Հատուկ նշանակության ջոկատը (ֆիլմ)
«Հատուկ նշանակության ջոկատը» (ռուս.՝ «Отряд специального назначения»), խորհրդային գեղարվեստական ֆիլմ (հինգ սերիա)[1][2], Դմիտրի Մեդվեդևի «Դա եղել է Ռովնոյի մետ» (ռուս.՝ «Это было под Ровно») վեպի էկրանավորումը (ավելի ուշ հրատարակություններում՝ «Ոգով ուժեղ», ռուս.՝ «Сильные духом») հետախույզ Նիկոլայ Կուզնեցովի մասին։
Հատուկ նշանակության ջոկատը ռուս.՝ Отряд специального назначения | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | պարտիզանների մասին ֆիլմ և Հետախուզություն |
Թվական | դեկտեմբերի 20, 1987 |
Լեզու | ռուսերեն, ուկրաիներեն, լեհերեն և գերմաներեն |
Ռեժիսոր | Գեորգի Կուզնեցով |
Սցենարի հեղինակ | Դմիտրի Մեդվեդև և Էդուարդ Վոլոդարսկի |
Դերակատարներ | Ալեքսանդր Միխայլով, Միրձա Մարտինսոնե, Յուրի Գրեբենշչիկով, Յուրի Կուզնեցով և Անատոլի Կոտենև |
Օպերատոր | Գենադի Տրուբնիկով |
Կինոընկերություն | Սվերդլովսկի կինոընկերություն |
Տևողություն | 344 րոպե |
Սյուժե
խմբագրել1942 թվականի հունիս։ Ռովնո քաղաքի մոտ ուղարկելու համար ՆԳԺԿ նախապատրաստում է գնդապետ Դմիտրի Մեդվեդևի (Յուրի Գրեբենշչիկով) պարտիզանական ջոկատը։ Մեդվեդևի ջոկատի հետ միասին պետք է թռչի նաև հետախույզ Նիկոլայ Կուզնեցովը (Ալեքսանդր Միխայլով)։ Ջոկատն իջեցվում է փոքր խմբերով տարբեր օրերի, և ոչ բոլորն են հասնում նշանակման վայր։ Առաջին խումբը սխալմամբ իջեցվում է ոչ անտառապատ տեղանքում՝ նպատակից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա և զոհվում։ Երկրորդ խումբը նույնպես իջնում է ոչ այնտեղ, որտեղ պետք է, բայց փրկվում է և ավելի ուշ միանում հիմնական ուժերին։ Երրորդ խմբում մեկնում են Մեդվեդևն ու Կուզնեցովը։ Երրորդ խումբը տեղ է հասնում ապահով։
1942 թվականի աշնանը Կուզնեցովը գերմանացի սպայի անվան տակ պետք է առաջին անգամ հայտնվի Ռովնոյում։
Դերերում
խմբագրել- Ալեքսանդր Միխայլով – հետախույզ Նիկոլայ Կուզնեցով (Գրաչյով), օբեր-լեյտենանտ (հետագայում՝ հաուպտման) Պաուլ Զիբերտ
- Միրզա Մարտինսոնե – Լիդիա Լիսովսկայա
- Յուրի Գրեբենշչիկով – գնդապետ Դմիտրի Մեդվեդև
- Միխայիլ Ժիգալով – գեներալ-լեյտենանտ (ակնարկ Սուդոպլատովին)
- Անատոլի Կոտենյով – Յան Կամինսկի
- Նատալյա Միխեևա – Վալյա Դովգեր (լուսագրերում՝ Նատալյա Տագիևա)
- Յուրի Կուզնեցով – Սերգեյ Տրոֆիմովիչ Ստեխով, ջոկատի կոմիսար
- Յուրի Ժուկ – Ալեքսանդր Ալեքսանդրովիչ Լուկին, փոխգնդապետ
- Ուլդիս Լիելդիջ – Պետեր Քրիստիան Կրաուզե, ՍՍ հաուպտշտուրմֆյուրեր
- Անատոլի Լուկյանենկո – Իվան Բելով
- Օլեգ Կորչիկով – դավաճան Նաումով (գրքում՝ Նաումենկո)
- Բորիս Կլյուև – Մարտին ֆոն Գետել
- Ռոմուալդս Անցանս – Ուլրիխ ֆոն Օրտել
- Վիկտոր Ստեպանով – գեներալ ֆոն Իլգեն
- Վլադիմիր Օլեքսեենկո – պահակ
- Նիկոլայ Սեկտիմենկո – լեյտենանտ Բորիս Կրուտիկով
- Լարիսա Շախվորոստովա (Տոտունովա) – Մայա Միկոտա
- Վալենտին Գոլուբենկո – պարտիզան
- Յուրի Ռուդչենկո – բանդերովեց
- Ալեքսանդր Լեբեդև – ժամապահ
Նախապատմական տեքստը կարդում է Իվան Կրասկոն։
Հետաքրքիր փաստ
խմբագրել- Սերիալի 5-րդ սերիայի դրվագներից մեկում հնչում է «Դե, սպասիր» մուլտֆիլմի 9-րդ թողարկման մեղեդու մի հատված՝ կրկեսային աստղերի տեսարանը։ Նույն 5-րդ սերիայում հնչում է գերմանական «Wasterwald» քայլերգը, որը կատարել է Բունդեսվերի նվագախումբը և երգչախումբը ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Հատուկ նշանակության ջոկատը» ֆիլմը kino-teatr.ru կայքում
- ↑ «Հատուկ նշանակության ջոկատը» ֆիլմը kinopoisk.ru կայքում
Արտաքին հղումներ
խմբագրել- Медведев Дмитрий Николаевич. «Это было под Ровно»
- Блокнот репортёра: в 90-летний юбилей легендарного военного разведчика Николая Кузнецова музей героя пополнился ценными экспонатами из архивов СВР // РИА Новости, 27.07.2001
- [kino-o-voine.ru/otryad-specialnogo-naznacheniya-1987/ Отряд специального назначения (СССР, 1987)]