Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը (ֆիլմ, 2003)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը (այլ կիրառումներ)
«Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը» (անգլ.՝ Harry Potter and the Prisoner of Azkaban), ռեժիսոր Ալֆոնսո Կուարոնի ֆիլմերից, որի գլխավոր դերերը մարմնավորում են Դենիել Ռեդկլիֆը, Ռուպերտ Գրինթը, Էմմա Վաթսոնը, Թոմ Ֆելթոնը, Գարի Օլդմենը, Դևիդ Թյուլիս, Մայքլ Գեմբոնը, Ալան Ռիկմանը, Մեգի Սմիթը, Ռոբբի Կոլտրեյնը։
Սյուժե
խմբագրելՀոգվարթսի արդեն երրորդ կուրսի ուսանող Հարրի Փոթերը և իր ընկերները ուսումնական տարին պետք է սկսել 1993 թվականի սեպտեմբերի 1-ին։ Օգոստոսի վերջին Հարրին հերթական անգամ վիճում է Դուրսլեյների ընտանիքի հետ՝ պատահականորեն կախարդելով մորաքույր Մերջին, ով շարունակ նրան ծաղրում էր։ Հարրին հավաքում է իր բոլոր իրերը և դուրս գալիս տնից։ Փողոցում նրան թվում է, որ ինչ-որ մեկը հետևում է նրան։ Թփերում նա տեսնում է մի տարօրինակ սև շուն, ապա հանում է իր կախարդական փայտիկը, բայց, պատահմամբ սայթաքելով, ընկնում է, և հենց այդ պահին ժամանում է կախարդական եռահարկ «Գիշերային ասպետ» ավտոբուսը, և շունը անհետանում է։
«Գիշերային ասպետը» Հարրին բերում է «Ծակ Կաթսա» փաբը, որտեղ նրան սպասում են իր ընկերները՝ Ռոնը և Հերմայոնին։ Սակայն նրանց ուրախությունը երկար չտևեց։ Մոգության նախարարության նախարար Կոռնելիուս Ֆաջը հայտնեց, որ Ազքաբանից փախել է Սիրիուս Բլեքը, ում համարում են մութ, չար կախարդ և Վոլան դե Մորտի հետևորդ։ Ամենայն հավանակնությամբ նա ուզում էր սպանել Հարրին։ Արթուր Ուիզլին՝ Ռոնի հայրը և մոգության նախարության աշխատակիցը, խնդրեց Հարրիին ոչ մի անգամ չփնտրել Սիրիուսին։ Հարրին խելքը կորցրել էր. ինչո՞ւ նա պետք է Բլեքին փնտրել։ Գնացքում ընկերները նստում են այն կուպեն, որտեղ քնած է մթին արվեստների նոր ուսուցիչը՝ Ռիմուս Լյուպինը։ Մինչ նրանք քննարկում էին Սիրիուս Բլեքի փախուստը, գնացքը, նախքան դպրոցը հասնելը, կանգ առավ։
Հանկարծակի տիրեց ցուրտը, և զգացվում էր, որ գնացքի միջանցքով դեպի նրանց խուցը ինչ-որ մեկն է գալիս։ Եվ երբ կուպեի դուռը բացվում է, ընկերները տեսնում են սև պատմուճաններում մի ահասարսուռ էակի՝ դեմենտորի։ Հարրին հանկարծակի լսում է կնոջ ճիչ, և ապա դեմենտորի հարձակումից կորցնում է գիտակցությունը։ Պրոֆեսոր Լյուպինը զարթնում է և օգտագործում է մարտական մի հմայություն՝ «Էքսպեկտո Պատրոնում», որի արդյունքում դեմոնտորը հեռանում է։ Հասնելով Հոգվարթս՝ Հարրին, Ռոնը և Հերմայոնին իմանում են, որ իրենց դպրոցը այսուհետ պետք է հսկեն դեմենտորները, որոնք փնտրում են Սիրիուս Բլեքին։ Հարրին խնդրում է Լյուպինին սովորեցնել իրեն դեմենտորներից պաշտպանվելու համայություններ։
Լյուպինը համաձայնում է պարապմունքներ անցկացնել Հարրի հետ, բայց կեսգիշերներին նա ինչ-ինչ պատճառներով խախտում է պարապմունքները։ Մոգական արարածների մասին դասերը արդեն Հագրիդն է դասավանդում։ Դրանից գոհ չեն սլիդերինցիները (հատկապես Դրակո Մալֆոյը)։ Հագրիդը առաջին դասին ուսանողներին ծանոթացնում է հիպոգրաֆ Կտցաթևի հետ, ով բոլորից իր նկատմամբ պահանջում է հարգանք։ Մինչ նրան մոտենալը պետք է անպայման խոնարհվել։ Հարրի մոտ դա ստացվում է, և ի պատասխան դրան, հիպոգրաֆ Կտցաթևը նույնպես խոնարհվում է Հարրիին, որից հետո Հարրին կատարում է Կտցաթևի վրա իր առաջին թռիչը, որը բարեհաջող է ավարտվում։ Մալֆոյն էլ, չցանկանալով խոնարհվել գրիֆինդորցիների առաջ, նեցաղնում է Կտցաթձին, որի արդյունքում ստանում է ձեռքի վնասվածք, և ապա դիմում է հորը՝ Լյուսիս Մալֆոյին։ Արդյունքում Կտցաթևին մահապատժի են դատապարտում։
Կախարդների միակ գյուղում՝ Հոգսմիթում, ձմեռային զբոսանքի ժամանակ, Հարրին, իր անտեսանելի թիկնոցի տակից մտնում է մադամ Ռոսմերթի բարը և իմանում է, որ խուզարկման մեջ գտնվող Սիրիուս Բլեքը իր կնքահայրն է։ Նա նաև Հարրիի հոր՝ Ջեյմսի լավագույն ընկերն էր։ Համարվում է, որ նա մատնել է Փոթերների ընտանիքին այն ժամանակ, երբ նրանք թաքնվում էին Վոլնդեմորից։ Համարվում էր նաև, որ Բլեքը սպանել է Փիթեր Փեթթեգրյուին՝ Փոթթերների ընտանիքի ևս մեկ ընկերոջ (նրանից գտել էին միայն նրա մատը, ուրիշ ոչինչ)։ Հարրին ցանկանում է գտնել Սիրիուսին և ստիպել պատասխան տալ իր ծնողներին դավաճանելու և սպանության համար։
Բայց մի օր, նայելով «Ավազակների քարտեզին», Հարրին Ուիզլի եղբայրների հետ տեսնում են (Սուրբ ծննդյան օրը), որ Հոգվարթսում շրջում է ինքը՝ Փիթեր Փեթերգյուն։ Հարրին սենյակից դուրս է գալիս, և քարտեզով հասնում Փիթերգյուին։ Ըստ քարտեզի, նրանք արդեն պետք է հանդիպած լինեին, սակայն Հարրին ոչ մեկի չէր տեսնում։ Շրջադարձներից մեկի ժամանակ Հարրին հանդիպում է պրոֆեսոր Սնեյփին, բայց Հարրիին օգնության է գալիս Լյուպինը։ Նա վերցնում է քարտեզը, որը Սնեյփը ցանկանում էր բռնագրավել, և ասեց, որ ինքն է դա նրան սովորեցրել, և խնդրեց Հարրիին նրա աշխատասենյակ գալ։
