Հարավսաամերեն
Հարավսաամերեն, սաամյան լեզուներից ամենահարավարևմտյանը։ Գտնվում է անհետացման վտանգի տակ։ Նորվեգիայում և Շվեդիայում 1200 բնակվողներից էթնիկ հարավային սաամ լեզվակիրներ են մոտավորապես վեց հարյուրը։
Հարավսաամերեն Åarjelsaemien gïele | |
---|---|
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
Ենթադաս | Արևմտյան Սամի լեզուներ |
Երկրներ | Նորվեգիա, Շվեդիա |
Խոսողների քանակ | 600 մարդ (1992) |
Վերահսկող կազմակերպություն | Sámi Giellagáldu? |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | լուրջ սպառնալիք[1] |
Դասակարգում | Եվրասիայի լեզուներ |
Գրերի համակարգ | լատինական այբուբեն |
IETF | sma |
ISO 639-2 | sma |
ISO 639-3 | sma |
Հարավսաամերենի տարածվածությունը թվագրված է 1-ով | |
Southern Sami language Վիքիպահեստում |
Նորվեգիայում լեզուն տարածված է Հաթֆյելդալ և Վեֆսն շրջաններում, Շվեդիայում՝ Վիլհելմինա, Հերյեդալեն, Էլվդալեն[2]։
Գրություն
խմբագրելՀարավսաամերենը սաամյան այն վեց լեզուներից մեկն է, որոնք ունեն պաշտոնական գրություն։ Չնայած դրան՝ այս լեզվով գրականությունը սակավ է։ Հրատարակված է մեծ հարավսաամերեն-նորվեգերն բառարան։
Կիրառում են լատինական այբուբեն՝ A/a, B/b, D/d, E/e, F/f, G/g, H/h, I/i, (Ï/ï), J/j, K/k, L/l, M/m, N/n, O/o, P/p, R/r, S/s, T/t, U/u, V/v, Y/y, Æ/æ, Ø/ø, Å/å։
Ä/ä համարվում է Æ/æ տարբերակ, Ö/ö-ը՝ Ø/ø-ի։ Ä/ä և Ö/ö տառերը կիրառվում են Շվեդիայում, իսկ Æ/æ և Ø/ø՝ Նորվեգիայում։ Ï/ï համարվում է I/i-ի ետին տարբերակը, և շատ տեքստերում այդ տարբերությունը չի արտացոլվում։ C/c, Q/q, W/w, X/x, Z/z օգտագործվում է օտար ծագմամբ բառերի դեպքում։
Լեզվաբանական բնութագիր
խմբագրելՀնչյունաբանություն
խմբագրելՀարավսաամերենը բաժանվում է երկու բարբառների՝ հյուսիսային և հարավային։ Հնչյունաբանական տարբերությունները սրանց միջև համեմատաբար քիչ են։ Ներքևում ներկայացված է հյուսիսային բարբառի հնչյունաբանական համակարգը։
Ձայնավորներ
խմբագրելՆերկայացված է հյուսիսային բարբառի ձայնավորները։ Ուղիղ փակագծերում ներկայացված են դրանց համապատասխան տառերը։
Առաջնալեզվային | Միջնալեզվային | Ետնալեզվային | ||||
---|---|---|---|---|---|---|
Ոչ շրթնայնացված | Շրթնայնացված | Ոչ շրթնայնացված | Շրթնայնացված | Ոչ շրթնայնացված | Շրթնայնացված | |
Վերին | i (i) | y (y) | ɨ (ï/i)1 | ʉ (u) | u (o) | |
Միջին | e (e) | o (å) | ||||
Ներքին | ɛ (æ/ä)² | ɑ (a) |
1i և ɨ ձայնավորների միջև տարբերությունը գրության մեջ սովորաբար չի ցուցադրվում, երկուսն էլ գրվում են i։ 2 Բառարաններում և այլ լեզվաբանական ստույգ աղբյուրներում վերջինիս համար կիրառվում է ï տառը։
æ Կիրառվում է Նորվեգիայում, ä՝ Շվեդիայում։
E, ɛ, o և a ձայնավորները տարբերակվում են երկարությամբ և լինում են և՛ երկարությամբ, և՛ կարճությամբ։ Վերին ձայնավորները լինում են միայն կարճ։
Ձայնավորները կազմում են տասը երկբարբառներ.
Առաջնային | Առաջնայինը ետնալեզվայինի հետ | Միջինը ետնալեզվայինի հետ | Միջինը առաջնալեզվայինի հետ | Ետին | Ետինը առաջնալեզվայինի հետ | |
---|---|---|---|---|---|---|
Վերինը միջինի հետ | ie (ie) | yo (yø/yö) | ʉe (ue), ɨe (ie/ïe) | uo (oe) | ||
Վերինը ներքինի հետ | ʉa (ua) | |||||
Վերին | oe (øø/öö) | |||||
Միջինը ներքինի հետ | eæ (ea) | oa (åa) | oæ (åe) |
Բաղաձայններ
խմբագրելՀարավսաամերենում կան 17-20 բաղաձայն հնչույթներ (փակագծերում գրված է գրության նշանակությունը)։
Շրթնային | Ատամնային | Ատամնահիմքային | Ետատամնահիմքային | Քմային | Ետնալեզվային | Կոկորդային | |
---|---|---|---|---|---|---|---|
Պայթական և պայթաշփական | p (b,p) | t (d,t) | ts (ts) | tʃ (tj) | k (g,k) | ||
Շնչեղ պայթական | pʰ (p) | tʰ (t) | kʰ (k) | ||||
Շփական | f (f) | s (s) | ʃ (sj) | h (h) | |||
Ռնգային | m (m) | n (n) | ɲ (nj) | ŋ (ng) | |||
Կողմնային | l (l) | ||||||
Թրթռուն | r (r) | ||||||
Շփական ձայնորդ | β-w (v) | j (j) |
Բոլոր բաղաձայնները, բացի շնչեղ պայթականներից, կարող են նաև լինել կրկնակված։ Խուլ ռնգայիններ l, r և շփական ձայնորդները կարող են դիտարկվել որպես այլահնչակներ, որոնք հանդես են գալիս h-ի հետ։ Այս հարցը բավարար ուսումնասիրված չի։
Շնչեղները հակադրվում են սովորական պայթականներին միայն փոխառյալ բառերի բառասկզբի դիրքում, օրինակ՝ taale /tʰa:lə/ «թիվ» ~ daale /ta:lə/ «կրոն» (դրամ), և կարող են դիտարկվել նաև որպես p, t, k + h հետևանք։ Սովորական պայթականները, հատկապես հարավային բարբառում լինում են ձայնեղ և կարող են գրվել b, d, g, իսկ այլ դեպքերում դրանք սովորաբար խուլ են և գրվում են p, t, k։ Կրկնակված պայթականները և պայթաշփականները համարվում են կիսաձայններ և գրվում են bp, dt, dts, dtj և gk։
Ձևաբանություն
խմբագրելՀարավսաամերենի բնութագրական գծերից է հոլովման և խոնարհման ժամանակ բառերի առաջին վանկում ձայնավորների (ումլաութ) հերթագայությունը։ Անշեշտ վանկի ձայնավորն ազդում է շեշտված (առաջին) վանկի ձայնավորի վրա։ Սովորաբար մի բառի հարացույցում հերթագայվում են երեք ձայնավորներ, օրինակ՝
- ae ~ aa ~ ee. vaedtsedh «գնալ». vaadtsam «գնում եմ». veedtsim «գնացի»
- ue ~ ua ~ øø. vuelkedh «հեռանալ». vualkam «հեռանում եմ». vøølkim «հեռացա»
Մյուս կողմից, հարավսաամերենը միակ սաամյան լեզուն է, որում չկա բաղաձայնների աստիճանական հերթագայություն։ Այդ պատճառով հարավսաամերեն բառերի բառամիջյան բաղաձայնները երբեք չեն հնչյունափոխվում, թեպետ այդ երևույթը հաճախ է պատահում այլ սաամյան լեզուներում։ Օրինակ՝ հարավսաամերեն nomme «անուն». nommesne «անունից» և հյուսիսսաամերեն namma . namas, որում տեղի է ունենում բաղաձայնների mm : m հերթագայություն։
Գոյական
խմբագրելՀարավսաամերենում գոյականն ունի ութ հոլով.
