Ազարիա Հենք
Հենրի Ալբերտ Ազարիա (անգլ. Henry Albert Azaria; ապրիլի 25, 1964[1][2], Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի դերասան, կատակերգու և պրոդյուսեր։ Ավելի հայտնի է «Սիմփսոնները» (1989 թ.) անիմացիոն սիթքոմում մի շարք կերպարներ հնչյունավորելու համար։
Ազարիա Հենք | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 25, 1964[1][2] (60 տարեկան) |
Ծննդավայր | Քուինս, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Թաֆթսի համալսարան, Թատերական արվեստների ամերիկյան ակադեմիա (1980)[3] և Քյու Ֆորեսթ դպրոց |
Երկեր | Սիմփսոններ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասան, կինոդերասան, կրկնօրինակող, թատրոնի դերասան, հնչյունավորող, սցենարիստ, դերասան, հեռուստատեսային պրոդյուսեր և կինոռեժիսոր |
Ամուսին | Հելեն Հանթ և Քեթի Ռայթ |
Պարգևներ և մրցանակներ | |
Hank Azaria Վիքիպահեստում |
Վաղ տարիներ
խմբագրելԾնվել է 1964 թվականի ապրիլի 25-ին Նյու Յորքի Քուինսի շրջանի Ֆորիսթ Հիլս քաղաքում։ Հենքի ծնողները` լադինախոս հրեաներ են (լադինո-սեֆարդական հրեական լեզու, իսպաներենից առաջացած), որոնք Հունաստանից գաղթել են Ամերիկա և բնակվել Նյու Յորքի` Քուինսի շրջանում։ Թատերական հմտություն է սովորել Թաֆթսի համալսարանում, ինչպես նաև Դրամատիկական արվեստների Ամերիկյան ակադեմիայում։
Կարիերա
խմբագրելԿինո և հեռուստատեսություն
խմբագրելՓոքրիկ դերեր է խաղացել այնպիսի հեռուստասերիալներում ինչպիսիք են «Քեզանով խենթացած» (պետք է հայտնվեր ընդամենը մի քանի րոպեով, բայց իր դերը այնպես խաղաց, որ դարձավ հիմնական հերոս), «Գերմանի գլուխը», «The Fresh Prince of Bel-Air»: «Ընկերներ» հեռուստասերիալում նա խաղացել է երկրորդական դեր` միջուկային գիտնական Դեյվիդի դերը, ով հանդիպում էր Ֆիբի հետ։ Նաև խաղացել է չար կախարդ Գարգամելի դերը «Սմուրֆիկները» մուլտֆիլմում։
Հնչյունավորում
խմբագրելԱվելի հայտնի է «Սիմփսոնները» անիմացիոն սիթքոմում իր աշխատանքի համար։ Այնտեղ նա հնչունավորել է ավելի քան 160 կերպար, այդ թվում այնպիսի հանրաճանաչ հերոսների, ինչպիսիք են Կառլ Կառլսոնը, Ապու Նահասապիմապետիլոնը, Մո Սիզլակը, Քլենսի Վիգամը, պրոֆեսոր Ֆրինկը և Նիկ Ռիվերան։ Ինչպես հաստատում է հենց ինքը դերասանը, Մոի ձայնը հիմնվել է Ալ Պաչինոյի ձայնի վրա (որի ծննդյան օրը նույնպես ապրիլի 25-ին է)։ Նա փորձել է այնպես անել, որ ոստիկան սպա Լուի ձայնը նման լինի Սիլվեստեր Ստալոնեի ձայնին, գլխավոր Վիգամի ձայնը՝ Էդվարդ Ռոբինսոնի ձայնին, «Ապու» -ն ՝ Hrundi V Bakshi-ին, «Երեկույթ» ֆիլմից Պիտեր Սելլերսի հերոսին, դոկտոր Նիքիը՝ Ռիկի Ռիկարդոյին՝ «Ես սիրում եմ Լյուսի» հեռուստասերիալի հերոսին։
«Սիմփսոններ» մուլտֆիլմի հնչյունավորման համար նա 4 անգամ արժանացել է «Էմմի» մրցանակին` 1998 թվականին Ապու Նահասապիմապետիլոնի դերի համար, 2001 թվականին «Worst Episode Ever» դրվագի համար, 2003 թվականին «Իմ Baby Blues» և 2015 թվականին «The Princess Guide»-ի համար։
