Հելլենիստական փիլիսոփայություն
Հելլենիստական փիլիսոփայություն է կոչվում փիլիսոփայության զարգացման այն ժամանակահատվածը, որը հաջորդել է Արիստոտելին։ Հելլենիստական շրջանի փիլիսոփայության առանձնահատկություններից մեկը նրա բարոյագիտական ուղղվածությունն է ու փորձը՝ ընդունելու հին արևելյան փիլիսոփայության որոշ դրույթներ։
Ծագում
խմբագրելԱլեքսանդր Մակեդոնացու արևելյան արշավանքներից հետո ստեղծվում է հսկայական մի պետություն, որը մեծ զորավարի մահվանից հետո բաժանվում է երեք մասի։ Հունական և տեղական-ազգային մշակույթների միախառնումից գոյանում է նոր մշակույթ, որն ընդունված է անվանել հելլեսնիստական։ Միաժամանակ, որպես հունական մշակույթի անբաժան մասնիկ՝ հունական փիլիսոփայությունում սկիզբ է առնում հելլենիստական փիլիսոփայությունը։ Հելլենիստական դարաշրջանում Առաջավոր Ասիայի ժողովուրդների հոգևոր կյանքում տեղի ունեցան մեծ փոփոխություններ
Առանձնահատկությունները
խմբագրելՀելլենիզմի դարաշրջանում հասարակական կյանքում տեղի ունեցած պատմաքաղաքական ու մշակութային փոփոխություններն իրենց կնիքն են թողնում նաև փիլիսոփայական մտքի զարգացման վրա։ Փիլիսոփայության կենտրոնում հայտնում է մարդը, որին առաջին հերթին մտահոգում են սեփական կեցության ավտանգության և երջանկության խնդիրները։ Անհատապաշտությունը դառնում է փիլիսոփայական մտածումների առանցքը։ Թուլանում է հետաքրքրությունը տեսական մտքի նկատմամբ, եթե Արիստոտելը տեսական-հայեցողական կյանքն էր համարում երանելի կեցություն և բարձրագույն բարիք, ապա հելլենիստական դարաշրջանի փիլիսոփայության մեջ տեսական գիտելիքները կորցնում են իրենց ինքնուրույն և ինքնաբավ արժեքը։
Նոր ուղղություններ
խմբագրելՀելլենիզմի դարաշրջանում իրենց գոյությունը շարունակում են պլատոնական և արիտոտելական դպրոցները, իսկ դրանց զուգահեռ ձևավորվում էին փիլիսոփայության նոր ուղղություններ՝ ստոիցիզմը, էպիկուրականությունը և սկեպտիցիզմը։