Հատակ, շենքի (կառույցի) կոնստրուկցիայի տարր, որը կրում է մարդկանց տեղաշարժվելուց, բեռների տեղափոխումից. ինչպես նաև շենքում գտնվող կահույքից և սարքավորումներից փոխանցվող ներգործությունները։ Ժամանակակից շինարարության մեջ hատակի կոնստրուկցիան, որպես կանոն, բազմաշերտ է։ Այն կազմված է հատակի հիմքից (միջհարկային ծածկեր կամ գրունտ) և ծածկից (հատակի վերին շերտը)։ Հատակի ծածկը կարող է լինել միաձույլ կամ հոծ (ցեմենտե, ասֆալտ-բետոնե ), թերթային և գլանափաթեթային նյութերից (լինոլեում, սինթետիկ խավոտ ծածկեր են), հատային նյութերից (մանրահատակ, խեցե սալիկներ ևն)։

Հատակ Շուշիի ռեալական ուսումնարանում
Ձևավորված հատակ

Հատկություններ

խմբագրել

Հատակների վրա են ընթանում բազմապիսի գործընթացներ, այդ իսկ պատճառով պետք է ունենան հետևյալ հատկությունները.

  1. մեխանիկական բավարար ամրություն՝ ստատիկ և դինամիկ բեռնվածքների նկատմամբ
  2. փոքր մաշելիություն
  3. հարթ և ողորկ մակերես
  4. առաձգականություն
  5. չաղմկող
  6. ջերմակլանման փոքր գործակից
  7. անսայթաքելի
  8. հեշտ մաքրվող և վերականգնվող
  9. չհրկիզվող
  10. դիմացկուն և անջրաթափանց
  11. քիմիապես կայուն
  12. որոշ դեպքերում փոքր էլեկտրահաղորդունակ։

Հատակների տեսակները

խմբագրել

Քաղաքացիական և արտադրական շենքերում կիրառում են 2 տեսակի հատակածածկույթ.

  1. հոծ (հողե, բետոնե, ասֆալտե և այլն),
  2. հատանյութերից (քար, սալիկ, փայտ և այլն)։

Ստորադիր շերտի համար օգտագործում են կոշտ շինանյութեր (բետոն, երկաթբետոն) և չկապակցված նյութեր (ավազ, կոպիճ, խիճ)։ Գերադասելի են չկապակցված նյութերից իրականացված ստորադիր շերտերը, քանի որ լավ խլացնում են հարվածները, ինչպես նաև համեմատաբար էժան են։ Դրանց հաստությունը լինում է 150-200 մմ։ Մետաղե հատակները թանկության պատճառով կիրառվում են խիստ անհրաժեշտության դեպքում։

Փայտե հատակներ

խմբագրել
  1. Ճակատափայտի հատակ- պատրաստվում է սոճու ուղղանկյուն կամ վեցանկյուն հականեխված կոճղերից, բարձրությունը 60-100 մմ է, լայնությունը՝ 60-70 մմ, երկարությունը՝ 150-160 մմ, ստորադիր շերտը պատրաստվում է կավաբետոնից, խճից և սակավ ցեմենտաբետոնից
  2. տախտակե հատակ- կիրառվում են թաց և հրդեհավտանգ պրոցեսների բացակայության և փոքր բեռնվածքների դեպքում, գետնի վրա հատակ պատրաստելիս օգտագործում են 40 մմ հաստության և 80-140 մմ լայնության տախտակներ, որոնք դրվում են տափագերանների վրա։

Աղբյուրներ

խմբագրել

1.Վ.Մ. Տեր-Ավագյան «Քաղաքացիական և արդյունաբերական շենքերի Ճարտարապետություն»

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 271