՝ նախատեսված թաքնված օբյեկտները կախովի հրաձգությամբ խոցելու համար։ Առաջին հաուբիցներն ստեղծվել են Եվրոպայում, XV դ. (Իտալիա, Գերմանիա)։ Հաուբիցի փողն ակոսավոր է և ավելի կարճ (20– 30 կալիբր), քան թնդանոթինը, արկի սկզբնական արագությունը նույնպես փոքր է։ Հեռահարությունը՝ մինչև 17 կմ, արագաձգությունը՝ 1–6 կրակոց 1 րոպեում։ Արդի հաուբիցների մեծ մասը ինքնագնաց է։

Մ114 155 մմ հաուբից, 1963 թ․

Արտաքին հղում

խմբագրել
  • Ռազմական հանրագիտարան․ Հաուբից(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 327