Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիա

Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիա (ՀԻՀԿ) (երբեմն նաև՝ Ժնևյան կոնվենցիա)[1] (անգլ.՝ Universal Copyright Convention), հեղինակային իրավունքի պաշտպանության մասին միջազգային համաձայնագիր, գործում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Ընդունված է Ժնևում հեղինակային իրավունքի մասին միջկառավարական կոնֆերանսի կողմից, 1952 թվականի սեպտեմբերի 6-ին։ Կոնվենցիայի նպատակն այն էր, որ ոչ մի երկիր չպետք է մնա հեղինակային իրավունքի պաշտպանության միջազգային համակարգի շրջանակներից դուրս[2]։

ՀԻՀԿ
Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիա
Պայմանագրի տիպ միջազգային համաձայնագիր
Ուժի մեջ է մտել 1952 թվականի սեպտեմբերի 6-ին

Բովանդակությունը

խմբագրել

ՀԻՀԿ -ն ապահովում է հեղինակային իրավունքի պաշտպանության ավելի ցածր մակարդակ, քան Բեռնի կոնվենցիան։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Ժնևյան կոնվենցիան մշակվել և ընդունվել է հնարավորինս շատ պետություններ իրեն միացնելու նպատակով, այդ թվում նաև այն՝ պետություններին, որոնք ինչ-որ կամ ինչ պատճառով չի կարող ապահովել հեղինակային իրավունքի պաշտպանության մակարդակը Բեռնի կոնվենցիայով։

Ի տարբերություն Բեռնի կոնվենցիայի (որը բխում է հեղինակային իրավունքների պահպանության համար բավարար հիմքեր ստեղծման փաստից), ՀԻՀԿ-ն նախատեսում է, առանձին անդամ պետությունում նման կատարողական պաշտպանություն ձևակերպել։ Որոշ երկրներում տվյալ ձևակերպումները պաշտպանված լինելու համար անհրաժեշտ են նմուշներ, օրինակ՝ գրանցում կամ այլ ֆորմալ գործողություն։ Ուստի ՀԻՀԿ-ի երրորդ հոդվածում սահմանվում է, որ նման պահանջները համարվում են կատարված՝ եթե, սկսած առաջին հրատարակությունից, բոլոր նմուշները, օրինակները պետք է ունենան շրջանակով կից լատինական C տառի տեսքով նշանը (© — հեղինակային իրավունքի պահպանության նշանը ), տվյալ հրատարակության սեփականատիրոջ անունով և առաջին լույսընծայման տարեթվով։ Հեղինակային իրավունքների պահպանության նվազագույն ժամկետը, սահմանված ՀԻՀԿ-ով կազմում է քսանհինգ տարի։

Հեղինակային իրավունքի մասին համաշխարհային կոնվենցիան սահմանեց հատուկ կանոններ Բեռնի կոնվենցիայի անդամ պետությունների համար։ Առաջին կանոնից բխում է, որ եթե 01.01.1951 թվականից հետո որևէ երկիր դուրս գա Բեռնի միությունից, այն արտադրանքը կամ որևէ այլ բան, որի ծագման երկիրը համարվում է տվյալ պետությունը, չի օգտագործվի Բեռնի միության երկրներում, ըստ Համաշխարհային կոնվենցիայի[2]։

Երկրորդ կանոնը սահմանում է, որ ՀԻՀԿ-ի դրույթները չեն կիրառվում Բեռնի կոնվենցիայով կապված երկու երկրների հարաբերությունների միջև[3]։

1971 թվականի փետրվարի 5-ից 24-ը Փարիզում տեղի ունեցավ կոնֆերանս, որը նվիրված էր ՀԻՀԿ-ի դիտմանը, ըստ, որի 24.07.1971 թվականին ընդունվեց Կոնվենցիայի նոր վավերական տարբերակը։

ԽՍՀՄ-ը 1973 թվականի հունիսի 27-ին միացել է ՀԻՀԿ-ին[4]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Всемирная конвенция об авторском праве, Женева». www.rupto.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 5-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  2. 2,0 2,1 «Всемирная конвенция об авторском праве». www.copyright.ru. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  3. «Всемирная конвенция об авторском праве • Справочник по законодательству «Наука, законодательство и право»». elementy.ru (ռուսերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
  4. «Other IP Treaties».

Արտաքին հղումներ

խմբագրել