Հասարակական սնունդ
Մասն է | horeca? |
---|
Հասարակական սնունդ, տնտեսության ճյուղ, խոհարարական արտադրանքի[1] արտադրմամբ, իրացմամբ և սպառման կազմակերպմամբ զբաղվող ձեռնարկությունների ամբողջություն։
խմբագրելՏնտեսության ճյուղի կառուցվածք
խմբագրելՏնտեսության այս ճյուղի կազմության մեջ մտնում են.
- Հասարակական սննդի ձեռնարկությունները, իրականացնում են խոհարարական արտադրանքի, ալյուրով պատրաստված հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրություն, ինչպես նաև դրանց իրացում և (կամ) սպառման[1] կազմակերպում։
- Կիսահումքի ձեռնարկությունները կամ հասարակական սննդի արտադրամասերը, իրականացնում են կիսաֆաբրիկատների, խոհարարական արտադրանքի, ալյուրով պատրաստված հրուշակեղենի և հացաբուլկեղենի կենտրոնացված, մեխանիզացված արտադրություն՝ դրանք մատակարարելով պատրաստի տեսքի բերող ձեռնարկություններին, խոհարարական խանութներին և մանրածախ առևտրով[1] զբաղվող ձեռնարկություններին։
Սրա մեջ են մտնում նաև տարբեր տեսակի հասարակական սննդի մասնագիտացված ձեռնարկությունները, որոնք, ըստ նմուշակազմի, պատրաստում և իրացնում են միասեռ խոհարարական արտադրանք՝ հաշվի առնելով սպասարկման և կազմակերպության առանձնահատկությունները և սպառողների ազատ ժամանակը[1]։ Դրանց մեջ են ներառվում ռեստորանները, սրճարանները, ճաշարանները, գարեջրատները, խինկալի մատուցող հաստատությունները, խորտկարանները, արագ սննդի կետերը և այլն։
Սննդի ձեռնարկություններ
խմբագրելՀասարակական սննդի ձեռնարկություն, հասարակական սննդի ծառայություններ մատուցող՝ խոհարարական արտադրանքի արտադրություն, իրացում, հասարակության տարբեր խմբերի սննդի կազմակերպում իրականացնող կազմակերպության ընդհանուր անվանումը։
- Ռեստորան (լատին․՝ restauro վերականգնել, ամրացնել), դժվար պատրաստվող ճաշատեսակների մեծ տեսականիով հանրային սննդի վայր՝ ներառյալ պատվերները և ֆիրմային ճաշատեսակները։ Հաճախորդների հանգստյան այլ վայրերի համեմատությամբ՝ տարբերվում է սպասարկման բարձր մակարդակով։ Ըստ իրացվող արտադրանքի նմուշակազմի՝ ռեստորանները կարող են մասնագիտացվել որպես՝ ձկնային, գարեջրային, ազգային խոհանոցով և այլն։
- Բար, տարբերվում է արտադրանքի սահմանափակ նմուշակազմով՝ ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքներ, խորտիկներ, աղանդերներ, ալյուրով պատրաստված հրուշակեղեն և հացաբուլկեղեն։ Հաստատության աշխատակիցների համար նախատեսված չեն ուտեստների պատրաստումը և յուղոտ սպասքի լվացումը։ Իրացման տարբերակը բարի հենակից սպասարկելն է։ Ըստ նմուշակազմի՝ բարերը դասակարգվում են հետևյալ կերպ՝ կաթնային, գարեջրային, գինու, կոկտեյլ-բարեր, գրիլ-բարեր և այլն։ Ըստ լրացուցիչ ծառայությունների առանձնահատկության՝ դասակարգվում են այս կերպ՝ վիդեոբար, վարյետե-բար, ստրիպտիզ-բար և այլն։ Ըստ ժամային գործառույթների դասակարգման՝ լինում են՝ ցերեկային և գիշերային բարեր։
- Սրճարան (ֆր.՝ Café), բառացի՝ «սուրճ», հանրային սննդի և հանգստի հաստատություն՝ նման ոչ մեծ ռեստորանի, բայց ռեստորանի համեմատ՝ մթերքի սահմանափակ տեսականիով, ինչպես նաև, հնարավորության դեպքում՝ ինքնասպասարկմամբ։ Ըստ իրացվող սրտադրանքի նմուշակազմի՝ դասակարգվում են հետևյալ կերպ՝ պաղպաղակի սրճարան, սրճարան-հրուշակարան, կաթնային սրճարան, իսկ ըստ կոնտինգենտի՝ երիտասարդական, մանակական և այլն։
- Ճաշարան հասարակական սննդի հաստատության տարատեսակ, «հանրամատչելի կամ կոնկրետ կոնտինգենտի սպասարկող սնվելու վայր՝ խոհարարական արտադրանք ստեղծող և իրացնող»[2], լիարժեք սննդի (3 ճաշատեսակից կազմված) ստացման վայր։ Ըստ իրացվող ուտեստների նմուշակազմի՝ ճաշարանները լինում են 2 տեսակի՝ ընդհանուր և դիետիկ։ Դիետիկ սրճարանը մասնագիտանում է դիետիկ ուտեստների պատրաստման և իրացման վրա։
- Ճաշարան-բաշխասենյակ, պատրաստի խոհրարարական արտադրանքն[2] իրացնող սննդի հաստատություն։
- Խորտկարան, հաճախորդների արագ սպասարկման համար հեշտ պատրաստվող ուտեստների սահամանափակ նմուշակազմով սննդի հաստատություն։ Ըստ իրացվող արտադրանքի նմուշակազմի՝ խորտկարանները դասակարգվում են ընդհանուր տեսակի և մասնագիտացված հաստատությունների՝ խինկալի մատուցող հաստատություններ, նրբերշիկ մատուցող հաստատություններ, նրբաբլիթ մատուցող հաստատություններ, կարկանդակ մատուցող հաստատություններ, չեբուրեկ (մսով կարկանդակ) մատուցող հաստատություններ, խորոված մատուցող հաստատություններ, թեյարաններ, պանդոկներ, պոնչիկանոցներ և այլն, իսկ ըստ իրացման տեսակի՝ խորտկարան, արագ սննդի կետ, սրճարան և այլն[2]։
