Հենրի Ուոլես
Հենրի Ուոլես (անգլ.՝ Henry Agard Wallace, հոկտեմբերի 7, 1888[1][2][3][…], Orient - նոյեմբերի 18, 1965[4][1][2][…], Դանբերի[4]), ԱՄՆ քաղաքական գործիչ։
Հենրի Ուոլես անգլ.՝ Henry Agard Wallace | |
Կուսակցություն՝ | Դեմոկրատական կուսակցություն և Progressive Party? |
---|---|
Կրթություն՝ | Այովա նահանգի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ, գրող և պտղաբան |
Դավանանք | Եպիսկոպոսյան եկեղեցի |
Ծննդյան օր | հոկտեմբերի 7, 1888[1][2][3][…] |
Ծննդավայր | Orient |
Վախճանի օր | նոյեմբերի 18, 1965[4][1][2][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Դանբերի[4] |
Թաղված | Glendale Cemetery |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Henry Agard Wallace |
Հայր | Henry Cantwell Wallace? |
Մայր | May B. Wallace? |
Ամուսին | Ilo Wallace? |
Ինքնագիր | |
1933-1940 թվականներին՝ գյուղատնտեսության նախարար, 1941-1945 թվականներին՝ ԱՄՆ փոխնախագահ Ֆ. Ռուզվելտի կառավարությունում։ Ներքին և արտաքին քաղաքականության մեջ ռուզվելտյան կուրսի կողմնակից։ 1945-1946 թվականներին՝ առևտրի նախարար։
Նախագահ Թրումանը պաշտոնանկ է արվել սառը պատերազմի քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ Նշվում է,որ նրա իդեալը կոնվերգենտ հանրությունն էր, որը միավորում է «ամերիկյան կապիտալիզմի», «եվրոպական սոցիալիզմի» և «ռուսական կոմունիզմի» լավագույն կողմերը[5]։
1948 թվականի ընտրություններում իր թեկնածությունն է առաջադրել նախագահի պաշտոնում իր և իր կողմնակիցների կողմից ստեղծված առաջադիմական կուսակցությունից, պարտություն կրելով ընտրություններում՝ հեռացել է քաղաքական գործունեությունից։
Քաղաքական գործունեություն
խմբագրելԳյուղատնտեսության նախարար
խմբագրել1933 թվականին նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը Ուոլեսին նշանակել է գյուղատնտեսության նախարար։ 1921-1924 թվականներին այդ պաշտոնը զբաղեցնում էր Հենրի Էգարդի հայրը։ Ուոլեսը հանրապետական էր և լիբերալ հայացքներ ուներ, բայց աջակցեց Ռուզվելտի նոր կուրսին և շուտով միացավ դեմոկրատական կուսակցությանը։ Ուոլեսը գյուղատնտեսության նախարարի պաշտոնում աշխատել է մինչև 1940 թվականի սեպտեմբերը, երբ նրան առաջարկվել է ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։
Կապը Ռերիխի հետ և նրա դերը Ուոլեսի կարիերայում
խմբագրել1940 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ հանրապետականները հայտնաբերել են մի շարք նամակներ, որը գրել է Ուոլեսը Նիկոլայ Ռերիխին։ Այդ նամակներում Ուոլեսը Ռերիխին դիմել է որպես «թանկ Գուրու» և իր բոլոր նամակները ստորագրել է «G» տառով, ինչը նշանակում էր Գալահադ։ Այդ անունը նրան տրվել է Ռերիխի կողմից։ Այդ նամակներում Ուոլեսը Ռերիխին գրել է, որ նա սպասում է «նոր օրվա գալուն»։ Այդ նամակների մասին հարցին Ուոլեսը հայտարարել է, որ դրանք կեղծ են։
Ուոլեսը 1920 թվականների կեսերից եղել է Ն․ Կ․ Ռերիխի և իր գաղափարների ջատագովը[6]։ Ռուզվելտ Ուոլեսի համաձայնությամբ ԱՄՆ Կոնգրեսում ակտիվորեն լոբբինգ էր անում Ռերիխի պակտը, որը Վաշինգտոնում ստորագրվել էր 1935 թվականին ամերիկյան 22 երկրների պատվիրակների կողմից։ Սակայն արշավախմբի ժամանակ Նիկոլայ Ռերիխն ու նրա որդին՝ Յուրին, քաղաքական գործունեություն էին վարում, որով այնքան վարկաբեկեցին ԱՄՆ-ի կառավարությանը, որ Ուոլեսը ժամանակից շուտ դադարեցրեց արշավը, իսկ իր հուշերում նույնիսկ փորձեց քողարկել այն փաստը, որ նա երբևէ կապ է ունեցել Ռերիխի հետ։
Երբ 1940 թվականին հանրապետականները սպառնացին բաժանել Ուոլասի «էքստենտրոնական» կրոնական հավատալիքները, դեմոկրատները պատասխանեցին՝ սպառնալով տեղեկություններ տարածել հանրապետական թեկնածու Վենդել Ուիլկիի մասին, որի մասին խոսակցություններ էին շրջանառվում գրողի հետ արտամուսնական գործեր ունենալու մասին[7][8]։ Հանրապետականները համաձայնել են չհրապարակել «Գուրուի նամակները»։ Սակայն 1947 թվականի ձմռանը անկախ մեկնաբանը թերթերում այդ նամակներից հատվածներ է հրապարակել և դրանք օգտագործել իր հոդվածներում որպես ապացույց այն բանի, որ Ուոլեսը հարմար չէ նախագահի պաշտոնի համար (1948 թվականի ընտրություններում Ուոլեսը առաջադիմական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու էր)։
