Հավիտենական խաղաղություն (1686)
«Հավիտենական խաղաղություն» 1686, Ռուսաստանի պայմանագիրը Լեհաստանի հետ՝ ստորագրված Մոսկվայում, մայիսի 6-ին։ «Հավիտենական խաղաղություն»-յան համաձայն մշտապես Ռուսաստանին անցան Ձախափնյա Ուկրաինան՝ Կիևի հետ միասին, Զապորոժիեն, Սևերյանների երկիրը՝ Չեռնիգովի և Ստարոդուբի հետ, Սմոլենսկ քաղաքն իր շրջակայքով։ Երկու պետությունները պարտավորվեցին անջատ հաշտություն չկնքել թուրք, սուլթանի հետ։ «Հավիտենական խաղաղություն»-յան կնքումով Ռուսաստանը դարձավ հակաթուրքական կոալիցիայի (Լեհաստան, «Հռոմեական սրբազան կայսրություն», Վենետիկ) մասնակից և պարտավորվեց ռազմա արշավանք կազմակերպել Ղրիմի խանության դեմ։ Պայմանագիրը նշանակալից դեր խաղաց թուրք-թաթար նվաճումների դեմ Արևելյան Եվրոպայի ժողովուրդների հետ պայքարում և հեշտացրեց Ռուսաստանի հետագա պայքարը Շվեդիայի դեմ՝ Բալթիկ ծով դուրս գալու համար։
Հավիտենական խաղաղություն | |
---|---|
Ստորագրվել է — վայր |
ապրիլի 26 (մայիսի 6) Մոսկվա |
Կողմեր | Ռուս արքայություն
|
Կայք | Հավիտենական խաղաղություն |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 269)։ |