Հարրի Էդմունդ Մարտինսոն (շվեդ.՝ Harry Edmund Martinson, մայիսի 6, 1904(1904-05-06)[1][2][3][…] կամ 1904[4], Jämshög church parish, Շվեդիա[5] - փետրվարի 11, 1978(1978-02-11)[1][2][3][…], Ստոկհոլմ, Շվեդիա[6]), շվեդ գրող։ Շվեդական ակադեմիայի անդամ (1949

Հարրի Մարտինսոն
շվեդ.՝ Harry Martinson
Ծննդյան անունշվեդ.՝ Harry Edmund Martinson
Ծնվել էմայիսի 6, 1904(1904-05-06)[1][2][3][…] կամ 1904[4]
ԾննդավայրJämshög church parish, Շվեդիա[5]
Վախճանվել էփետրվարի 11, 1978(1978-02-11)[1][2][3][…]
Վախճանի վայրՍտոկհոլմ, Շվեդիա[6]
ԳերեզմանSilverdals cemetery[7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծ, վիպասան և գիտաֆանտաստիկ գրող
Լեզուշվեդերեն
Քաղաքացիություն Շվեդիա
ԱնդամակցությունՇվեդական ակադեմիա[8] և Fem unga?
Պարգևներ
ԱմուսինՄոա Մարտինսոն
Կայքharrymartinson.org
 Harry Martinson Վիքիպահեստում

Եղել է նավաստի։ «Բնություն» (1934), «Պասսատ» (1945), «Ցիկադա» (1953) ժողովածուներին, որ մեծ մասամբ սպիտակ ոտանավորով են գրված, բնորոշ է բնությունը փիլիսոփայորեն իմաստավորելու ձգտումը։ Առավել նշանակալի գործերից են «Աննպատակ ճանապարհորդություններ» (1932), «Մնաս բարով, Կապ» (1933) ուղեգրությունները և «Ճանապարհ դեպի Կլոքրիկե» (1948) վեպը, որոնցում Մարտինսոնը զարգացրել է այն ուտոպիական գաղափարը, թե բուրժուական քաղաքակրթության չարիքը հաղթահարելու միջոցը անվերջ թափառելն է։ «Եղինջը ծաղկում է» (1935) և «Կյանքի ուղին» (1936) ինքնակենսագրական վեպեր են։ «Անիարա» (1956) պոեմում Մարտինսոնը հեռատեսորեն է նայում տեխնիկական առաջընթացին, որը, նրա կարծիքով, սպառնում է մարդկության գոյությանը։ Նոբելյան մրցանակի համատեղ դափնեկիր Էյվինդ Յոնսոնի հետ (1974

Ծանոթագրություններ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարրի Մարտինսոն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 346