Հարություն Արշակյան

քաղաքական գործիչ

Հարություն Զոհրաբի Արշակյան (մայիսի 10, 1954(1954-05-10), Փոքրաշեն, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀՀ պետական գործիչ, ՀՀ Շիրակի մարզպետի տեղակալ։

Հարություն Արշակյան
Ծնվել էմայիսի 10, 1954(1954-05-10) (70 տարեկան)
ԾննդավայրՓոքրաշեն, Ախուրյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
ԿուսակցությունՀայաստանի Հանրապետական կուսակցություն

Կրթություն

խմբագրել

Աշխատանքային գործունեությունը

խմբագրել
  • 1976 թ. - աշխատել է Լենինականի ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում որպես ինժեներ-ծրագրավորող։
  • 1977 թ. - աշխատել է Լենինականի ինֆորմացիոն հաշվողական կենտրոնում որպես ավագ ինժեներ-ծրագրավորող։
  • 1978 թ. - աշխատել է Ախուրյանի թիվ 2 պրոֆտեխնիկական ուսումնարանում որպես վարպետ-դասատու։
  • 1985 թ. - եղել է Քեթի և Փոքրաշեն գյուղերի գյուղական խորհրդի գործկոմի նախագահ։
  • 1989 թ. - Ախուրյանի շրջանի Փոքրաշենի պետական տնտեսության տնօրեն։
  • 1996 թ. նոյեմբերի 10-ին ընտրվել է Փոքրաշեն համայնքի ղեկավար։
  • 1997-1998 թթ. - Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետի առաջին տեղակալ։
  • 1998-2000 թթ. - Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետի տեղակալ։
  • 2000-2009 թթ. - Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնօգտագործման վարչության պետի տեղակալ։
  • 2009 թ. հունիսի 12-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ[1]։

Ամուսնացած է, ունի երեք զավակ և յոթ թոռ։ Ունի կապիտանի զինվորական կոչում։ Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է։

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել