Հարի Մուլիշ
Հարի Մուլիշ (հոլ.՝ Harry Mulisch, հուլիսի 29, 1927[1][2][3][…], Հաառլեմ, Նիդերլանդներ - հոկտեմբերի 30, 2010[4][1][2][…], Ամստերդամ, Նիդերլանդներ[5]), նիդերլանդացի ականավոր գրող, դրամատուրգ, բանաստեղծ։ Համարվում է հետպատերազմյան Նիդերլանդների ամենաազդեցիկ երեք գրողներից մեկը (մյուսներն են Ֆրեդերիկ Հերմանսը և Խերարդ Ռեյվեն)։
Հարի Մուլիշ Harry Mulisch | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 29, 1927[1][2][3][…] |
Ծննդավայր | Հաառլեմ, Նիդերլանդներ |
Վախճանվել է | հոկտեմբերի 30, 2010[4][1][2][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Ամստերդամ, Նիդերլանդներ[5] |
Գերեզման | Zorgvlied |
Մասնագիտություն | վիպասան, բանաստեղծ, դրամատուրգ, ակնարկագիր, գրող և սցենարիստ |
Քաղաքացիություն | Նիդերլանդների Թագավորություն |
Ուշագրավ աշխատանքներ | Հարձակում, Երկնքի հայտնագործություներ և The Stone Bridal Bed? |
Պարգևներ | |
Ամուսին | Sjoerdje Woudenberg? |
Կայք | mulisch.nl |
Harry Mulisch Վիքիպահեստում |
Մուլիշը մեծացել է Երկրորդ Աշխարհամարտի տարիներին, որի հուշերը խորը կնիքն են թողնել նրա հետագա գրական ժառանգության վրա։ Նա իր հրեա մոր հետ փրկվել է համակենտրոնացման ճամբարներից շնորհիվ նրա հոր՝ գերմանացիների հետ համագործակցության։
Առավել հայտնի են նրա «Հարձակումը» (1982) և «Երկնքի հայտնագործությունները» (1992) վեպերը։ Վերջինս 2007 թ. ճանաչվել է «Հոլանդերեն գրականության լավագույն նմուշ»։
«Հարձակումը» (հոլանդ.՝ De Aanslag) պատմություն է պատերազմի վերջին օրերին իր ընտանիքը կորցրած մի տղայի մասին, որը տասնամյակների ընթացքում փորձում է պարզել իր հարազատների կորստի իրական պատճառը և գտնել իրական մեղավորներին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Biografisch Portaal — 2009.
- ↑ 3,0 3,1 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ 4,0 4,1 4,2 http://abcnews.go.com/Entertainment/wireStory?id=12015161
- ↑ 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #118920766 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարի Մուլիշ» հոդվածին։ |