- Պիցցայանոց, ժամանակակից սննդի հաստատության տարատեսակ, որը կարող է միավորել ինչպես սրճարանի ձևաչափը, այնպես էլ ռեստորանի։ Ռեստորանի ձևաչափով պիցցայանոցները հաճախ են անվանում տրատորիաներ, քանի որ ունեն ընդլայնված ճաշացանկ և վաճառքի առավել բարձր հավելավճար՝ սրճարանի ձևաչափով աշխատող պիցցայանոցների համեմատությամբ։ Ցանկացած պարագայում՝ երկու ձևաչափերի պիցցյանոցների ճաշացանկում էլ պետք է լինի պիցցայի լայն տեսականի։
- Խոհարարական խանութ, սեփական խոհարարական արտադրությունն ունեցող և խոհարարական արտադրանքը՝ կիսաֆաբրիկատները, ալյուրով պատրաստված հրուշակեղենն ու հացաբուլկեղենը և գնման ենթակա ապրանքն իրացնող հասարակական սննդի հաստատություն։ Խոհարարական խանութի վաճառասրահում թույլատրվում է սրճարանի գործունեություն։
- Կրպակ (քաբաբի, շաուրմայի, հոթ դոգի և այլնի վաճառք)։
Հասարակական սննդի համալիր հաստատությունները միաժամանակ իրականացնում են սննդի մասնագիտացված հաստատությունների մի քանի գործառույթ, օրինակ՝ ռեստորան, սրճարան, խորտկարան և խոհարարական խանութ։
Հասարակական սննդի հաստատությունները կարող են տրամադրվել թե՛ հասարակական վայրերում՝ բոլորի համար հասանելի (այսպես կոչված հանրամատչելի ցանց), այնպես էլ կառույցների և ձեռնարկությունների տարածքներում՝ սպասարկելով միայն աշխատակիցներին (այսպես կոչված փակ ցանց)։ Հանրամատչելի ցանցերը, բացի տարբեր սեփականատերերի առանձին ձեռնարկություններից, առանձնանում են միասնական կառավարմամբ, ինչն իրականացվում է սննդի ձեռնարկությունների և հարակից հաստատությունների տեխնոլոգիական փոխկապակցման միջոցով։ Սննդի ձեռնարկություններից ամենախոշորներն ունեն ֆիրմային (օրինակ՝ «ՄաքԴոնալդս») կամ գործառութային (օրինակ՝ «Դպրոցական ճաշարանների ցանց») անվանումներ։
Տնտեսական վերլուծության մեջ և ձեռնարկության ծրագրավորման դեպքում հասարակական սնունդը բնորոշվում է այնպիսի ցուցիչներվ, ինչպիսիք են՝ տարողունակությունը (ճաշասրահում առկա տեղերի քանակը), արտադրողականությունը (այն ուտեստների քանակը, որոնք արտադրվում են որպես փոխարինող)։
Հասարակական սննդի ոլորտի զարգացում
խմբագրելՀասարակական սննդի զարգացման հարցերը բավական հաճախ չեն քննարկվում գիտական գրականության մեջ։ Մեր օրերում սննդի ոլորտը հսկայական ազդեցություն ունի ողջ հասարակության կյանքի որակի վրա։ Այսպիսով, կարելի է հասկանալ, որ այս ոլորտի հիմնական նպատակները մարդու կարիքների բավարարումն է, ինչպես նաև նրա ֆիզիկական առողջության պահպանումը։ Այնուամենայնիվ, այժմ դա ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը. որոշ հասարակական սննդի կազմակերպություններ հեռանում են իրենց պարտավորություններից՝ իրենց ձեռնարկության համար օգուտներ և շահույթներ ստանալու համար: Հասարակական սննդի կազմակերպումն իրականացնում է երեք գործառույթ՝ սննդի արտադրություն, վաճառք և դրա սպառման կազմակերպում։ Վճարովի հանրային սննդի ծառայությունները նույնպես ազդում են տնտեսական հարաբերությունների համակարգի վրա։
Պատկերասրահ
խմբագրել-
«Բուզիմ» հանգստյան վայրի ճաշարանը, Կրասնոյարսկ
-
Ռեստորանի դահլիճ
-
Կաֆե դե Ֆլոր, Փարիզ
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 ГОСТ Р 50647-94 (дата введения: 1 июля 1994 года). «Общественное питание. Термины и определения». Утверждён Постановлением Госстандарта РФ от 21 февраля 1994 года №35. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 30-ին.
{{cite web}}
: Invalid|url-status=404
(օգնություն)CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link) - ↑ 2,0 2,1 2,2 МГСН 4.14-98 — Предприятия общественного питания
Գրականություն
խմբագրել- Межгосударственный стандарт общественного питания России. ГОСТ 30389-95 / ГОСТ Р 50762-95 изменён на ГОСТ Р 50762-2007
Արտաքին հղումներ
խմբագրել- Հասարակական սնունդը ԽՍՀՄ-ում, 1950-ական թվականներ // Առևտրի թանգարան
- Փաստագրական ֆիլմ «Հասարակական սնունդ» «Պատրասված է ԽՍՀՄ»-ում շարքից (РЕН ТВ)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 251)։ |