Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Հենրիխ Սենեքերիմի Վարդանյան (դեկտեմբերի 16, 1934(1934-12-16) կամ դեկտեմբերի 15, 1934(1934-12-15), Թիֆլիս, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ խորհրդային երկրաբան։ Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր (1974 թ.), պրոֆեսոր (1978 թ.)։

Հենրիխ Սենեքերիմի Վարդանյան
Ծնվել էդեկտեմբերի 15, 1934 (89 տարեկան)
ԾննդավայրԹիֆլիս
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
Ազգությունհայ
ԿրթությունՄոսկվայի համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանտեխնիկական գիտությունների դոկտոր, Երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր
Մասնագիտություներկրաբան
ԱշխատավայրՍերգո Օրջոնիկիձեի անվան ռուսական պետական երկրաբանական հետախուզական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ և Honoured Prospector

Կենսագրություն

խմբագրել

Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1958 թ.)։ Որպես երկրաբան աշխատել է Հեռավոր Արևելքում, Անդրբայկալում և Հայաստանում։ 1965 թվականից աշխատում է հիդրոերկրաբանության և ինժեներական երկրաբանության համամիութենական ԳՀԻ-ում, 1980 թվականից տնօրենի գիտության գծով տեղակալն է։ Աշխատությունները վերաբերում են ստորերկրյա ջրերի առաջացման, տարածման, պաշարների և ռեսուրսների հաշվարկման պրոբլեմներին։ Վարդանյանն ՅՈԻՆԵՍԿՕ-ի փորձագետ է, հիդրոերկրաբանների միջազգային ասոցիացիայի փոխնախագահ։

  • Месторождения углекислых вод горноскладчатых регионов, М․, 1977
  • Методика геофизических исследований при поисках и разведке минеральных вод, М․, 1978 (соавторы Мелькановицкий И․ М․, В одоватова 3․ А )
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 320