Հեմյունունու
Հեմյունունու (եգիպ.՝ Ḥm Jwnw) Հին Եգիպտոսի 4-րդ դինաստիայի շրջանի ճարտարապետ։ Գիզայում գտնվող Փարավոն Խուֆուի Բուրգի ենթադրյալ ճարտարապետն է[1][2]։ Որպես վեզիր՝ դատարանի ամենակարևոր անդամներից մեկն էր և պատասխանատու էր արքայական բոլոր գործերի համար։ Նրա դամբարանը գտնվում է Խուֆուի բուրգի մոտ։
Հեմյունունու | |
---|---|
Ծնվել է | մ.թ.ա. 3 հազարամյակ |
Մահացել է | մ.թ.ա. 26-րդ դար |
Hemiunu Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելՀեմյունուի ծագումը անհայտ է։ Նա համարվում է Մեդումից եկած արքայազն Նեֆերմատի և նրա կնոջ՝ Իտեթի որդին[3], Խուֆուի եղբորորդին և Սնեֆերուի թոռը։ Ուներ երեք քույր և եղբայրներ։ Կնոջ և երեխաների մասին տեղեկություն չկա։
Վեզիրի պաշտոնը ժառանգել էր հորեղբայր Քանեֆերից, իսկ վերջինը՝ Նեֆերմատից[4]։
Կոչում
խմբագրելԴամբարանում անվանել են թագաժառանգ, փարավոնի որսորդ՝ Ստորին Եգիպտոսում։ Հիլդեսհայմում գտնվող արձանի վրա գրված են տիտղոսներ՝ «Գերագույն դատավոր և մեծ տիրակալ», «Թոթի հինգ տան մեծը»[5]։
Մահացել է հիվանդությունից՝ Մեծ Բուրգի կառուցումից առաջ։
Դամբարան
խմբագրելԴամբարանը գտնվում է Խուֆուի բուրգի մոտ։ Քարերի վրա կան Խուֆուի թագավորության օրոք արված նշումներ[6] ։ Արձանը[7] գտնվում է Գերմանիայի Պելիզեուս թանգարանում։ Այդ ժամանակվա համար անսովոր է դամբարանում երկու թաղման պալատների առկայությունը, որոնցից մեկը հավանաբար նրա կանանցից մեկին է[8]։ 1912 թվականի մարտին հյուսիսային Սերդաբում գերմանացի եգիպտագետ Հերման Յունկերը գտավ Հեմյունունու ամբողջ երկարությամբ կրաքարային արձանը, որն այսօր ցուցադրված է Հիլդեսհայմի Ռոմեր և Պիլիզաուս թանգարանում (Գերմանիա)։ Արձանի եզակիությունը արտաքին տեսքի իրական պատկերման մեջ է։ Քեոփսի դարաշրջանից պահպանվել են քիչ թվով ճարտարապետական և գեղարվեստական հուշարձաններ[9]։ Դամբարանում կան գողության արձանագրություններ, որի ժամանակ կոտրել են աջ թևը և գլուխը։ Արձանի դեմքը վերականգնվել է ըստ նրա կրաքարային պրոֆիլի դիմանկարի[10]։
Նշումներ
խմբագրել- ↑ De Camp, p. 35
- ↑ Shaw, p. 89
- ↑ Dieter Arnold The Encyclopaedia of Ancient Egyptian Architecture. — I.B.Tauris, 2002.
- ↑ Cambridge Ancient History. — Cambridge University Press, 2000.
- ↑ «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 11-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) page about G 4000, the tomb of Hemiunu - ↑ Strudwick, p. 157
- ↑ Tiradritti, p. 13
- ↑ Jánosi, Peter Гиза при IV династии. История строительства и размещения некрополя в Древнем царстве. = Giza in der 4. Dynastie. Die Baugeschichte und Belegung einer Nekropole des Alten Reiches. — Вена: Verlag der Österreichischen Akademie der Wissenschaften, 2005. — Т. 1: Die Mastabas der Kernfriedhöfe und die Felsgräber. — С. 125. — ISBN 3-7001-3244-1
- ↑ Wolfgang Helck Hemiunu (нем.) // Lexikon der Ägyptologie. —Harrassowitz, Wiesbaden, 1977. — Т. 2: Erntefest – Hordjedef. — ISBN 3-447-01901-8.
- ↑ Metropolitan Museum of Art (New York N.Y.) Egyptian Art in the Age of the Pyramids. — Metropolitan Museum of Art, 1999. — 562 с. — ISBN 9780870999079
Ծանոթագրություններ
խմբագրել- Dieter Arnold, The Encyclopaedia of Ancient Egyptian Architecture, I.B.Tauris, 2002
- Nigel C. Strudwick, Texts from the Pyramid, SBL, 2005
- Cambridge Ancient History by Cambridge University Press, 2000
- Francesco Tiradritti, Arte egizia, Giunti, 2002
- Lyon Sprague De Camp, Catherine Crook De Camp, Ancient Ruins and Archaeology, Doubleday, 1964
- Ian Shaw, The Oxford History of Ancient Egypt, Oxford University Press, 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեմյունունու» հոդվածին։ |