Հաթը Չըրփան

թուրք քաղաքական գործիչ
(Վերահղված է Հատի Չիրպանից)

Հաթը Չըրփան (թուրքերեն՝ Hatı Çırpan, 1890, Անկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - մարտի 21, 1956(1956-03-21), Անկարա, Թուրքիա), նաև հայտնի է, որպես Սաթը Քադըն (թուրքերեն՝ Satı Kadın), թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայի Ազգային մեծ ժողովի առաջին կին անդամներից մեկը, որն ընտրվել է 1935 թվականի համընդհանուր ընտրություններում։

Հաթը Չըրփան
թուրքերեն՝ Hatı Çırpan
Դիմանկար
Ծնվել է1890
ԾննդավայրԱնկարա, Անկարայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն
Մահացել էմարտի 21, 1956(1956-03-21)
Մահվան վայրԱնկարա, Թուրքիա
ԳերեզմանKahramankazan
Քաղաքացիություն Թուրքիա
Մայրենի լեզութուրքերեն
Մասնագիտությունքաղաքական գործիչ և իրավապաշտպան
Զբաղեցրած պաշտոններԹուրքիայի Մեծ Ազգային Ասամբլեայի անդամ
ԿուսակցությունՀանրապետական ժողովրդավարական կուսակցություն
 Hatı Çırpan Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

Երկրորդ լեզվական համագումարից (թուրքերեն՝ İkinci Türk Dil Kurultayı) անմիջապես առաջ, որն անցկացվել է 1934 թվականի օգոստոսի 18-ից 23-ը, հուլիսի 16-ին[1], նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը մեկնել է Անկարայից էքսկուրսիա դեպի Ղազան գյուղ (այն ժամանակ մտնում Էր Անկարայի մարզի Կիզիլջահամամ շրջանի կազմի մեջ[2][3]), Անկարա մայրաքաղաքից 50 կմ հեռավորության վրա[4]։ Այս շրջայցի ընթացքում Աթաթուրքին ներկայացրել են Սաթը Քադընին, որը Ղազանի գյուղապետն էր։ Նա գեղջկուհի էր Կենտրոնական Անատոլիայից, որը չորս տարի պայքարում էր թուրքական անկախության պատերազմի ժամանակ[5]։ Աթաթուրքը նրա հետ զրույցի է բռնվել, որից հետո նա, ինչպես հաղորդվել է, համակրանք է տածել Սաթը Քադընի նվաճումների և ինտելեկտի նկատմամբ[2][3][4]։

Ըստ Աֆեթ Ինանի, Աթաթուրքը նրան հանդիպելուց հետո ասել է. «Սա այն կինն է, որը կարող է հաջողության հասնել որպես խորհրդարանի անդամ»[6]։ Իր հաջող ընտրարշավում Սաթը Քադընին հովանավորում և աջակցում էր ինքը` Աթաթուրքը[5]։ Հետագայում նա փոխել է իր անունը Հաթը` Աթաթուրքի խորհրդով, որը այդ ժամանակ հետաքրքրված էր նախախեթերի քաղաքակրթությամբ, և քանի որ նրա նախկին` Սաթը անունը նշանակում էր «վաճառք» կամ «գնել» թուրքերեն[4], նա ընդունել է Չըրփան ազգանունը այն բանից հետո, երբ 1934 թվականին ազգանվան մասին օրենքը պահանջում էր, որ Թուրքիայի բոլոր քաղաքացիները ունենան ազգանուն։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. A. Turan Alkan, «Bu cennet yurt köşesinde mutlusunuz Kızılcahamamlılar!» Արխիվացված 2012-03-14 Wayback Machine, Zaman, 25 июля 2010
  2. 2,0 2,1 A. Afetinan, Tarih’ten bugün’e, Türk Tarih Kurumu Basımevi, 1970, p. 164.
  3. 3,0 3,1 A. Afetinan, Cumhuriyetʼin Ellinci yılı için Köylerimiz, Türk Tarih Kurumu Basımevi, 1978, p. 8.
  4. 4,0 4,1 4,2 Emin Karakuş, 40 yıllık bir gazeteci gözü ile İşte Ankara, Hür Yayın ve Ticaret, 1977, p. 22.
  5. 5,0 5,1 The Turkish Woman (1919—1923), Basın Yayın Genel Müdürlüğü, p. 36.
  6. İşte mebus olacak kadın., A. Afetinan, Kemal Atatürk'ü Anarken, Güzel Sanatlar Matbaası, 1956, p. 67.