Հենզել Գեղամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենզել Վրթանեսի Գեղամյան (մայիսի 28, 1938, Չիգամլու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, կենսաբանական գիտությունների դոկտոր։
Հենզել Գեղամյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 28, 1938 (86 տարեկան) Չիգամլու, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Բնակության վայր(եր) | Ֆրանսիա |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Ֆրանսիա և Հայաստան |
Մասնագիտություն | գիտնական |
Ալմա մատեր | Հայաստանի ազգային ագրարային համալսարան (1962) |
Գիտական աստիճան | կենսաբանական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1938 թվականի մայիսի 28-ին, Արտաշատի շրջանի Ազատավան գյուղում, Սայաթ-Նովայի անվան հայկական գուսանական երգի անսամբլի մեներգիչ Վրթանես Գեղամի Հովսեփյանի ընտանիքում։
1944-1954 թթ. սովորել է Երևանի թ. 29 արական միջնակարգ դպրոցում։ 1957-1962 թթ. ուսանել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ագրոնոմիական ֆակուլտետում։ 1966-69 թթ. Օբնինսկ քաղաքի բժշկական ռադիոլոգիայի ինստիտուտի ասպիրանտուրայում «Ռադիոիզոտոպների վարքը շրջակա միջավայրում» թեմայով պաշտպանել է ատենախոսություն ՝ ղեկավարությամբ նշանավոր կենսաբան, պրոֆեսոր Նիկոլայ Տիմոֆեև-Ռեսովսկու։ 19670-1975 թթ. աշխատել է ՀԽՍՀ ԳԱ Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի գիտահետազոտական ինստիտուտում։
1975 թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Ֆրանսիա։ Աշխատել է «Փարիզ-7» համալսարանի անտառի էկոլոգիայով զբաղվող լաբորատորիայում, որը գտնվում էր Ֆոնտենբլո քաղաքում։ 1983 թ. աշխատանքի է անցել ֆրանկո-գերմանական քիմիական-դեղագործական ընկերությունում։ Նախկին խորհրդային միության տարածքում իրականացրել է փորձարկումներ և ներդրել ընկերության արտադրած բույսերի ու կենդանիների պաշտպանության համար նախատեսված դեղանյութեր։ Գիտական գործունեությանը զուգահեռ երկար տարիներ թղթակցել է Փարիզի «Յառաջ» օրաթերթին, հանդես է եկել բազմաթիվ գիտական և հրապարակախոսական հոդվածներով։
1980 թ. ՍՍՀՄ Գիտությունների ակադեմիայի «Ընդհանուր կենսաբանություն» հանդեսում տպագրել է մի ընդարձակ հոդված Վ. Ի. Վերնադսկու «Բիոսֆերային» և «կենդանի նյութին» նվիրված ուսմունքի վերաբերյալ՝ առաջարկելով անվանել գիտության ճյուղ դարձած այդ ուսմունքը ՝ «Բիոսֆերոլոգիա»[1]։ Տերմինն ընդունվեց գիտական հասարակայնության կողմից և այսօր այն ավելի ու ավելի լայնօրեն է օգտագործվում։ Նշանակալի դերակատարություն է ունեցել 1988 թ. Վերնադսկու անվան միջազգային ֆոնդի ստեղծման և զարգացման գործում[2]։ Գիտաժողովներով հանդես է եկել Մոսկվայում, Լենինգրադում, Կիևում, Փարիզում, Պրահայում, Բեռլինում[3]։
Կոչումներ
խմբագրել- Ռուսական էկոլոգիական ակադեմիայի արտասահմանյան անդամ, 1995
- ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի Վ. Ի. Վերնադսկու անվան արծաթյա մեդալ և դիպլոմ, 2004
- Ուկրաինայի տեխնոլոգիական ակադեմիայի իսկական անդամ, 2018
Գրականություն
խմբագրել- Гензель Вртанесович Гегамян "о биосферологии", Ереван, 2018.
- Հենզել Գեղամյան-80, Համայնապատկեր 76-2018, Լոս Անջելես, էջ 42-43։
- Հենզել Գեղամյան - Գիրք ճանապարհի
Հոդվածներ
խմբագրել- Гегамян Г. .В. О биосферологии В.И.Вернадского / Журн. Общ. биологии. - 1980. - Т.41. - N 4. - С.581-594.
- Гегамян Г. В. Ламарк, Вернадский и биосферология / Природа. - 1981. - N 9. - С.78-81.
- Guegamian, G., 1982. L'effet du pietinement sur la microflore edaphique dans une foret periurbaine.Rev. Ecol. Biol. Sol, 19: 345-359.
- Guegamian, G., Fonseca, J.P.C. Da, Massot, C. Sur le rapport entre Steganacarus magnus et Sporocytophaga myxococcoides dans la decomposition de la litiere. Pedobiologia, v.27, p. 279-291, 1984.
- Гегамян Г. О концепции "Поле живого вещества" в биосферологии В.И. Вернадского // Бюл. Комис. по разраб. науч. наследия акад. В. И.Вернадского. – 1993. – № 10. – С. 36-49 .
- Гегамян Г. В. Еще раз о биосферологии В. И. Вернадского // Бюл. Комис. по разраб. науч. наследия акад. В. И. Вернадского. – М. : Наука, 2001. – № 16. – С. 43-47.
- Guegamian G. V. (2006) Living Matter and Biospherology, In: Cigna A.A., Durante M. (eds) Radiation Risk Estimates in Normal and Emergency Situations. NATO Security through Science Series. Springer, Dordrecht.
- Գեղամեան Հ., Ինչ է՞ էկոլոժին, գիտությու՞ն թե քաղաքական շարժում, Յառաջ, Փարիզ, 21.09. 1977:
- Գեղամեան Հ., Մենք, Իննուիտները, Կարենները և ուրիշներ, Յառաջ, Փարիզ, 23.04. 1987:
- Գեղամեան Հ., Արևմտահայերեն, թե՞ Արևելահայերեն, Հայաստանի Հանրապետություն, Երևան, 15.07. 1997 ևն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Гензель Вртанесович Гегамян». librusec.pro (ռուսերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
{{cite web}}
: Text "Либрусек" ignored (օգնություն)(չաշխատող հղում) - ↑ «В Москве состоялось торжественное заседание, посвященное 140-летию со дня рождения В. И. Вернадского». www.gazprom.ru (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «В Праге и Берлине состоялись научные мероприятия в рамках научной экспедиции «Параллели Вернадского»». www.vernadsky.ru. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.(չաշխատող հղում)