Հե՞շտ է երիտասարդ լինել (ֆիլմ)
Հե՞շտ է երիտասարդ լինել (լատիշ․՝ Vai viegli būt jaunam?), 1986 թվականին նկարահանված լատվիական խորհրդային վավերագրական ֆիլմ։ Ռեժիսորը Յուրիս Պոդնիեկսն է։ Ֆիլմը պատմում է «Վերակառուցման» տարիներին խորհրդային երիտասարդների ունեցած խնդիրների մասին։
Երկիր | ԽՍՀՄ |
---|---|
Ժանր | վավերագրական ֆիլմ |
Թվական | 1987 |
Լեզու | ռուսերեն և լատիշերեն |
Ռեժիսոր | Յուրիս Գոնչար |
Սցենարի հեղինակ | Յուրիս Գոնչար |
Երաժշտություն | Մարտինշ Բրաունս |
Կինոընկերություն | Ռիգայի կինոստուդիա |
Տևողություն | 83 րոպե |
Ֆիլմի պրեմիերան կայացել է 1987 թվականի հունվարի 17-ին Մոսկվայում, իսկ հունվարի 26-ին` Ռիգայում[1]։ Ֆիլմը հասարակության մեջ ռեզոնանս է առաջացրել։ Այն գնվել է տասնյակ երկրների հեռուստաընկերությունների կողմից, ունի հայրենական և արտասահմանյան մրցանակներ։
«Հե՞շտ է երիտասարդ լինել» արտահայտությունը դարձել է թևավոր[2]։
Սյուժե
խմբագրելՖիլմը պատմում է 80-ական թվականների երիտասարդ մարդկանց խնդիրների, ծնողների և հասարակության հետ ունեցած նրանց հակամարտությունների, իրենց տեղը և կյանքի իմաստը փնտրելու, նրանց երազանքների և ցանկությունների մասին։
Ֆիլմը սկսվում է ռոք համերգի տեսարանով և ընդմիջվում է դեռահասների դատավարության կադրերով, որոնք այս համերգից վերադառնալիս ջարդել էին մի քանի վագոններ։ Այնուհետև երիտասարդը, որ հերթապահություն էր անցկացնում լատվիացի հրաձիգների հուշարձանի մոտ, խոսում է այն գաղափարների բացակայության մասին, որոնց համար անհրաժեշտ է ապրել և պայքարել, քննարկում է հասարակության «ոսկրացած լինելը»։ Երիտասարդ փանքն ասում է, որ իրենց` փանքերին և մետալիստներին, ծնում է հենց նույն հասարակությունն իր երկերեսանիությամբ։ Երիտասարդները միանում են այդ շարժումներին` առօրյայից հեռանալու և «իրենց թատրոնը» խաղալու համար։ Էկրանին երևում է դիահերձարանի երիտասարդ աշխատողը, աղջիկը, որ որոշել է վերջ տալ իր կյանքին, կրիշնաիստ տղան։ Երկար մազերով մարդը պատմում է, թե ինչու են իրեն ձերբակալել։ Արծածվում է թմրամոլության թեման, որն արդիական էր դարձել հակաալկոհոլային արշավի ժամանակ։ Երիտասարդ մայրիկն անհանգստացած է իր աղջկա ապագայի համար` Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո, իսկ աֆղանցի զինվորներն իրենց օտար են զգում իրենց տանն ու 20 տարեկանում խիստ «ծերացած» են զգում իրենց։ Ֆիլմն ավարտվում է խորհրդանշական կադրերով. «հույսի կապույտ ծովում»` երիտասարդ լատվիացի ռեժիսորի սիրողական ֆիլմում կանգնած մարդկանց տեսարանով։
Նկարահանող խումբ
խմբագրել- Ռեժիսոր՝ Յուրիս Պոդնիեկս
- Սցենարի հեղինակներ՝ Աբրամ Կլյոցկին, Յուրիս Պոդնիեկս
- Օպերատոր՝ Կալվիս Զալցմանիս
- Կոմպոզիտոր՝ Մարտինշ Բրաունս
Մրցանակներ
խմբագրել- «Մեծ բյուրեղապակի» մրցանակ, տարվա լավագույն վավերագրական ֆիլմ անվանակարգում (1986)
- Ամերիկյան վավերագրական կինոյի միջազգային ասոցացիայի մրցանակ (1987)
- «Նիկա» մրցանակ, լավագույն ոչ խաղարկային ֆիլմի համար (1987)
- Կրակովի կարճամետաժ ֆիլմերի միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակ (1987)
- Թբիլիսիի Երիտասարդ կինեմատոգրաֆիստների համամիութենական կինոփառատոնի գլխավոր մրցանակ (1987)
- Կաննի միջազգային կինոփառատոնի FIPRESCI մրցանակ (1988)
- Բեռլինում միջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրի մասնակցություն (1988)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ[3]
Շարունակություն
խմբագրելՅուրիս Պոդնիեկսը մտադիր էր վերադառնալ իր հերոսներին 10 տարի անց։ 1992 թվականին ամռանը Յուրիսը մահանում է։ Ֆիլմի շարունակությունը 1997 թվականին թողարկում է առաջին ֆիլմի մոնտաժող Անտրա Ցիլինսկան։ Ֆիլմը հրապարակվել է Յուրիս Պոդնևվսկու ստուդիայում «Հե՞շտ է լինել... 10 տարի անց» (լատիշ․՝ «Vai viegli?.. Pēc 20 gadiem»)[4][5] անվանումով։ Նոր ֆիլմում առաջին ֆիլմի դերասաններն արդեն 40 տարեկան են և ավելի, նրանց երեխաներն այն նույն տարիքին են, որքան իրենք էին խորհրդային ֆիլմում[6][7]։ 2010 թվականին Անտա Ցիլինսկան թողարկում է այս ցիկլի նոր` «Արդյո՞ք հեշտ է ... 20 տարի անց» ֆիլմը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Фильм как эпоха
- ↑ Подниекс. Легко ли быть молодым?
- ↑ Энциклопедия отечественного кино(չաշխատող հղում)
- ↑ «Легко ли быть…? 10 лет спустя». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ ««Легко ли быть молодым?»: фильм Юриса Подниекса». Արխիվացված է օրիգինալից 2014-07-28-ին. Վերցված է 2019-02-07-ին.
- ↑ «Легко ли…? 20 лет спустя». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 25-ին.
- ↑ «Cinema: О Латвии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 7-ին.
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հե՞շտ է երիտասարդ լինել» ֆիլմը latfilma.lv կայքում(անգլ.)
- «Հե՞շտ է երիտասարդ լինել» ֆիլմը(չաշխատող հղում) «Энциклопедия отечественного кино» կայքում
- Հոդվածներ ֆիլմի մասին Արխիվացված 2016-03-05 Wayback Machine «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Подстреленные птицы. Воспоминания о Гвидо Звайгзне, Юрисе Подниексе, Андрисе Слапиньше» «Искусство кино» ամսագրի կայքում