Առևտրի նախարար
խմբագրել1945 թվականին Ռուզվելտը Ուոլեսին նշանակել է առևտրի նախարար։ Ուոլեսն այդ պաշտոնում աշխատել է 1945 թվականի մարտից մինչև 1946 թվականի սեպտեմբեր, երբ նա հեռացվել էր նախագահ Հարրի Թրումանի պաշտոնից՝ Խորհրդային Միության քաղաքականության հարցերում տարաձայնությունների պատճառով։
«Նոր Հանրապետություն»
խմբագրելԱՄՆ առևտրի նախարարի պաշտոնից հեռանալուց հետո աշխատել է որպես Նոր հանրապետություն (The New Republic) ամսագրի խմբագիր, որտեղ նա ակտիվորեն քննադատել է Թրումանի միջազգային քաղաքականությունը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 The Biographical Dictionary of Iowa — 2008.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Уоллес Генри Эгард // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Г. Е. Минасян (1995). «Левые силы США против "холодной войны" (1945-1948)». Американское общество на пороге XXI века: итоги, проблемы, перспективы: Материалы международной научной конференции. М.: Изд-во МГУ, 1996. — C. 72—75. amstud.msu.ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Drayer, Ruth Abrams Nicholas & Helena Roerich: The Spiritual Journey of Two Great Artists and Peacemakers. — Theosophical Publishing House, 2005. — xxiv + 357 p. — ISBN 978-0-8356-0843-5(անգլ.)
- ↑ Schlesinger, 2000
- ↑ «The Religious Affiliation of Henry A. Wallace, U.S. Vice-President» (անգլերեն). adherents.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Գրականություն
խմբագրել- Schlesinger, Arthur Jr. (2000 թ․ մարտի 12). «Who Was Henry A. Wallace?». Los Angeles Times (անգլերեն). (cooperativeindividualism.org; wayback.archive.org). Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - Росов В.А. Генри Уоллес: министр и мистик. 3. // Николай Рерих: Вестник Звенигорода. Экспедиции Н.К.Рериха по окраинам пустыни Гоби. Книга I: Великий План. — СПб.: Алетейя, 2002. — 272 с.
- "The Prince of Wallace’s: Chickens, Communists and Henry Wallace, " Times Literary Supplement, November 24, 2000.
- Culver, John C. and John Hyde. American Dreamer: The Life and Times of Henry A. Wallace (2002)
- Markowitz, Norman D. The Rise and Fall of the People’s Century: Henry A. Wallace and American Liberalism, 1941—1948 (1973) Արխիվացված 2012-07-28 Wayback Machine
- John Maze and Graham White, Henry A. Wallace: His Search for a New World Order. University of North Carolina Press. 1995
- Schapsmeier, Frederick H. Henry A. Wallace of Iowa: the Agrarian Years, 1910—1940 (1968) Արխիվացված 2011-06-28 Wayback Machine
- Schapsmeier, Edward L. and Frederick H. Schapsmeier. Prophet in Politics: Henry A. Wallace and the War Years, 1940—1965 (1970) Արխիվացված 2012-07-28 Wayback Machine
- Schmidt, Karl M. Henry A. Wallace, Quixotic Crusade 1948 (1960) Արխիվացված 2012-07-28 Wayback Machine
- White, Graham, and John Maze. Henry A. Wallace: His Search for a New World Order (1995) Արխիվացված 2012-07-28 Wayback Machine
- Walker, J. Samuel Walker. Henry A. Wallace and American Foreign Policy (1976) Արխիվացված 2012-07-28 Wayback Machine
- Как руководство ГУЛАГа обмануло вице-президента США
Արտաքին հղումներ
խմբագրել- «Հենրի Ուոլասի ընտրված մատենագիտությունը» (անգլերեն). newdeal.feri.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- «Հենրի Ուոլեսի արտահայտությունները» (անգլերեն). brainyquote.com. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Ուոլես» հոդվածին։ |