Հելմուտ Բերգեր
Հելմուտ Բերգեր (գերմ.՝ Helmut Berger, մայիսի 29, 1944[1][2][3][…], Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] - մայիսի 18, 2023[5][6], Զալցբուրգ, Ավստրիա), իսկական ազգանունը` Շտայնբերգեր, ավստրիացի դերասան։
Հելմուտ Բերգեր | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | մայիսի 29, 1944[1][2][3][…] |
Ծննդավայր՝ | Բադ Իսչլ, Գմունդեն, Վերին Ավստրիա, Ավստրիա[4] |
Վախճանի թիվ՝ | մայիսի 18, 2023[5][6] (78 տարեկան) |
Վախճանի վայր՝ | Զալցբուրգ, Ավստրիա |
Քաղաքացիություն՝ | Ավստրիա |
Մասնագիտություն՝ | դերասան, կինոդերասան, թատրոնի դերասան, հեռուստատեսային դերասան և կինոռեժիսոր |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0000918 |
Կենսագրություն
խմբագրելԲերգերը ծնվել է Բադ-Իշլում, մանկությունն անց է կացրել Զալցբուրգում և ֆրանցիսկյան դպրոց է հաճախել Ֆելդքրիխում։ 18 տարեկանում Բերգերը տեղափոխվել է Լոնդոն` դերասանական վարպետություն սովորելու։ Ուսման վարձը վճարելու համար նա մատուցող է աշխատել։ 1965 թվականից սովորել է Պերուջի համալսարանում և նկարահանվել է էպիզոդիկ դերերում[7]։ 1964 թվականին Բերգերը ծանոթացել է Լուկինո Վիսկոնտիի հետ, ով հետագայում նրան դեր է տվել «Վհուկներ» ֆիլմի «Այրված վհուկ» դրվագում։ Վիսկոնտին դարձել է Բերգերի գլխավոր ռեժիսորը, իսկ նրանց հոմոսեքսուալ հարաբերությունները տևել են մինչև Վիսկոնտիի մահը։ Բերգերին համաշխարհային ճանաչում է բերել Մարտին ֆոն Էսսենբեկի դերը «Աստվածների վախճանը» ֆիլմում, որը Նյու Յորք Թայմսի կինոքննադատ Վինսենտ Կէնբին կոչել է «տարվա դեր»[8], և Լյուդվիգ Երկրորդի դերը «Լյուդվիգ» ֆիլմում։ «Աստվածների վախճանը» ֆիլմի տեսարաններից մեկում Բերգերը կանացի հագուստով ծաղրում է երգը, որը Մարլեն Դիտրիխը կատարել է իր հայտնի «Երկնագույն հրեշտակը» ֆիլմում։ Ավելի ուշ ֆիլմերում ռեժիսորները հիմնականում շահագործում էին Բերգերի սեքսուալ կերպարը[7], ինչը թույլ է տվել Անդրեյ Պլախովին կասկածել Բերգերի սեփական դերասանական տաղանդի առկայությանը[9]։ 1976 թվականին մահացել է Լուկինո Վիսկոնտին, ինչի պատճառով Բերգերը խորը դեպրեսիայի մեջ է ընկել։ Վիսկոնտիի մահվան առաջին տարելիցին Բերգերն ինքնասպանության փորձ է արել[9].
Բերգերը շատ է նկարահանվել 80-ականներին և 90-ականներին, այդ թվում և` հեռուստատեսությունում, սակայն նրա ուշ շրջանի բոլոր գործերը զիջում են Վիսկոնտիի նկարահանած ֆիլմերին։ 1983-1984 թվականներին նա անգամ նկարահանվել է ամերիկյան հայտնի «Դինաստիա» օճառային օպերայում։
Հելմուտ Բերգերն ակնհայտ բիսեքսուալ է, նրան սիրավեպեր են վերագրվում երկու սեռերի հայտնի կերպարների հետ։ Նա շատ է հայտնվել գերմանական ու ավստրիական հեռուստաընկությունների թոք-շոուներում (ինչը հաճախ սկանդալներով է ավարտվել)։ 1998 թվականին Բերգերը հրատարակել է ինքնակենսագրական «Ich» (Ես)[10] գիրքը, որի մեծ մասը նվիրված է իր անձնական կյանքին։
Ֆիլմեր
խմբագրելՏարի | Անվանում | Բնագիր անվանում | Ռեժիսոր | Նշումներ |
---|---|---|---|---|
1964 | Կարուսել | La Ronde | Վադիմ Ռոժե | Չի հիշատակվում լուսագրերում[11] |
1967 | Վհուկներ | Le streghe | Լուկինո Վիսկոնտի | Ֆիլմը բաղկացած է հինգ դրվագներից, որոնք նկարահանվել են տարբեր ռեժիսորների կողմից |
1968 | Երիտասարդ վագրեր | I giovani tigri | Антонио Леонвиола | |
1969 | Դուք գիտե՞ք, թե ինչ է արել Ստալինը կանանց համար | Sai cosa faceva Stalin alle donne? | Մաուրիցիո Լիվերանի | |
Աստվածների վախճանը | La caduta degli dei | Լուկինո Վիսկոնտի | Առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը` լավագույն նորահայտ դերասան անվանակարգում | |
1970 | Դորիան Գրեյի դիմանկարը | Dorian Gray | Մասիմո Դալամանո | |
Ֆինցի Կոնտինի այգին | Il giardino dei Finzi-Contini | Վիտորիո դե Սիկա | ||
1971 | Արյունոտ թիթեռնիկ | Una farfalla con le ali insanguinate | Դուչո Տեսարի | |
1972 | Հայտնի շարասյունը | La colonna infame | Նելո Ռիզի | |
Կեղծ սիրուհին | La fausse maitresse | |||
Լյուդվիգ | Ludwig | Լուկինո Վիսկոնտի | «Դեվիդ դի Դոնաթելլո» հատուկ մրցանակ | |
1973 | Խմբապար | Reigen | Օտտո Շենկ | |
Շատակերները | Les Voraces | Սերժիո Գոբբի | ||
Ապաշխարանքի օրը | Ash Wednesday | Լարրի Փիրս | ||
1974 | Ընտանեկան դիմանկար ինտերիերում | Gruppo di famiglia in un interno | Լուկինո Վիսկոնտի | |
1975 | Անբարոյականների կլանը | El clan de los inmorales | Խոսե Գուտերես Մեսո | |
Ռոմանտիկ անգլուհին | The Romantic Englishwoman | Ջոզեֆ Լոուզի | ||
1976 | Սալոն Քիթի | Salon Kitty | Թինթո Բրաս | |
Հաղթանակ Էնթեբեում | Victory At Entebbe | Մարվին Չոմսկի | ||
1977 | Գլխաշորով գազանը | La belva col mitra | Սերժիո Գրիկո | |
1978 | Մեծ ճակատամարտ | Il grande attacco | Ումբերտո Լենցի | |
Հինգերորդ պատվիրանը | Das fünfte Gebot | Դուչո Տերասի | ||
1979 | Սրբի վերադարձը | Return of the Saint | Բրիտանական հեռուստատեսային սերիալի դրվագներից մեկը | |
1980 | Հերոին | Eroina | Մասիմո Պիրի | |
Ֆանտոմաս | Fantômas | Հեռուստատեսային մինի սերիալ (4 սերիա) | ||
1981 | Իմ կինը կախարդուհի է | Mia moglie è una strega | ||
Le Rose di Danzica | Ալբերտո Բեվիլակվա | Հեռուստատեսային մինի-սերիալ | ||
1982 | Որսորդներ | Die Jäger | Կարոյ Մակ | |
Flüchtige Bekanntschaften | Մարիան Լյուդկե | Հեռուստատեսային ֆիլմ | ||
1983 | Կանայք | Femmes | Թանա Կալեի և Դեվա Տանմայո | |
Թունել | Tunnel | |||
Մեծ փոխադրամիջոց | Veliki transport | Վելկո Բուլաիչ | ||
Victòria! La gran aventura d’un poble | Անտոնի Ռիբաս | |||
Victòria! 2: La disbauxa del 17 | Անտոնի Ռիբաս | |||
1983/1984 | դինաստիա | Dynasty | Տասը դրվագ | |
1984 | Victòria! 3: El seny i la rauxa | Անտոնի Ռիբաս | ||
1985 | Զմրուխտ օպերացիա | Code Name: Emerald | Ջոնաթան Սէնգեր | |
1987 | Հելենա | Helena | Ջանկարլո Սոլդի | Հեռուստասերիալ |
1988 | Անդեմները | Faceless | Հեսուս Ֆրանկո | |
1989 | Պուրիտանուհին | La puritana | Նինի Գրասիա | |
I promessi sposi | Հինգսերիանոց հեռուստատեսային մինի սերիալ | |||
1990 | Կնքահայրը-3 | The Godfather: Part III | Ֆրէնսիս Ֆորդ Կոպոլա | |
1992 | Ադելաիդա | Adelaide | Լուչիո Գաուդինո | |
1993 | Boomtown | Քրիստոֆ Շրեվե | Հեռուստատեսային ֆիլմ | |
Լյուդվիգ 1881 | Ludwig 1881 | Դոնատելո Դուբինի, Ֆոսկո Դուբինի | Բերգերը կյանքում երկրորդ անգամ խաղացել է Լյուդվիգ Երկրորդ արքայի դերը | |
Van Loc: un grand flic de Marseille | Հեռուստասերիալ; Բերգերը խաղացել է դրվագներից մեկում | |||
1995 | Դրեյֆուսի գործը | L’affaire Dreyfus | Իվ Բաուսե | Հեռուստատեսային ֆիլմ |
1996 | Փարավոնի ստվերը | L’ombre du pharaon | Souheil Ben-Barka | |
1997 | Վերջին հարվածը | Ultimo taglio | Մարսելո Ավալոնե | |
Թեո | Teo | Սինցիա Տերոնե | Հեռուստատեսային ֆիլմ | |
1999 | Արմավենիների տակ | Unter den Palmen | Միրիամ Կրույշոփ | |
2004 | Քաղցրիկը | Honey Baby | Միկա Կաուրիսմյակի | |
2005 | Damals warst Du still | Ռայներ Մատսուտանի | Հեռուստատեսային ֆիլմ | |
2009 | Արյան ընկերությունւ | Blutsfreundschaft | Փեթեր Քյորն | |
2009 | Երկաթե խաչ | Iron Cross | Ջոշուա Նյուտոն | |
2011 | Մարդասպան քույրերը | Mörderschwestern | Փեթեր Քյորն | |
2014 | Սեն Լորան։ Ոճը ես եմ | Saint Laurent | Բերթրան Բոնելո |
Պարգևներ և մրցանակներ
խմբագրել1969 թվականին Բերգերն առաջադրվել է «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությանը «Աստվածների վախճանը» ֆիլմում խաղացած դերի համար, իսկ Լյուդվիգի դերը նրան բերել է Իտալիայի ազգային «Դեվիդ դի Դոնաթելո» կինոմրցանակը։ 2007 թվականին Բերգերն արժանացել է Բեռլինի կինոփառատոնի «Թեդի» հատուկ մրցանակին (մրցանակը տրամադրվում է այն կինոաշխատանքների համար, որոնք քննարկում են սեռական փոքրամասնությունների խնդիրները)։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120454874 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Schauspiellegende Helmut Berger ist tot (գերմ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Schauspieler Helmut Berger ist tot — 2023.
- ↑ 7,0 7,1 Hans-Michael Bock The concise Cinegraph: encyclopaedia of German cinema. — Berghahn Books, 2009. — С. 36. — 574 p. — ISBN 9781571816559
- ↑ Рецензия на «Гибель богов» на Amazon.com
- ↑ 9,0 9,1 Плахов, А. С. (28 мая 1994). «Двойной юбилей на фоне "Голубого ангела"». КоммерсантЪ. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 31-ին.
- ↑ Berger, Helmut: Ich : die Autobiographie
- ↑ Хельмут Бергер на IMDB
Արտաքին հղումներ
խմբագրել- Հելմուտ Բերգեր (անգլ.) Internet Movie Database կայքում
- Մեծ հանրագիտարանային բառարան
- Հելմուտ Բերգերի ոչ պաշտոնական կայքը, ներառում է Ich-ի թարգմանությունը Արխիվացված 2008-05-09 Wayback Machine (անգլ.)
- Հելմուտ Բերգերը «Լյուդվիգ» ֆիլմում աշխատանքի մասին ՅուԹյուբում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հելմուտ Բերգեր» հոդվածին։ |