Հարալդ Օսկար Սոհլբերգ
Հարալդ Օսկար Սոհլբերգ (նորվ.՝ Harald Oskar Sohlberg, նոյեմբերի 29, 1869[1][2][3], Քրիստիանիա, Նորվեգիա - հունիսի 19, 1935[4][5][6][…], Քրիստիանիա, Նորվեգիա), նորվեգացի նկարիչ, որը հիմնականում հանդես է գալիս որպես բնանկարիչ։ Հանդիսանում է 19-րդ դարի նորվեգական գեղանկարչության ամենավառ սիմվոլիստական բնանկարներ ստեղծող նկարիչներից մեկը։ Հարալդ Օսկար Սոհլբերգի կտավները որակվել են որպես «բնանկարներ հոգու համար»[9]։
Հարալդ Օսկար Սոհլբերգ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 29, 1869[1][2][3] |
Ծննդավայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Վախճանվել է | հունիսի 19, 1935[4][5][6][…] (65 տարեկան) |
Մահվան վայր | Քրիստիանիա, Նորվեգիա |
Քաղաքացիություն | Նորվեգիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Թեմաներ | գեղանկարչություն[7] |
Ուշագրավ աշխատանքներ | Winter Night in the Mountains. Study? |
Ամուսին | Lilli Sohlberg?[8][1] |
Harald Sohlberg Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀարալդ Օսկար Սոհլբերգը ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 29-ին Օսլոյում՝ նախկին Քրիստանիայում։ Դեռևս մանկուց նա որոշել էր, որ անպայման պիտի նկարիչ դառնա։ Սկզբնական շրջանում ծնողների ճնշման ներքո Օսկարը ստանում է նկարիչ-բեմանկարիչի որակավորում։ Հետո սկսում է այցելել Քրիստիանիայի (այժմ Օսլո) Արվեստի թագավորական դպրոց։ 1889 թվականից հետո Հարալդը սկսում է աշխատել հիմնականում ինքնուրույն, չնայած այն հագնամանքին, որ ժամանակ առ ժամանալ ուսանել է նորվեգացի տարբեր նկարիչների մոտ, ըստ մասնավորի Էրիկ Վերենշյոլի և Էյլիֆ Պետերսենի մոտ։ 1892 թվականին Հարալդ Օսկար Սոհլբերգը ուղևորվում է Դանիա և սովորում Կոպենհագենի Քրիստիան Զարտմանի գեղարվեստի դպրոցում։ Սակայն նրա գեղարվեստական ոճը որոշվեց այն բանից հետո, երբ մի քանի անգամ այցելեց Պոլ Գոգենի և Յենս Ֆերդինանդ Վիլումսենի ցուցահանդեսներին։
Հարալդ Օսկար Սոհլբերգն իր մահկանացուն կնքել է Քրիստիանիայում՝ վաթսունհինգ տարեկան հասակում, 1935 թվականի հունիսի 19-ին։
Ստեղծագործական կյանք
խմբագրելՀարալդ Օսկար Սոհլբերգի ստեղծագործությունների անդրանիկ ցուցահանդեսը տեղի է ունեցել 1893 թվականին Օսլոյում։ Մեկ տարի անց նա արդեն հայտնի էր՝ շնորհիվ «Գիշերափայլ» կտավի, որը բուռն դրական արձագանք գտավ արվեստագետների ու քննադատների շրջանում։ Հարալդ Օսկար Սոհլբերգը կարողացավ կրթաթոշակ ստանալ, որն օգտագործեց դեպի Փարիզ ու Բեռլին այցելությունների նպատակով։ 1897 թվականին սովորեց Դրեզդենում. նա հայտնի նկարիչ Կարլ Ֆրիտյոֆ Սմիթի սանը դարձավ։ Ըստ էության, հենց Դրեզդենում գտնվելու տարիների Հարալդը ծանոթացավ գերմանացի նկարիչ-ռոմանտիկների արվեստին, և առաջին հերթին Կասպար Դավիդ Ֆրիդրիխի, որի ազդեցությունը նկարչի ստեղծագործական կյանքի վրա հսկայական նշանակություն ունեցավ։ Ավելին, Սոհլբերգին դասեցին նեոռոմանտիզմի ժանրի նկարիչների շարքին։ 1897 թվականին ֆինանսական դժվարությունների պատճառով Հարալդ Օսկար Սոհլբերգը վերադառնում է հայրենիք՝ Օսլո։ Հաջորդ տարիների ընթացքում նկարիչը վրձնեց իր ամենահայտնի կտավներից որոշները։ Հետո գտնելով մեկենասի, Հարալդը մեկնում է Ռոնդանեի լեռները՝ Միջին Նորվեգիա։ Այստեղ նա անցկացնում է երկու տարի։ Որից հետո ևս երկու տարով մեկնում է քիչ ավելի հյուսիս՝ Ռյորուս։ Կտավին հանձնած Ռոնդանեի բնանկարները և Ռյորուսի փողոցները դարձան Հարալդ Օսկար Սոհլբերգի այցեքարտը։ 1905 թվականին ընտանիքի հետ միասին վերադառնում է Քրիստանիա։ Նա կյանքի ընթացքում շատ անգամներ անդրադարձավ Ռոնդանեի բնանկարներին. վերջին տարբերակը ավարտին հասցրեց 1914 թվականին։
Ոճաբանություն
խմբագրելՀարալդ Օսկար Սոհլբերգի կտավներում լույսը գլխավոր բաղադրիչն է համարվում. այն հիանալի կերպով հպատակեցրել է նկարիչը իր վրձնին։ Հարալդը զարմանալի կերպով երկարատև մշակում էր իր ստեղծագործությունները։ Երբեմն նրա բնանկարները հիշեցնում են ճապոնական փորագրությունններ[9]։
Անձամբ նկարիչը շատ անգամ է հերքել, թե ինչ-որ մեկի ազդեցությունը կա իր ստեղծագործություններում[10]։ Իր արվեստի մասին Հարալդ Օսկար Սոհլբերգն այսպես է արտահայտվել.
Մեծարում
խմբագրել- Ռյորուսում Հարալդ Օսկար Սոհլբերգի անունով է կոչվում հրապարակը (Harald-Sohlberg-Plass): Համանուն հրապարակում տեղադրված է մեծանուն նկարչի հուշարձանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 Norsk biografisk leksikon(նորվ.) — Kunnskapsforlaget. — ISSN 2464-1502
- ↑ 2,0 2,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ 3,0 3,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 5,0 5,1 5,2 Harald Oscar Sohlberg (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
- ↑ historical register of persons
- ↑ 9,0 9,1 Torsten Gunnarson и другие A Mirror of Nature: Nordic Landscape Painting 1840 — 1910. — Statens Museum For Kunst (Copenhagen), 2006. — С. 296. — ISBN 8790096630
- ↑ 10,0 10,1 Øivind Storm Bjerke Edvard Munch, Sohlberg Harald, Landscapes of the mind. — National Academy of Design, 1995. — ISBN 1887149015; вступительная статья доступна здесь Արխիվացված 2009-12-30 Wayback Machine
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարալդ Օսկար Սոհլբերգ» հոդվածին։ |