Հառիճ
Հառիճ, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում, մարզկենտրոնից 22 կմ հարավ-արևելք, Արագածի արևմտյան լանջին։
Գյուղ | |||
---|---|---|---|
Հառիճ | |||
Երկիր | Հայաստան | ||
Մարզ | Շիրակի | ||
Համայնք | Շիրակի մարզ և Արթիկի շրջան | ||
Ղեկավար | Նազարեթյան Ռոլանդ | ||
Մակերես | 12.5 կմ² | ||
ԲԾՄ | 2020 մ | ||
Պաշտոնական լեզու | հայերեն | ||
Բնակչություն | 1536[1] մարդ (2012) | ||
Ազգային կազմ | հայեր | ||
Ժամային գոտի | UTC+4 | ||
Հեռախոսային կոդ | +374 244[2] | ||
| |||
Բնակչություն
խմբագրելՆախնիները գաղթել են Բասենից, Բաբերդից և Մուշից։
Հառիճի ազգաբնակչության փոփոխությունը[3].
Տնտեսություն
խմբագրելԲնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Օգտակար հանածոներ
խմբագրելՈւնի վարդագույն, սև և կարմիր տուֆի պաշարներ, շինարարական ավազ։
Պատմամշակութային կառույցներ
խմբագրելԳյուղի հվ. գտնվում է բրոնզեդարյան բնակատեղի (մ.թ.ա. 3-րդ հզմ.- մ.թ. 10դ.), միջնադարյան Հառիճի վանքը (VII-XIII դարեր), Սբ. Հարություն (1116 թ.), սբ. Գևորգ (VII դ.), սբ. Աստվածածին (XIII դար) եկեղեցիները, “Շիրիմներ” (VII-VIII դարեր) և “Ճգնավոր” (4 դար) մատուռները։
Գյուղի հարավային կողմում, երեք դարավանդների վրա, գտնվում է 12 հա ընդհանուր մակերեսով բրոնզեդարյան բնակատեղի։ Հնագիտական ուսումնասիրություններն սկսվել են 1966-ին։
Հուշարձանը բազմաշերտ է, պարունակում է մ.թ.ա. III հազարամյակից մինչև մ.թ. X դարը շերտեր։ Վաղ բրոնզեդարյան շերտում բացվել են քառանկյուն հիմքերով բնակարաններ՝ քարաշեն կրակարաններով։ Հայտնաբերվել են աշխատանքային գործիքներ, խեցեղեն, պերճանքի առարկաներ։ Բնակատեղիի մոտ գտնվում է դամբարանադաշտը՝ մոտ 3 կմ 2 տարածքով։ Դամբարանախցերում հաճախ գտնված ածխի ու մոխրի մնացորդներից ենթադրվում է, որ Հառիճում ընդունված է եղել դամբարանը չար ոգիներից մաքրազերծելու արարողությունը։ Գտնվել են նաև կենդանիների կավե գեղեցիկ արձանիկներ։
Ուշագրավ է Հառիճում բացված տաճարային համալիրը։ Վաղ միջնադարյան և հետագայի շերտերից հայտնաբերված նյութերը (խեցեղեն, երկաթե և ապակե իրեր, դրամներ ևն) վկայում են, որ կյանքն ամրոցում գոյատևել է մինչև Հառիճի եկեղեցու կառուցումը։ Այնուհետև բնակիչները հաստատվել են այժմյան Հառիճի գյուղի տարածքում։
-
Հառիճի սառչող ջրվեժներ
-
Հառիճի քարացրոնային դաշտ
-
Հառիճի վանքը
-
Հառիճի վանքը
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ԱՎԾ տվյալներ
- ↑ http://www.cfoa.am/HTML/option/7.htm(չաշխատող հղում)
- ↑ «Հայաստանի հանրապետության բնակավայրերի բառարան, էջ 119» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2014 Մայիսի 1-ին.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Հայաստանի բնակավայրերի բառարան (հայ.) — Երևան: 2008. — էջ 119. — 184 p.
- ↑ 5,0 5,1 Կորկոտյան Զ. Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931) (հայ.) — Երևան: 1932. — 185 p.
- ↑ Հակոբյան Թ., Մելիք-Բախշյան Ս., Բարսեղյան Հ. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան (հայ.) — Երևանի համալսարանի հրատարակչություն, 1986. — հատոր 5. — էջ 753. — 4696 p.
- ↑ Հայաստանի 2011 թ. մարդահամարի արդյունքները (հայ.)
- ↑ http://www.armstat.am/file/article/marz_12_42.pdf
Արտաքին հղումներ
խմբագրելԱյս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |