Հարություն Մաղաքյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մաղաքյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հարություն Կարապետի Մաղաքյան (ապրիլի 8, 1902[1], Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - փետրվարի 18, 1954[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային երկրաբուսաբան, կենսաբանական գիտությունների դոկտոր (1938 թվական), պրոֆեսոր (1938 թվական), ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945), ԽՄԿԿ անդամ 1948 թվականից։
Հարություն Մաղաքյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 8, 1902[1] |
Ծննդավայր | Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | փետրվարի 18, 1954[1] (51 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1] |
Ազգություն | հայ |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1925) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր (1938) |
Մասնագիտություն | երկրաբուսաբան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Կենսագրություն
խմբագրել1925 թվականին ավարտել է Թիֆլիսի պոլիտեխնիկական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետը։ Եղել է ՀԽՍՀ կերահայթայթման ինստիտուտի առաջին տնօրենը։ 1926 թվականից Մաղաքյանը ղեկավարել է կերային հանդակների հետազոտությունները, իսկ 1947 թվականից՝ ՀԽՍՀ կերային հանդակների պասպորտավորման աշխատանքները։ Կազմել է ՀԽՍՀ արոտավայրերի խոտհարքների առաջին քարտեզը։ Բացահայտել է Հայաստանի ֆլորային բնորոշ բույսերի 30 նոր տեսակ։ Հայտնաբերել է նոր ցեղատեսակ, որն անվանվում է նրա անունով՝ Stellera magakianisosn։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 189)։ |