Հարություն Ղարագյոզյան
Հարություն Արփիարի Ղարագյոզյան (առավել հայտնի՝ որպես Կարամելի Հարութ, մայիսի 1, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 7, 2018, Երևան, Հայաստան), հայ քաղաքական գործիչ, տնտեսագետ, իրավաբան, գործարար[1]։ Եղել է Ազգային ժողովի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ գումարումների պատգամավոր, ՀՀԿ, ապա ԲՀԿ կուսակցությունների անդամ։
Հարություն Ղարագյոզյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 1, 1959 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 7, 2018 (59 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավաբան և տնտեսագետ |
Զբաղեցրած պաշտոններ | Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր |
Կուսակցություն | Հայաստանի Հանրապետական կուսակցություն |
Կենսագրություն
խմբագրել1986 թվականին ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, 2000 թվականին՝ Երևանի պետական համալսարանը։
Քաղաքական գործունեություն
խմբագրել1990-1995 թվականներին թիվ 4 ընտրատարածքից եղել է Գերագույն Խորհրդի պատգամավոր։ 1995-1999 թվականներին նույն ընտրատարածքից եղել է 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ 1999-2003 թվականներին թիվ 23 ընտրատարածքից եղել է 3-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ 2003 թվականին թիվ 12 ընտրատարածքից ընտրվել է 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր։ Եղել է ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ[1]։
Մահ
խմբագրել2018 թվականի հոկտեբերի 6-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում սպանվել է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո)[2]։ Սպանության մեջ մեղադրվող Հարություն Ղարագյոզյանի դին մեկ օր հետո հայտնաբերվել է Զովունիում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Նախնական վարկածով տեղի ունեցածն ինքնասպանություն է[3]։