Հոլով | Եզակի | Հոգնակի |
---|---|---|
ուղղական | - | -h |
սեռական | -n | -i / -j |
հայցական | -m | -jte / -ite / -idie |
ինեսիվ | -sne / -snie | -ine / -jne / -inie |
էլատիվ | -ste / -stie | -jste / -jstie |
իլատիվ | -n / -se / -sse | -jte / -ite / -idie |
կոմիտատիվ | -ine / -jne / -inie | -igujmie / -jgujmie |
էսսիվ | -ine / -jne / -inie | չկա |
Հարավսաամերենը այն քիչ սաամյան լեզուներից է, որում պահպանվել է հայցական և սեռական հոլովների ձևաբանական տարբերությունը։ Այլ վերջավորություններ ևս կարող են ունենալ արխաիկ ձև, քան այլ սաամյան լեզուներում՝ շնորհիվ բառավերջի ձայնավորների պահպանման։
Բայ
խմբագրելՈւնի երեք դեմք (առաջին, երկրորդ և երրորդ), երեք թիվ (եզակի, երկակի և հոգնակի)։
Հարավսաամերենում, ինչպես և ֆիններենում, այլ սաամյան լեզուներում, էստոներենում, գոյություն ունեն ժխտական բայեր։ Հարավսաամերենում դրանք խոնարհվում են ժամանակով (անցյալ և ոչ անցյալ), եղանակով (սահմանական և հրամայական), դեմքով (առաջին, երկրորդ և երրորդ) և թվով (եզակի, երկակի և հոգնակի)։
Non-past indicative | Past indicative | |||||
---|---|---|---|---|---|---|
Եզ. թ. | Երկ. թ. | Հոգն. թ. | Եզ. թ. | Երկ. թ. | Հոգն. թ. | |
1-ին | im | ean | ibie | idtjim | idtjimen | idtjimh |
2-րդ | ih | idien | idie | idtjih | idtjiden | idtjidh |
3-րդ | ij | eakan | eah | idtji | idtjigan | idtjin |
Non-past imperative | Past imperative | |||||
---|---|---|---|---|---|---|
Եզ. թ. | Երկ. թ. | Հոգն. թ. | Եզ. թ. | Երկ. թ. | Հոգն. թ. | |
1-ին | aelliem | aellien | aellebe | ollem | ollen | ollebe |
2-րդ | aellieh | aelleden | aellede | ollh | olleden | ollede |
3-րդ | aellis | aellis | aellis | olles | olles | olles |
Շարահյուսություն
խմբագրելՀարավսաամերենը, ի տարբերություն մնացած սաամյան լեզուների, պատկանում է SOV տիպի լեզուների դասին (ենթակա-ուղիղ խնդիր-ստորոգյալ)։
Ծանոթագրություններ
խմբագրելԳրականություն
խմբագրել- Bergsland, Knut. Røroslappisk grammatikk, 1946.
- Bergsland, Knut. Sydsamisk grammatikk, 1982.
- Bergsland, Knut and Lajla Mattson Magga. Åarjelsaemien-daaroen baakoegærja, 1993.
- Hasselbrink, Gustav. Südsamisches Wörterbuch I—III
- Lewis, M. Paul (ed.), 2009. Ethnologue: Languages of the World, Sixteenth edition. Dallas, Tex.: SIL International. Առցանց տարբերակ (անգլ.)
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարավսաամերենի քերականություն
- Հարավսաամերեն բառերի տարրալուծիչ Արխիվացված 2007-02-19 Wayback Machine
- Հարավսաամական թանգարան և մշակութային կենտրոն
- Kulonen, Ulla-Maija. South Saami language(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարավսաամերեն» հոդվածին։ |