Լյուպինը իր աշխատասենյակում Հարրին անկարգության համար նախատում է և նրանից վերցնում է քարտեզը։ Հարրին հայտնում է Լյուպինին, որ քարտեզը մեկ-մեկ սխալ է ցույց տալիս, այն ցույց է տալիս արդեն մահացած մարդկանց, և որպես օրինակ, ասեց Փիթեր Փեթիգրյուի անունը։ Լյուպինը զարմանքից քարացավ. չէ՞ որ նա գիտեր, որ քարտեզը երբեք էլ չէր ստում (Հարրին չգիտեր, որ Լյուպինը քարտեզի ստեղծողներից մեկն էր)։ Հիպոգրիֆի կախաղանի օրը Հարրին, Ռոնը և Հերմայոնին գնում են Հագրիդի խրճիթը, որպեսզի կարեկցնեն նրան։ Հանկարծ ինչ-որ մեկը պատուհանից քար է նետում։ Դրանցից մեկը կոտրում է վազը, իսկ մյուսը դիպչում է ուղիղ Հարրիի գլխին։
Ընկերները պատուհանից դուրս են նայում և տեսնում են, որ Հագրիդի խրճիթին են մոտենում նախարար Ֆաջը, Ալբուս Դաբլդորը և դահիճ Ուոլդեն Մաքնեյրը։ Հարրին, Ռոնը և Հերմայոնին գաղտնի դուրս են գալիդ տնից և վազում Հոգվարթս։ Ճանապարհին Կարճլիկը կծում է Ռոնի ձեռքը և փախչում։ Նա վազում է նրա հետևից և բռնում է մկանը, բայց հանկարծ դուրս է գալիս սև շունը (ում Հարրին արդեն տեսել էր) և նրան քարշ տալով տանում է դեպի Շառաչող ուռին, որի արմատները պարզվում է գաղտնի մուտք ունեն։ Հերմայոնին և Հարրին վազում են Ռոնի և շան հետևից։ Թունելը նրանց հասցնում է Ճվճվացող հյուղակի մոտ, որը, ըստ ավանդության, ուրվականներով է պաշարված։
Այստեղ ուրվականներ չկան, բայց դրա փոխարեն անկյունում կանգնած է Սիրիուս Բլեքը։ Հարրին հավատացած է, որ Սիրիուսը դավաճան է, և իր փայտիկը ուղղում է դեպի Բլեքը։ Բայց սենյակ է մտնում Լյուպինը, ապա Սնեյփը։ Հարրին այդ ժամանակ հմայության շնորհիվ շշմեցնում է Սնեյփին, և Բլեքն ու Լյուպինը փորձում են բացատրել Հարրիին, որ Սիրիուսը չի դավաճանել Փոթերների ընտանիքին։ Դա Փիթերն է արել՝ անիմագը, ով ընդունակ է վերափոխվել առնետի։ Պարզվում է, որ Ռոնի առնետը հենց ինքը՝ Փիթերգյուն է։
Հարրին համոզում է Սիրիուսին չսպանել Փիթերին, քանի որ նա միակ մագն է, որ կարող է ապացուցել վերջինիս անմեղությունը։ Բոլոր դուրս են գալիս խրճիթից, իսկ Սիրիուսը Հարրիին առաջարկում է դառնալ նրա խնամակալը և միասին ապրել։ Այդ օրը լիալուսնի օրն էր, որի մասին մոռացել էր պրոֆեսոր Լյուպինը. նա հանկարծակի վերափոխվում է մարդագայլի։ Փիթերը, իր հերթին, վերափոխվում է առնետի և փախչում է։ Սիրիուսը շան է վերածվում և կռվում է իր ընկեոջ հետ։ Մարդագայլը ավելի ուժեղ էր, բայց հանկարծ անտառից, որտեղից որտեղ լսվեց գայլի ոռնոց, և մարդագայլը հեռանում է։
Հարրին գնում է վիրավոր Սիրիուսի մոտ, ով առանց գիտակցության ընկենում է լճի ափի մոտ։ Հայտնվում են դեմենտորները։ Հարրին փորձում է կիրառել «Էքսպեկտո Պատրոնում» հմայությունը, բայց շուտով կորցնում է ուժերը։ Լճի մյուս կողմում ինչ-որ մեկը կրկին օգտագործում է այդ հզոր հմայությունը, որի արդյունքում մի սպիտակ եղնիկ, ճեղքելով դեմենտորները, անցնում է նրանց միջով՝ բոլորի դեմենտորներին հետ պահելով Հարրից և Սիրիուսից։ Հարրին կորցնում է գիտակցությունը, և մի քանի ժամ անց արթնանում է Հոգվարթսի դպրոցական հիվանդանոցում։ Ընկերներից ու Դամբլդորից նա իմանում է, որ Սիրիուսը պահվում է դպրոցի աշտարակում և նրանց սպասվում է կախաղան՝ դեմենտորների համբույրը։ Փիթերը փախել էր, իսկ դա նշանակում է, որ Սիրիուսի անմեղությունը հաստատող ոչ մի ապացույց չկա։
Դամբլդորն ասում էր, որ երբ նրան ինչ-որ բան նախկինում դուր չի եկել, նա վերադարձել է անցյալ։ Հերմայոնին ընդունում է նրա խորհուրդը։ Նա ուներ մի անսովոր կախարդական սարք, որը նրան պրոֆեսոր ՄաքԳոնագոլն էր տվել, որպեսզի աղջիկը կարողանա ներկա գտնվել միանգամից մի քանի դասերի, որոնք նույն ժամանակում էին անցկացվում։ Դա ժամանակի թափանիվն էր։ Հարրին և Հերմայոնին ճամփորդում են ժամանակով, կարողանում են փրկել Կտցաթևին և Սիրիուսին, ինչպես նաև օգնում են իրենք իրենց. քարը, որը ընկել էր Հարրի գլխին Հագրիդի խրճիթում, Հերմայոնին էր գցել։ Այդ առեղծվայաին ոռնոցը, որը Լյուպինին հետ քշեց այդտեղից, նույնպես ինքն էլ արել։ Եվ վերջապես, երբ Հարրին ուշագնաց էր, Պատրոնուսի կախարդանքը արել էր հենց ինքը՝ Հարրին, այլ ոչ թե իր հայրը՝ Ջեյմսը, ինչպես որ նա էր նախկինում կարծում։
Ֆիլմի եզրափակիչ դրվագները անցնում են Հոգվարթսի Մեծ դահիճում, երբ Հարրի կնքահայրը՝ Սիրիուսը, նրան է ուղարկում նոր «Կայծակ» ցախավելը։ Ամբողջ դահլիճում սլվում էր ուրախ ձայներ։
Դերերում
խմբագրելԴերասան | Դեր |
---|---|
Դենիել Ռեդկլիֆ | Հարրի Փոթեր |
Ռուպերտ Գրինթ | Ռոն Ուիզլի |
Էմմա Վաթսոն | Հերմայոնի Գրեյնջեր |
Թոմ Ֆելթոն | Դրակո Մալֆոյ |
Գարի Օլդմեն | Սիրիուս Բլեք |
Դևիդ Տյուլիս | պրոֆեսոր Լյուպին |
Մայքլ Գեմբոն | Ալբուս Դամբլդոր |
Ալան Ռիկման | պրոֆեսոր Սևերուս Սնեյփ |
Մեգի Սմիթ | պրոֆեսոր Միներվա ՄաքԳոնագալ |
Ռոբի Կոլտրեյն | Ռուբեուս Հագրիդ |
Էմմա Թոմփսոն | պրոֆեսոր Սիբիլ Տրելավնեյ |
Դևիդ Բրեդլի | Արգուս Ֆիլչ |
Ուորվիկ Դևիս | հրաշագործ |
Տիմոտի Սպոլ | Պիտեր Պետիգրյու |
Ռիչարդ Գրիֆիտս | Վերնոն Դուրսլի |
Պեմ Ֆերիս | մորաքույր Մարջ |
Ֆիոնա Շոու | Մորաքույր Պետունիա Դուրսլի |
Գարի Մելինգ | Դադլի Դուրսլի |
Էդրիան Ռոուլինզ | Ջեյմս Փոթեր |
Ջերալդին Սոմերվիլ | Լիլի Փոթեր |
Լի Ինգլբի | Ստեն Շանպայք |
Լեննի Հենրի | Խորշոմած Գլուխ |
Ջիմի Գարդներ | ավտոբուսի վարորդ Էրնի |
Ջիմ Տավարե | պանդոկապետ Թոմ |
Ռոբերտ Հարդի | Կոռնելիուս Ֆաջ |
Էբբի Ֆորդ | երիտասարդ հրաշագործ ջրահարս |
Օլիվեր Ֆելփս | Ջորջ Ուիզլի |
Ջեյմս Ֆելփս | Ֆրեդ Ուիզլի |
Քրիս Ռենկին | Պերսի Ուիզլի |
Ջուլի Ուոլտերս | միսիս Մոլլի Ուիզլի |
Բոննի Ռայթ | Ջիննի Ուիզլի |
Մարկ Ուիլյամս | միստր Արթուր Ուիզլի |
Դևոն Մյուրեյ | Սիմուս Ֆինեգան |
Մեթյու Լյուիս | Նևիլ Լոնգբոթոմ |
Սիտարա Շախ | Պաևվատի Պատիլ |
Ջենիֆեր Սմիթ | Լավենդեր Բրաուն |
Բրոնսոն Ուեբ | սլիզերենցի |
Ջոշուա Հերդման | Գրեգորի Գոյլ |
Ժենևև Գոնտ | Պենսի Պարկինսոն |
Կենդիս Մորիս | աղջիկ 1 |
Ալֆրեդ Էնոկ | Դին Թոմաս |
Դոն Ֆրենչ | Նկարի Գեր Տիկինը |
Աննալիզա Բուլյանի | Մայրիկ (նկարում) |
Տես Բու Կուարոն | Երեխա (նկարում) |
Վիոլետ Կոլամբուս | ծաղիկներով աղջիկ |
Պոլ Ուայտխաուս | սեր Կադոգան |
Էկոու Կվարտի | տղա 1 |
Ռիկ Սախոտա | տղա 2 |
Ջեմի Վայլետ | Վինսենտ Կրեբ |
Շերոն Սանդխու | աղջիկ 2 |
Դանիել Տաբոր | Անջելինա Ջոնսոն |
Ջուլի Քրիստի | մադամ Ռոզմերտա |
Ֆրեդի Դեյվիս | Ծերունի նկարում |
Փիթեր Բեսթ | դահիճ |
Յան Բրաուն | մարդ Ռեդի Կալդրոնի ընթերցասրահում (տիտրերում նշված չէ) |
Հետաքրքիր փաստեր
խմբագրել- Ֆիլմում դիմենտորների էֆեկտը ստանալու համար օգտագործել են հատուկ տիկնիկներ, որոնք նկարահանվել են ջրում։
- Ֆիլմի համար գրված երաժշտական ալբոմը նոմինացվել է Գրեմմիի և Օսկարի համար։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 BFI Film & TV Database
- ↑ 2,0 2,1 AFI լիամետրաժ ֆիլմերի կատալոգ
- ↑ http://flickfacts.com/movie/1749/harry-potter-and-the-prisoner-of-azkaban
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ 5,0 5,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 6,0 6,1 Box Office Mojo — 1999.
- ↑ https://www.boxofficemojo.com/chart/top_lifetime_gross/?area=XWW
Արտաքին հղումներ
խմբագրել- Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- «Հարրի Փոթերը և Ազքաբանի կալանավորը»(ռուս.) ֆիլմը ԿինոՊոիսկ կայքում։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Փոթերը և Ազքաբանի բանտարկյալը (ֆիլմ, 2003)» հոդվածին։ |