Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա

Հեղափոխական Ռուսաստանի նկարիչների ասոցիացիա, ԱԽՌՌ (ռուսերեն՝ AXPP - Ассоциация художников революционной России) (1928 թվականից՝ Հեղափոխության նկարիչների ասոցիացիա, ԱԽՌ), մասսայական գեղարվեստական միավորում, որը կարևոր դեր է խաղացել սովետական նկարիչների համախմբման և արվեստը մասսաների մեջ տարածելու գործում։

ԱԽԽՌ անդամները, 1926թ․ (Եվգենի Կացման, Իսաակ Բրոդսկի, Յուրի Ռեպին, Ալեքսանդր Գրիգորիև, Պավել Ռադիմով)

Պատմություն

խմբագրել

Հիմնվել է 1922 թվավանին։ Միավորման անդամները, հետևելով պերեդվիժնիկների ավանդույթներին, ձգտել են կոմունիստական գաղափարախոսությունը փոխադրել արվեստի մեջ, հիմք դնելով սոցիալիստական ռեալիզմին։ Առաջ են քաշել «գեղարվեստական վավերագրության» և «հերոսական ռեալիզմի» լոզունգները։ Նրանց գործերում ռեալիստական միտումների ու հերոսական-ռոմանտիկական ձգտումների կողքին որոշ դեպքերում ի հայտ են եկել կենցաղագրության ու նատուրալիզմի միտումներ։

ԱԽՌՌ-ում առաջատար դեր են խաղացել նկարիչներ Բոգորոդսկին, Բրոդսկին, Գերասիմովը, Դրեկովը, Իոգանսոնը, Մալյուտինը, Ռյաժսկին և ուրիշներ։ Միավորումը ՌՍՖՍՀ-ում և մյուս հանրապետություններում ունեցել է մոտ 40 մասնաճյուղ, հրատարակել է «Արվեստը մասսաներհն» հանդեսը (1929-1930)։ Կազմակերպել է մոտ 70 ցուցահանդես Մոսկվայում և այլ քաղաքներում։ Գոյատևել է մինչև 1932 թվականը։

Միավորման մասնաճյուղ է եղել (հիմնադրվել է 1926 թվականին) նաև Խորհրդային Հայաստանում, որի կազմի մեջ են մտել Գյուրջյանը, Արա Սարգսյանը, Սերգեյ Արուտչյանը, Վահրամ Գայֆեճյանը և ուրիշներ, որոնք իրենց ստեղծագործություններում պատկերել են նոր իրականությունը։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 345