Մեկ այլ երեխա Մեթ Գրեյնինգին, «Ֆուտուրամա» անիմացիոն շարքում, հնչյունավորել է բժիշկ Զոյդբերգի հորեղբայրը՝ Հարոլդ Զոյդը։
Մուլտիպլիկացիոն այլ գործերից, արժե նաև նշել էպիզոդիկ հերոս`պիցցա առաքողի դերը` «Խելագար ապակու հետևում կամ Բազմամյա իրականություն» մուլտսերիալի « Dirty Pranking No. 2» սերիայում, ինչպես նաև Էդդի Բրոքի դերը 1994 թվականի «Սարդ-մարդը» անիմացիոն շարքում և Բառտոկիի դերը`«Անաստասիա» մուլտֆիլմում։
Աշխատանքը թատրոնում
խմբագրել2003 թվականի ամռանը խաղաղացել է Մեթ Փերրիի և Մինի Դրայվերի հետ Դեյվիդ Մեմետի «Սեռական այլասերություն Չիկագոյում» պիեսում («Sexual Perversity in Chicago»), որը բեմադրել է Լոնդոնի կատակերգության թատրոնը։
Կատարել է Լանսելոտի և մի քանի այլ կերպարների դերը Մայք Նիքոլսի ռեժիսորական «Սպամալոտ» մյուզիքլում ՝ «Մոնտի Փիթոն և սուրբ նրբագեղություն» ֆիլմի բեմական տարբերակում (երաժշտական պրեմիերան տեղի է ունեցել Չիկագոյում 2004 թվականի դեկտեմբերին)։ 2005 թվականին այս աշխատանքի համար նա առաջադրվել է «Թոնի» մրցանակին «Լավագույն մյուզիքլի դերասան» անվանակարգում։
2007 թվականին գլխավոր դեր է կատարել գրող Աարոն Սորկինայի «Ֆարնսվորթի գյուտ» («The Farnsworth Invention») պիեսում։
Անձնական կյանք
խմբագրել1994 թվականին Ազարիան սկսել է հանդիպել դերասանուհի Հելեն Հանթի հետ։ Նրանք ամուսնացել են 1997 թվականի հուլիսի 17-ին հարավային Կալիֆորնիայի իրենց տանը ՝ ավանդական հրեական արարողությամբ։
2007 թվականին Ազարիան սկսեց հանդիպել դերասանուհի Քեթի Ռայթի հետ, հետագայում նրանք ամուսնացան։ Նրանք ունեն մեկ որդի` Հալը (ծնված 2009 թվականին)։
Ստեղծած կինոգրաֆիաներ
խմբագրել- 1989 —անիմացիոն շարք` Սիմփսոններ —տարբեր դերեր հնչյունավորելով
- 1990 — Սիրունիկ— դետեկտիվ
- 1994 — Հեռուստավիկտորինա — ԱԼբերտ Ֆրիդման
- 1995 — Տապ — Ալան Մարչիանո
- 1997 — Անաստասիա — Բարտոկ (չղջիկ Ռասպուծինա) (հնչյունավորում)
- 1998 — Մեծ հույսեր — Ուոլթեր Փլեյն
- 1998 — Գոձիլա — Վիկտոր Պալոտի
- 1998 — Հռչակ — Դեյվիդ
- 1999 — Խորհրդավոր մարդիկ — Կապույտ Ռաջա
- 1999 — Ալյասկայի գաղտնիքը — Չարլզ Դեններ
- 2001 — Ամերիկայի սիրելիները — Հեկտոր
- 2004 — Ահա և Փոլլին — Կլոդ
- 2005 — Արիստոկրատներ
- 2007 — Փախիր, հաստլիկ, փախիր Run Fatboy Run — Ուիտ
- 2009 — Գիշերը թանգարանում 2 — Կամունրա/ Մտածող / Աբրահամ Լինքոլն
- 2010 — Սեր և ուրիշ դեղամիջոցներ — Բժիշկ Սթեն Նայթ
- 2011 — Սմուրֆիկները — Գարգամել (Հնչյունավորում)
- 2011 — Ուրախ ոտքեր 2 / Happy Feet Two — տուպիկ Մեծ Սվեն (թռչող պինգվին)(հնչյունավորում)
- 2013 —Սմուրֆիկները 2 — Գարգամել (հնչյունավորում)
- Սերիալ. «Գերմանի գլուխը» (3-րդ շրջան 1991—1994 թթ.)
Ծանոթագրություններ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազարիա Հենք» հոդվածին։ |