Հեծանվային սպորտ
Հեծանվային սպորտ, մարզաձև, որին մասնակցում էին միայն տղամարդիկ, իսկ 1984 թվականից՝ նաև կանայք։
Հեծանվային սպորտ | |
---|---|
Տեսակ | հեծանվավազք, սպորտ և օլիմպիական մարզաձև |
Տարբերվում է | հեծանվավազք և bicycle touring? |
Պորտալ | Portal:Cycling? |
Cycling (sport) Վիքիպահեստում |
Մրցությունները տեղի են ունենում հեծանվահրապարակում և հատուկ խճուղում։
Խճուղային հեծանվավազքի մրցումներում խաղարկվում են երկու մրցաձևեր՝ խմբակային և թիմային մրցավազքեր։ Հեծանվահրապարակային սպորտում խաղարկվում են 1 կիլոմետր արագընթաց հեծանվավազքի, 1 կմ հիտ տեղից, 4 կմ անհատական հետապնդման և 4 կմ թիմային հետապնդման հեծանվավազքի առաջնություններ։
Աշխարհի, Եվրոպայի և պետությունների առաջնություններում կանայք մրցում են 1 կմ արագընթաց վազքում, 3 կմ հետապնդման մրցավազքում, 500 մետր հիտ՝ տեղից վազքում և խմբակային խճուղային վազքում։ Տարբեր տեսակի մրցումներրում տղամարդիկ մրցում են նաև երկտեղանոց հեծանիվներով՝ 2 կմ հեծանվահրապարակային, առաջատարի ետևից հեծանվահրապարակային մրցավազքերում և այլն։
Պատմություն
խմբագրելՀեծանվային սպորտի առաջին պաշտոնական մրցումները կայացել են 1869 թվականին Ֆրանսիայում փայտաշեն հեծանիվներով։ Աշխարհի առաջին առաջնությունները կազմակերպվել են Չիկագոյում (1893) և Կոպենհագենում (1921)։
Հեծանվային սպորտը Հայաստանում
խմբագրելՀայաստանում հեծանվային սպորտը հիմնադրվել է անվանի հեծանվորդ Ռ. Ավշարովի նախաձեռնությամբ 1926 թվականին։ Հայ հեծանվորդներից հաջողության են հասել Ա. Բոյաջյանը, Տ. Ավագյանը, Վ. Հայրապետյանը, Հ. Ավետիսյանը, Ն. Հովհաննիսյանը, Հ. Քոչարյանը, Ն. Ավետիսյանը, Օ. Կլևցովը, Մ. Շաբոյանը և այլք[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Միքայել Իսպիրյան, Վահրամ Առաքելյան, Մարզական հանրագիտարան, Երևան, 2007, էջ 203։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեծանվային սպորտ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 342)։ |