Հենրի Մանգասարյան
դիրիժոր
Հենրի Վիլենի Մանգասարյան (օգոստոսի 21, 1947, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 29, 2003, Երևան, Հայաստան), հայ դիրիժոր։
Հենրի Մանգասարյան | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Ծնվել է | օգոստոսի 21, 1947 Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | Հայաստան |
Մահացել է | դեկտեմբերի 29, 2003 (56 տարեկան) Երևան, Հայաստան |
Մասնագիտություն | դիրիժոր |
Կրթություն | Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա |
Կենսագրություն
խմբագրելՀենրի Մանգասարյանը ծնվել է 1947 թվականի օգոստոսի 21-ին Երևանում։ Սովորել է Երևանի պետական կոնսերվատորիայում, որն ավարտել է 1974 թվականին։ Դասավանդել է Երևանի պետական կոնսերվատորիայում և ՀՊՄԻ-ում։ 1980-1987 թվականներին եղել է Հայաստանի ժողովրդական գործիքների անսամբլի դիրիժոր, 1987 թվականին դարձել է գեղարվեստական ղեկավար, իսկ 1996 թվականին՝ Թեհրանի «Արարատ» ժողովրդական և էստրադային վոկալ-գործիքային խմբի ղեկավար։
Գրել է երգեր, նվագախմբային երկեր, մշակել ժողովրդական և աշուղական երգեր։
Հենրի Մանգասարյանը մահացել է 2003 թվականի դեկտեմբերի 29-ին Երևանում[1]։
Մրցանակներ
խմբագրել- «Մայիսյան խաղեր» միջազգային փառատոնի արծաթե մեդալ (Վիսբադեն, Գերմանիա),
- Բաբելոնյան փառատոնի Մեծ մրցանակ (Իրաք),
- Ժողովրդական գործիքների նվագախմբերի փառատոնի դափնեկիր (Ֆրանսիա),
- «Սայաթ-Նովա» համահայկական երգի փառատոնի 1-ին մրցանակ (2000, Երևան)։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |