Հենրիկ Մամիկոնյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մամիկոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Հենրիկ Մկրտչի Մամիկոնյան (հուլիսի 2, 1935, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ։ Տնտեսագիտության դոկտոր (1998), պրոֆեսոր (2000): ՀԳԳԱ թղթակից անդամ (1999):
Հենրիկ Մամիկոնյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 2, 1935 (89 տարեկան) |
Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ (1959) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տնտեսագիտության դոկտոր (1998) |
Մասնագիտություն | տնտեսագետ |
Կենսագրություն
խմբագրելՀենրիկ Մամիկոնյանը ծնվել է 1935 թվականի հուլիսի 2-ին, Լենինական այժմ՝ Գյումրի) քաղաքում։ 1959 թվականին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1959-1960 թվականներին սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ասպիրանտուրայում, 1966 թվականից եղել է ՀՀ պետպլան գիտահետազոտական ինստիտուտի կրտսեր գիտական աշխատող, ավագ գիտական աշխատող, բաժնի վարիչ, 1979 թվականից՝ Տնտեսագիտության հետազոտությունների ինստիտուտի բաժնի վարիչ, 1975-1980 թվականներին «Հայպետհողշին» նախագծային ինստիտուտում բաժնի վարիչ, 1998 թվականից, միաժամանակ՝ Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոֆեսոր[1]։ 1996 թվականին աշխատել է ՀԱԱՀ ԱՊՀ էկոնոմիկայի ամբիոնում որպես դոցենտ, պրոֆեսոր, խորհրդատու պրոֆեսոր։ 2002-2005 թվականներին Հայաստանի ազգային ակադեմիայում մասնակցել է գիտական ուսումնասիրությունների։
Մամիկոնյանի ղեկավարությամբ մշակվել են ՀՀ գյուղատնտեսական արտադրողական ուժերի զարգացման և տեղաբաշխման հայեցակարգեր ու սխեմաներ։ Աշխատանքները վերաբերում են ՀՀ գյուղատնտեսության արտադրության զարգացման և արդյունաբերության բարձրացման խնդիրներին։ Հեղինակ է 82 գիտական աշխատությունների (որոնցից՝ 3 գիրք, 1-ը դասախոսությունների շարք)։
Երկեր
խմբագրել- ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները / Հ. Մ. Մամիկոնյան, Խմբագիր.՝ Ա. Թամրազյան, Երևան, Ա. հ, 1997[2]։
- Արտադրության համակենտրոնացման դերը անասնապահական մթերքների ավելացման գործում։ (Խարկովի և Բելգորոդի մարզերի օրինակով) / Հ. Մ. Մամիկոնյան, ՀՍՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, Հայաստան, 1971[3]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 25։
- ↑ Մամիկոնյան, Հենրիկ Մկրտիչի (1997). Թամրազյան, Ա (ed.). ՀՀ գյուղատնտեսական արտադրության զարգացման հիմնախնդիրները. Երևան: Ա. հ.
- ↑ Մամիկոնյան, Հենրիկ Մկրտիչի (1971). Արտադրության համակենտրոնացման դերը անասնապահական մթերքների ավելացման գործում։ Խարկովի և Բելգորոդի մարզերի օրինակով. ՀՍՍՀ "Գիտելիք" ընկերություն. Երևան: Հայաստան.