Հարի Կյումել
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարի Կյումել (հոլ.՝ Harry Kümel, հունվարի 27, 1940[1], Անտվերպեն, Բելգիա), բելգիացի (ֆլամանդացի) կինոռեժիսոր և սցենարիստ։
Հարի Կյումել | |
---|---|
Ի ծնե անուն՝ | Harry Kümel |
Ծննդյան թիվ՝ | հունվարի 27, 1940 (84 տարեկան) |
Ծննդավայր՝ | Անտվերպեն |
Քաղաքացիություն՝ | Բելգիա |
Մասնագիտություն՝ | Կինոռեժիսոր, սցենարիստ |
Կարիերա՝ | 1953—2003 |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0478176 |
Հարի Կյումելը նաև աշխատել է, որպես թատրոնի ռեժիսոր, բայց ավելի հայտնի է, որպես կինոռեժիսոր։ Նրա ռեժիսորական աշխատանքում կան 32 ֆիլմեր (ներառյալ հեռուստաֆիլմերը, վավերագրական և կարճամետրաժ ֆիլմերը)։ Ավելի հայտնի են նրա այս աշխատանքները՝ ինտելեկտուալ դրամա «Պարոն Հավարդեն»-ը (1969), սարսափներ՝ «Խավարի դուստրերը»-ը (1971) և «Մալպերտյուի»-ն։ Իր ֆիլմերի սցենարների համար, նա օգտագործել է բելգիացի գրողների գործերը։
Ընտրված ֆիլմագրություն
խմբագրել- 1965 — Դամբարանի պահակը / De grafbewaker (կարճամետրաժ)
- 1969 — Պարոն Հավարդեն / Monsieur Hawarden
- 1971 — Խավարի դուստրերը / Les lèvres rouges
- 1971 — Մալպերտյուի / Malpertuis
- 1973 — Ռեպելշտելյե / Repelsteeltje
- 1976 — Յոախիմ Սթիլլերի ժամանումը / De komst van Joachim Stiller
- 1978 — Կորած դրախտ / Het verloren paradijs
- 1991 — Էլինե Վեռե / Eline Vere
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարի Կյումել (անգլ.) Internet Movie Database կայքում
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Internet Movie Database — 1990.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Կյումել» հոդվածին։ |