Հեղինակի՜ն, հեղինակի՜ն (ֆիլմ)

«Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» (անգլ.՝ Author! Author!), ամերիկյան գեղարվեստական ֆիլմ, որը նկարահանված է 1982 թվականին։ Ֆիլմի ռեժիսորն է Արթուր Հիլլերը։ Գլխավոր դերակատարներն են Ալ Պաչինոն, Ուելդ Թյուեսդին և Դայան Քենոնը։

Հեղինակի՜ն, հեղինակի՜ն
անգլ.՝ Author! Author!
«Հեղինակի՜ն, հեղինակի՜ն» ֆիլմի շապիկը
Երկիր ԱՄՆ
Ժանրռոմանտիկ կատակերգություն և հումորային դրամա
Թվական1982
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱրթուր Հիլլեր[1][2]
ՊրոդյուսերԻրվին Ուինքլեր
Սցենարի հեղինակԻսրայել Խորովից
ԴերակատարներԱլ Պաչինո[2][3], Դայան Քենոն[3], Թյուզդի Ուելդ[3], Ալան Քինգ[3], Բոբ Էլիոթ[3], Ռեյ Գուլդինգ[3], Բոբ Դիշի[3], Ջեյմս Թոլքան[3], Բոբ Էլիոթ[3], Ռիչարդ Բելցեր[4], Էրի Մեյերս[4], Անդրե Գրեգորի[4] և Էրիկ Գարի[4]
ՕպերատորՎիկտոր Ջ․ Քեմփեր
ԵրաժշտությունԴեյվ Գրուզին
ՄոնտաժՈւիլյամ Հ․ Ռեյնոլդս
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Կինոընկերություն20th Century Studios
Տևողություն107 րոպե
MPAA վարկանիշ12+
ԿինոՊոիսկID 4877

Ֆիլմի պրեմիերան կայացել է 1982 թվականի հուլիսի 18-ին։ Ֆիլմը կարող են դիտել 13 տարեկանից բարձր երեխաները՝ ծնողների հետ միասին։

Սյուժե

խմբագրել

Ֆիլմի գլխավոր հերոսը հայազգի դրամատուրգ Այվեն Տրավալյանն է։ Նա աշխատում է Բրոդվեյի թատրոնում։ Գրում է պիեսներ ներկայացումների համար։ Շատ շուտով պետք է կայանա նրա նոր պիեսի պրեմիերան, որի վրա աշխատել է շուրջ երկու տարի։ Սակայն պրոդյուսերը անընդհատ հետաձգում է ամեն ինչ, պրեմիերան նույնպես հետաձգվում է։

Այվենին նոր անհաջողություն էլ է սպասվում․ նրան լքում է կինը՝ Գլորիան։ Դրամատուրգն իր հինգ երեխաների հետ մնում է միայնակ՝ իր հարազատ որդու և Գլորիայի նախկին երեք ամուսնություններից լույս աշխարհ եկած չորս երեխաների հետ։ Սցենարիստի կյանքի այս ծանր հատվածը ամոքում է դերասանուհի Էլիս Դեթրոյտը։ Վերջինս խաղում է Այվենի նոր ներկայացման գլխավոր դերը։

Դերերում

խմբագրել
Դերասան Դեր
Ալ Պաչինո Այվեն Տրավալյան
Դայան Քենոն Էլիս Դեթրոյտ
Ուելդ Թյուսդեյ Գլորիա Տրավալյան
Բոբ Դիշի Ֆայնշտայն
Բոբ Էլիոթ Պատրիկ Դիկլեր
Ռեյ Գոուլդինգ Ջեկի Դիկեր
Էրիկ Գարի Իգոր
Ալան Քինգ Կրեպլիխ
Անդրե Գրեգորի Ջի Ջի
Արի Մայերս Դեբի
Էլվա Ջոզեֆսոն (Լեֆ) Բոնի

Նկարահանող անձնակազմ

խմբագրել
  • Սցենարի հեղինակ՝ Իսրայել Խորովից
  • Ռեժիսոր՝ Արթուր Հիլլեր
  • Պրոդյուսեր՝ Իրվին Ուինկլեր
  • Օպերատոր՝ Վիկտոր Ջեյ Քեմպեր
  • Կոմպոզիտոր՝ Դեյվ Գրուզին
  • Նկարիչ՝ Ջին Ռուդոլֆ
  • Մոնտաժ՝ Ուիլյամ Ռեյնոլդս

Հետաքրքիր փաստեր

խմբագրել
  • Իսրայել Խորովիցը գրել է սցենարը իր իսկ կյանքից․ նա միայնակ դաստիարակել է երեք երեխաներին[5]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել